Մաթեմատիկա առանց բանաձևերի

• Պարկում կա 3 կարմիր և 3 սև գնդակ: Առնվազը քանի՞ գնդակ պետք է հանենք պարկից, որպեսզի ունենանք տարբեր գույնի գնդակներ:

Պատ.՝ 4

• Տատիկն իր բոլոր թոռնիկների համար գուլպաներ գործեց: Յուրաքանչյուր գուլպայի վրա նա գրեց մեկ տառ: Քանի՞ թոռնիկ ունի տատիկը, եթե նա գրեց ընդամենը 16 տառ:

Պատ.՝ 8

• Լճում աճում են թրաշուշաններ: Հայտնի է, որ մեկ օր անցնելուց հետո շուշանների թիվը կրկնապատկվում է, և արդեն 40-րդ օրվա վերջում լճակն ամբողջովին ծածկված էր շուշաններով: Ասեք, թե ո՞ր օրվա վերջում էր, որ լճակի ուղիղ կեսն էր ծածկված շուշաններով:

Պատ.՝ 39

• Ես խմեցի բաժակով լիքը լցված սուրճի կեսը և այն լրացրի կաթով: Հետո խմեցի ստացված խառնորդի 1/3 մասը և փոխարենը կաթ լցրեցի: Այնուհետև ես խմեցի բաժակի պարունակության 1/6 մասը և փոխարենը լցրեցի կաթ: Վերջապես, ես խմեցի ամբողջ բաժակը: Ի՞նչը ես շատ

խմեցի ՝ սու՞րճ, թե՞ կաթ:

Պատ.՝ հավասար

• ՈՒնենք մետաղադրամներով 100 կույտ, յուրաքանչյուրում 100 մետաղադրամ: Կույտերից մեկում եղած մետաղադրամները կեղծ են, որոնք մեկ գրամով թեթև են իսկական մետաղադրամներից: Իսկական մետաղադրամը կշռում է 10 գրամ: Էլեկտրոնային մեծ կշեռքի մեկ կշռումով ինչպե՞ս հայտնաբերել կեղծ մետաղադրամով կույտը:

Պատ.՝ հավասար

• Մի տարի հունվարի երեք կիրակի զույգ ամսաթվով օրեր էին: Շաբաթվա ինչ օր էր հունվարի 27-ը:

Պատ.՝ հինգշաբթի

• Գիտնականին աշխատության էջերը համարակալելու համար անհրաժեշտ եղավ 3389 թվանշան: Քանի՞ էջ կար այդ աշխատության մեջ:

Պատ.՝ 1124

Մաթեմատիկա առանց բանաձևերի

1.Ընկեր Գրիգորյանը ցանկանում է առաջին դասարանցիների համար աթոռներ պատրաստել։ Դրա համար նա խորանարդները ծածկում է կտորով։ Խորանարդի կողմը 40 սմ է։Որքա՞ն կտոր է հարկավոր յուրաքանչյուր խորանարդը ծածկելու համար։

Լուծում

40x40x6=8400 սմ2

2. Ո՞ր արտահայտությամբ կարող ենք գտնել հետևյալ ուղղանկյունանիստի մակերևույթի

մակերեսը, եթե դրա երկարությունը 5 սմ է, լայնությունը՝ 3. բարձրությունը՝ 6:

Ընտրիր ճիշտ պատասխանը։

15+18+30

30+15

15+15+30+30+615+15+30+30+6

15+15+30+30+18+18.

3.Ո՞ր արտահայտությամբ կարող ենք գտնել հետևյալ քառանկյուն բուրգի մակերևույթի մակերեսը, եթե հիմքի կողմը 2 սմ է, իսկ բարձրությունը՝ 3: Ընտրիր ճիշտ պատասխանը։

4+3+3+3+3

4+6+6+6+6

4+3+3+3

4+6

3. Գտիր նվերի մակերևույթի մակերեսը, եթե սլաքները ցույց են տալիս 20 սմ։

Լուծում

20x20x6=2400 սմ2

5. Հին Եգիպտոսի մասին գրքեր կարդալով՝ Քրիստինեն որոշել է ստվարաթղթից բուրգ պատրաստել։Որքա՞ն ստվարաթուղթ է հարկավոր Քրիստինեին բուրգ պատրաստելու համար, ներառյալ ստորին հատվածը, եթե բուրգի նիստի բարձրությունը 10 դյույմ է, իսկ հատակի կողմը՝ 12 դյույմ։

Լուծում

12×12=144

12×10:2×4=240

240+144=384

Մաթեմատիկա առանց բանաձևերի

1. Ձմեռ պապը իր բոլոր երեք գրքերը նվիրեց թոռնուհուն: Քանի՞ գիրք եղավ թոռնուհու մոտ, եթե մինչ նվեր ստանալը երկու գիրք ավել ուներ, քան Ձմեռ պապը։
8գիրք

2. Բլրի գագաթին 25 ճամբարական կար: Նրանք միաժամանակ 3 տեղանոց սահնակներով պետք է սահեին բլրից: Ամենաքիչը քանի՞ սահնակ պետք է լիներ բլրին:
9սահնակ

3. Արմենը գրպանում միայն 50 և 100 դրամանոց մետաղադրամներ ուներ: Փուչիկ գնելու համար նա պետք է 100 դրամ վճարեր: Առանց նայելու՝ ամենաքիչը քանի՞ մետաղադրամ պետք է Արմենը գրպանից հաներ մեկ փուչիկ գնելու համար:
2անգամ

4. Ամանորյա միջոցառման ժամանակ տարեգաթան կիսեցին, հետո յուրաքանչյուր կտորը բաժանեցին 2 մասի: Ստացված ամեն մի մասը բաժանեցին 3 կտորի: Երբ յուրաքանչյուր երեխա մեկ կտոր վերցրեց, երկու կտոր ավելացավ: Քանի՞ երեխա էր մասնակցում միջոցառմանը:
10երեխա

5. 2020 թ.-ի Ձմեռ պապը հարյուր տարի հետո տոնելու է իր չորսհարյուրամյակը: Քանի՞ տարի առաջ է ծնվել Ձմեռ պապը:
1720թիվ, 300տարի առաջ

6. Ձմեռ պապիկը Կարինեին, Գոհարին և Անուշին, ըստ իրենց ցանկության, նվիրեց մեկական խաղալիք՝ արջուկ, փղիկ և նապաստակ: Հայտնի էր, որ Կարինեն նապաստակով չէր խաղում, իսկ Անուշը չէր խաղում ո՛չ նապաստակով, ո՛չ արջուկով: Ի՞նչ խաղալիք ստացավ Գոհարը:
Գոհարը նապաստակով

7. Ամանորյա առաջին ներկայացումը թատրոնում դեկտեմբերի 25-ին է, վերջին ներկայացումը` հունվարի 7-ին: Ամեն օր մեկ ներկայացում է լինելու: Քանի՞ ներկայացում է լինելու:
14 ներկայացում

8. Տոնածառի խաղալիք գնելիս Լևոնը երկու անգամ ավելի շատ գումար ծախսեց, քան Գագիկը: Որքա՞ն գումար ծախսեց տղաներից յուրաքանչյուրը, եթե Գագիկը Լևոնից 1500 դրամով քիչ ծախսեց:
Գագիկ-1500դր
Լևոն-3000դր

9.Տոնածառի լույսերի շղթայի լամպերը գունավորված են դեղին, կանաչ, կարմիր, կապույտ հերթականությամբ։ Ի՞նչ գույնի է 52-րդ լամպը:
Կապույտ

10. Ի՞նչ թիվ է թաքնված հարցականի փոխարեն:

Подпись отсутствует

Ձմեռ Պապ-5