Առաջադրանքներ
Փակագծում տրված գոյականներն ու բայերը համաձայնեցրո՛ւ ընդգծված դերանունների հետ:
Ոչ ոք չիմացավ, թե որտեղի՛ց հայտնվեց:
Ոչ մեկը չփորձեց հակաճառել, նա այնքա˜ն բարկացած էր:
Բոլոր ճանապարհորդներին մի տեղ տարան :
Բոլորը հրավիրված էին կիրակի օրվա հավաքին:
Կարծես թե ամբողջ քաղաքը հրապարակ լցվեց:
Ամբողջը դարձավ կրակի բաժին:
2. Փորձի՛ր պատասխանել:
ա) ով ե՛րբ է ասում «ես» առաջին դեմք եզ.թ.,
բ) ով ո՛ւմ է ասում «դու» երկրորդ դեմք եզ. թ.,
գ) ո՛ւմ մասին է ասում «նա»երրորդ դեմք եզ.թ.:
3. Հարցերին պատասխանի՛ր:
Ո՞ր առարկային ենք ասում «սա», որին՝ «դա», որին՝ «նա»:
Ո՞ր բաժակի մասին ենք ասում՝ «այս բաժակը», որի մասին՝ «այդ բաժակը», որի մասին՝ «այն բաժակը»:
4. Գտի՛ր տրված բառերի բոլոր նմանությունները (ձևի, իմաստի):
ա) Ես, սա, այս:
բ) Դու, դա, այդ:
գ) Նա, այն:
5. Կետերի փոխարեն գրի՛ր փակագծում տրված մենք անձնական դերանվան համապատասխան ձևերը:
Մեր քաղաքում հիմա շատ բան է փոխվել:
Երկար ժամանակ մեզ պատմում էր, թե որտե՛ղ է եղել և ինչե՛ր է տեսել:
Հիմա նա մեզանից հեռու է հազարավոր կիլոմետրերով:
Գրում է, թե մեզանով է ապրում ու մեզ սպասելով է անցկացնում ժամանակը:
Մի քանի տարի մեր տանը ապրեց:
Տատս մեզանից բողոքում է, բայց առանց մեզ էլ չի դիմանում:
6. Հարցական դերանունները փոխարինի՛ր ես, դու, նա, ինքը, մենք, դուք, նրանք անձնական դերանունների համապատասխան ձևերով:
Ո՞վ եկավ:
Նա եկավ:
Ո՞ւմ պայուսակը:
Քո պայուսակը:
Մոտենալ ո՞ւմ :
Մոտենալ նրան:
Հեռանալ ումի՞ց:
Հեռանալ նրանից:
Հիանալ ումո՞վ:
Հիանալ նրանով: