Եվրոպա
Ընդհանուր կողմերով տալ Եվրոպայի տեղը քաղաքակրթության և մարդկության առաջընթացի գործում:
Մեծ է Եվրոպայի դերը քաղաքակրթության, մարդկության առաջընթացի ործում: Եվրոպան քաղաքական, տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական, ռազմական, ֆինանսական շատ բարդ մարմին է, զմաբովանդակ համակարգ, համաշխարհային տնտեսության «եվրակենտրոն» մոդելի բնօրրանը:
Եվրոպան գիտությունների, աշխարհագրական Մեծ հայտնագործությունների, վերածննդի, մեքենայական արտադրության, արդյունաբերական ղաշրջումների հայրենիքն է, միաժամանակ «երեսնամյա», «հարյուրամյա», Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների թատերաբեմը:
Սահմանել Եվրոպական խորհրդարան, Եվրոպական միության խորհուրդ,Եվրոպական հանձնաժողով, Եվրոպական դատարան, ԵԱՀԿ հասկացությունները:
Եվրոպական խորհրդարանը Եվրոպական միության միակ մարմինն է, որը ձևավորվում է ուղղակի ընտրությունների միջոցով: Այն ներկայումս ունի 736 պատգամավոր, որոնք ընտրվում են մասնակից 27 երկրի կողմից հինգ տարի ժամկետով: Տարիների ընթացքում Եվրոպական խորհրդարանը դարձել է ավելի հզոր: Համաձայն Լիսաբոնյան համաձայնագրի` Եվրախորհրդարանն ստեղծվել է որպես համաօրենսդիր մարմին, ունի բյուջետային իշխանություն և իրականացնում է ժողովրդական հսկողություն եվրոպական բոլոր ենթակառուցվածքների նկատմամբ:
Եվրոպական միության խորհուրդը հիմնական որոշումներ ընդունող մարմին է: Այն կազմված է անդամ երկրների մեկական նախարարներից: Յուրաքանչյուր
նախարար, ներկայացնելով իր կառավարությանը, քվեարկության ժամանակ
ունենում է ոչ թե միայն մեկ ձայն, այլ երկրի բնակչության թվին համապատասխան նախօրոք որոշված ձայների քանակ: Խորհրդի նախագահումը հերթականությամբ, վեց ամիս ժամանակով իրականացնում է
անդամ երկրներից մեկը:
Եվրոպական հանձնաժողովը Եվրախորհրդի անդամ երկրներից անկախ մարմին է, որը պաշտպանում է Եվրամիության, որպես միջազգային անկախ կազմակերպության շահերը, արտաքին աշխարհում հանդես է գալիս նրա անունից, պատասխանատու է Խորհրդարանի և Միության խորհրդի որոշումների իրականացման համար: Հանձնաժողովը նիստեր է հրավիրում շաբաթը մեկ անգամ Բելգիայի մայրաքաղաք
Բրյուսելում:
Եվրոպական Դատարան, կամ ՄԻԵԴ, Ստրասբուրգում հիմնված միջազգային դատարան, դատավորների թիվը համապատասխանում է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիան վավերացրած Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների թվին։
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն ՝ աշխարհի ամենամեծ տարածաշրջանային անվտանգության կազմակերպություն: Այն միավորում է 57 երկիր, որոնք տեղակայված են Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում:
Ինչպե՞ս կարող է ազդել <Ընդլայնված Եվրոպա-նոր հարևաններ> ծրագրի ազդեցությունը Եվրոպայի սահմանների , աշխարհում նրա տեղի ու դերի փոփոխության վրա:
Այս ծրագիրը դրական ազդեցություն ունի ոչ միայն Եվրոմիության համար, այլ նրա հարևանների համար նույնպես։ Այս հիմնական նպատակն է ամրապնդել կայունությունը, անվտանգությունը և բարելավել բոլոր շահագրգիռ երկրների բարեկեցությունը: Հարևան երկրներում կայունության և լավ կառավարման ամրապնդումը նշված է նաև Եվրոպական անվտանգության ռազմավարության մեջ, որը հաստատվել է Եվրոպական խորհրդի կողմից 2003 թվականի դեկտեմբերին:
Եվրոպական հարևանության քաղաքականությունը գործընկեր երկրներին չի տալիս Եվրամիություն մտնելու հնավորություն, բայց առաջարկում է արտոնյալ հարաբերություններ ԵՄ-ի հետ և դյուրացնել համագործակցության տարբեր ոլորտներում նպատակների իրականացման գործում:
Որո՞նք են Եվրոպայի քաղաքական քարտեզի քանակական և որակական փոփոխություննրը:
Թե՛ քանակական և թե՛ որակական առումով, Եվրոպայի քաղաքական քարտեզը մեծ փոփոխությունների ենթարկվեց առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմներից հետո։