Իմ կյանքի նշանաբանը
Հավանաբար յուրաքանչյուր մարդ ունի իր կյանքի նշանաբանը, որով նա առաջնորդվում է: Իմ նշանաբանը ամեն ինչ հաղթահարել կարողանալու հույսն է: Յուրաքանչյուր մարդ կամքի ուժ պետք է ունենա, որպեսզի հետ մղի կյանքի խորդուբորդ ճանապարհներին հանդիպող բոլոր դժվարությունները: Այսօրվա կյանքը լի է անհամար դժվարություններով ու արգելքներով: Կյանքը անընդհատ յուրաքանչյուրիս լավ ու վատ անակնկալներ է մատուցում: Վատի համար մենք միշտ տխրում ենք, հուզվում, նույնիսկ կորցնում ապագայի հանդեպ ամեն տեսակի հույս՝ մտածելով, որ կյանքը դրանով վերջանալու է: Լավի համար մենք ուրախանում ենք, հրճվում, լցվում հույսով ապագայի նկատմամբ: Եվ լավ, և վատ անակնկալներն էլ մարդու համար են, ու առանց դրանց կյանքը հնարավոր չէր լինի: Ի վերջո հույսն է օգնում մարդուն դիմակայել և չընկրկել: Ամեն ինչ կարելի է հաղթահարել, երե դու լցված ես հույսով ու հավատով: