Ի՛նքդ այսպիսի օրագիր կազմիր` պատմելով քո մի քանի օրվա մասին (փորձի՛ր նապաստակի նման պատկերավոր գրել):
Իմ օրագիրը
Շաբաթվա յուրաքանչյուր օր արթնանում եմ վաղ առավոտյան, լվացվում, հագնվում, նախաճաշում ու շտապում դպրոց: Մեր դասերը սկսվում են ժամը իննին և ավարտվում ժամը երկուսին: Դպրոցում շատ հետաքրքիր ու ուրախ է անցնում մեր առօրյան: Հարուստ գիտելիքներով զինված՝ վերադառնում եմ տուն: Շատ եմ սիրում շաբար օրը, քանի որ հաճախում եմ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Իմ ապագան տեսնում եմ համակարգիչների աշխարհում: