Մաթեմատիկա առանց բանաձևերի

• Պարկում կա 3 կարմիր և 3 սև գնդակ: Առնվազը քանի՞ գնդակ պետք է հանենք պարկից, որպեսզի ունենանք տարբեր գույնի գնդակներ:

Պատ.՝ 4

• Տատիկն իր բոլոր թոռնիկների համար գուլպաներ գործեց: Յուրաքանչյուր գուլպայի վրա նա գրեց մեկ տառ: Քանի՞ թոռնիկ ունի տատիկը, եթե նա գրեց ընդամենը 16 տառ:

Պատ.՝ 8

• Լճում աճում են թրաշուշաններ: Հայտնի է, որ մեկ օր անցնելուց հետո շուշանների թիվը կրկնապատկվում է, և արդեն 40-րդ օրվա վերջում լճակն ամբողջովին ծածկված էր շուշաններով: Ասեք, թե ո՞ր օրվա վերջում էր, որ լճակի ուղիղ կեսն էր ծածկված շուշաններով:

Պատ.՝ 39

• Ես խմեցի բաժակով լիքը լցված սուրճի կեսը և այն լրացրի կաթով: Հետո խմեցի ստացված խառնորդի 1/3 մասը և փոխարենը կաթ լցրեցի: Այնուհետև ես խմեցի բաժակի պարունակության 1/6 մասը և փոխարենը լցրեցի կաթ: Վերջապես, ես խմեցի ամբողջ բաժակը: Ի՞նչը ես շատ

խմեցի ՝ սու՞րճ, թե՞ կաթ:

Պատ.՝ հավասար

• ՈՒնենք մետաղադրամներով 100 կույտ, յուրաքանչյուրում 100 մետաղադրամ: Կույտերից մեկում եղած մետաղադրամները կեղծ են, որոնք մեկ գրամով թեթև են իսկական մետաղադրամներից: Իսկական մետաղադրամը կշռում է 10 գրամ: Էլեկտրոնային մեծ կշեռքի մեկ կշռումով ինչպե՞ս հայտնաբերել կեղծ մետաղադրամով կույտը:

Պատ.՝ հավասար

• Մի տարի հունվարի երեք կիրակի զույգ ամսաթվով օրեր էին: Շաբաթվա ինչ օր էր հունվարի 27-ը:

Պատ.՝ հինգշաբթի

• Գիտնականին աշխատության էջերը համարակալելու համար անհրաժեշտ եղավ 3389 թվանշան: Քանի՞ էջ կար այդ աշխատության մեջ:

Պատ.՝ 1124

Պատմություն

Անդրանիկ

Անդրանիկը հայ ժողովրդի Ազգային հերոս է, ազգային-ազատագրական շարժման գործիչ, փառաբանված հայդուկապետ և զորավար:

Անդրանիկ Օզանյանը սովորել է ծննդավայրի Մուշեղյան վարժարանում: 17 տարեկանում ահաբեկել է իր հորն անարգած թուրքին և բանտարկությունից խուսափելու համար  գնացել է Կոստանդնուպոլիս, աշխատել զինագործարանում, ապա անցել Ռումինիա: 1891 թ-ին անդամագրվել է հնչակյան կուսակցությանը, շուրջ մեկ տարի անց` ՀՀԴ-ին, որից վերջնականապես հեռացել է 1917 թ-ին: 1890-ական թվականներին զինվորագրվել է Գուրգենի (Բաղդասար Մալյան), Աղբյուր Սերոբի հայդուկախմբերին: Զենք ձեռք բերելու նպատակով եղել է Սևաստոպոլում, Բաթումում, Թիֆլիսում, Կարսում, Սբ Էջմիածնում, Թավրիզում, Սալմաստում և այլուր: Համագործակցել է Դժոխք Հրայրի, Նիկոլ Դումանի, Սեպուհի, Մեծն Մուրադի հետ:

Աղբյուր Սերոբի սպանությունից (1899 թ.) հետո Տարոնում հայերի ինքնապաշտպանությունը կազմակերպել են Անդրանիկն ու Դժոխք Հրայրը: Անդրանիկի համբավը տարածվել է հատկապես 1901 թ-ի նոյեմբերի` Մշո Սբ Առաքելոց վանքի և 1904 թ-ի օգոստոսի` Աղթամարի կռիվներից հետո: 1904 թ-ի վերջին եղել է Իրանում ու Այսրկովկասում. հանդիպել է հասարակական-քաղաքական գործիչների հետ, 1914–20 թթ-ին Թիֆլիսում մտերիմ էր Հովհաննես Թումանյանի հետ:

1905–06 թթ-ին հայ-թաթարական կռիվների ժամանակ զենք հայթայթելու նպատակով մեկնել է Ֆրանսիա և Բուլղարիա: 1906 թ-ին հրատարակել է հայդուկային կռվի իր ռազմուսույցը՝ «Մարտական հրահանգներ» կանոնագիրքը: 1908 թ-ի երիտթուրքական հեղաշրջումից հետո հանդես է եկել ՀՀԴ-ի և երիտթուրքերի համագործակցության դեմ, մերժել թուրքական խորհրդարանի անդամ դառնալու դաշնակցության առաջարկը:

1912–13 թթ-ին Բալկանյան 1-ին պատերազմի ժամանակ Անդրանիկը կազմավորել է Հայկական կամավորական վաշտ և բուլղարական բանակի կազմում (հրամանատար` Գարեգին Նժդեհ)  մարտնչել թուրքական զորքերի դեմ: Առաջին աշխարհամարտի (1914–18 թթ.) սկզբին հրավիրվել է Թիֆլիս, նշանակվել ռուսական Կովկասյան բանակի կազմում գործող Հայկական 1-ին կամավորական ջոկատի (1200 զինվոր) հրամանատար: Ղեկավարել է շուրջ 20 հաղթական ռազմական գործողություններ, որոնցից առավել ուշագրավ են հատկապես Դիլմանի ճակատամարտը (1915 թ-ի ապրիլ) և Բիթլիսի ազատագրումը: 1917 թ-ին նրա նախաձեռնությամբ հրավիրվել է Արևմտահայերի 1-ին համագումարը (մայիսի 2–11), ընտրվել է համագումարի պատվավոր նախագահ և Արևմտահայ ազգային խորհրդի անդամ, 1917–18 թթ-ին հրատարակել է «Հայաստան» թերթը (խմբագիր՝ Վահան Թոթովենց): 1918 թ-ի հունվարին նշանակվել է Հայկական երկրապահ զորամասի հրամանատար, ստացել ռուսական բանակի գեներալ-մայորի պաշտոնակալի աստիճան և նշանակվել Էրզրումի ամրացված շրջանի պաշտպանության ղեկավար: Ռազմաճակատի կազմալուծման և թուրքական գերակշիռ ուժերի հակահարձակման պայմաններում Անդրանիկն իր ջոկատով նահանջել է Սարիղամիշ–Կարս–Ալեքսանդրապոլ ուղղությամբ:

1918 թ-ի հունիսի 4-ին Բաթումում ստորագրվելիք թուրք-հայկական պայմանագրով, որով նախատեսվում էր նաև զինաթափել հայկական ջոկատները, այդ թվում՝  Անդրանիկի զորամասը, դադարեցվել են ռազմական գործողությունները: Այդ պայմանը սկզբունքորեն անընդունելի համարելով, միաժամանակ նորահռչակ Հայաստանի Հանրապետության կառավարությանը վնաս չպատճառելու համար Անդրանիկը որոշել է հեռանալ  Հայաստանից: Հունիսի 2-ին Դիլիջանից անցել է Ելենովկա (այժմ՝ քաղաք Սևան), ապա՝ Նախիջևան, որտեղից մտադիր էր անցնել Պարսկաստան, ընդառաջ գնալ Բաքու շարժվող անգլիական զորքերին և նրանց աջակցությամբ Վանով մտնել Արևմտյան Հայաստան ու շարունակել պայքարը:

Իր զորամասով և շուրջ 20 հզ. գաղթականներով Անդրանիկը հունիսի 18-ին հասել է Նախիջևան, տեղում կարգուկանոն հաստատելուց հետո գավառը հայտարարել է Խորհրդային Ռուսաստանի անբաժան մաս և այդ մասին հեռագրել Բաքվի կոմունայի նախագահ Ստեփան Շահումյանին: Նախիջևանից Ջուլֆայով Պարսկաստան անցնելով՝ Անդրանիկի զորամասը Խոյի մոտ անակնկալ բախվել է թուրքական 11-րդ դիվիզիայի զորամասերից մեկի հետ և ստիպված վերադարձել է Զանգեզուր: Զորքի և բազմաքանակ գաղթականության համար ստեղծված բավական դժվար պայմանների պատճառով Անդրանիկը մնացել է Զանգեզուրում (հիմնականում՝ Սիսիանում) մինչև 1919 թ-ի գարունը, ղեկավարել  Զանգեզուրի ինքնապաշտպանական կռիվները թուրքերի և մուսավաթականների դեմ: Սակայն, հիասթափվելով Հայաստանի նկատմամբ Անտանտի վարած քաղաքականությունից և դժգոհելով հայրենի կառավարության՝ իր հանդեպ ցուցաբերած վերաբերմունքից, 1919 թ-ի ապրիլին եկել է Սբ Էջմիածին, զորամասի գույքն ու զենքը հանձնել է կաթողիկոսին, զորացրել զինվորներին և մեկնել  Ֆրանսիա, իսկ 1922 թ-ից հաստատվել է ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում:

Անդրանիկը պատգամել էր իր աճյունը Հայաստան տեղափոխել, որի համաձայն` 1928 թ-ին այն նախ տեղափոխվել է Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատուն, ապա 2000 թ-ին՝ Երևան և ամփոփվել Եռաբլուրում: Անդրանիկի անունով կոչվել են փողոցներ, հրապարակներ, կանգնեցվել են հուշարձաններ, նրա մասին հյուսվել են ժողովրդական երգեր, գրվել վեպեր, բանաստեղծություններ

Պատմություն

Դրաստամատ Կանայան

Դրաստամատ Կանայանը (Դրո) ծնվել է 1884թ. մայիսի 31-ին Իգդիրում: Երիտասարդ տարիքից անդամակցել է Հայ Յեղափոխական Դաշնակցությանը: 1905թ. կուսակցության հանձնարարությամբ ահաբեկել է Բաքվի նահանգապետ հայատյաց Նակաշիձեին: Հաջորդ տարիներին զբաղվել է Արևմտյան Հայաստան զենք փոխադրելով:

Առաջին աշխարհամարտի ժամանակ նշանակվել է երկրորդ կամավորական գնդի հրամանատար: 1918թ.-ի մայիսի 23-ին նշանակվել է Ապարանի հերոսամարտի հրամանատար: Հերոսամարտի օրերին՝ մայիսի 23-29-ին, նրա գլխավորությամբ հայկական ուժերը պարտության են մատնել թուրքական շուրջ 13.000-անոց բանակին և կասեցրել Ապարանի կողմից նրանց մուտքը Արարատյան դաշտ:

Նա մեծ դեր է կատարել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման և ամրապնդման մեջ։ Դրոն գլխավորել է հայկական զորամասերը հայ-վրացական պատերազմի ժամանակ։ Նրա գլխավորությամբ հայկական ուժերը ջախջախել են վրացական բանակին և շարժվել Թիֆլիսի ուղղությամբ:

Հայկական բանակի հակահարձակումը կանգնեցվել է Անգլիայի դիվանագիտական ճնշման տակ: Կարմիր բանակի կողմից Հայաստանի առաջին Հանրապետությունը ռազմակալելուց հետո Դրոն Սիլինի հետ ղեկավարել է Հայաստանը մինչև Հայաստան կժամաներ Հայհեղկոմը։

Հետագայում Դրոն ուղարկվել է Մոսկվա, անցել է Ռումինիա, ապա ԱՄՆ։ Դրոն ակտիվ գործունեություն է ծավալել Երկրորդ համաշխարային պատերազմի ժամանակ Հայաստանի գրավման պարագայում հայ ժողովրդի անվտանգությունը ապահովելու նպատակով։

Անուրանալի դեր ունի Եվրոպայի հայերին և հայ ռազմագերիներին փրկելու գործում։ Դրոն դեռ մինչև պատերազմը կապեր ուներ Գերմանիայի բարձրատիճան պաշտոնյաների, հատկապես՝ Մ. Բորմանի ու Ա. Ռոզենբերգի և այլ զինվորականների հետ։

Նրա կողմից լուրջ աշխատանք է տարվել Գերմանիայի վերաբերմունքը հայության նկատմամբ փոխելու գործում։ 2-րդ Համաշխարային պատերազմի ավարտից հետո ձերբակալվել է ԱՄՆ-ի զինուժի կողմից, բայց կարճ ժամանակ անց ազատ արձակվել, որից հետո բնակություն է հաստատել Լիբանանում։

Բուժման նպատակով այցելել է ԱՄՆ, որի ընթացքում էլ 1956թ. մարտի 8-ին մահացել է։ Թաղվել է Բոստոնում։ 2000 թվականի մայիսի 28-ին վերաթաղվել է Ապարանի հերոսամարտի հուշահամալիրի աջ եզրաթմբի վրա:

Մաթեմատիկա առանց բանաձևերի

1.Ընկեր Գրիգորյանը ցանկանում է առաջին դասարանցիների համար աթոռներ պատրաստել։ Դրա համար նա խորանարդները ծածկում է կտորով։ Խորանարդի կողմը 40 սմ է։Որքա՞ն կտոր է հարկավոր յուրաքանչյուր խորանարդը ծածկելու համար։

Լուծում

40x40x6=8400 սմ2

2. Ո՞ր արտահայտությամբ կարող ենք գտնել հետևյալ ուղղանկյունանիստի մակերևույթի

մակերեսը, եթե դրա երկարությունը 5 սմ է, լայնությունը՝ 3. բարձրությունը՝ 6:

Ընտրիր ճիշտ պատասխանը։

15+18+30

30+15

15+15+30+30+615+15+30+30+6

15+15+30+30+18+18.

3.Ո՞ր արտահայտությամբ կարող ենք գտնել հետևյալ քառանկյուն բուրգի մակերևույթի մակերեսը, եթե հիմքի կողմը 2 սմ է, իսկ բարձրությունը՝ 3: Ընտրիր ճիշտ պատասխանը։

4+3+3+3+3

4+6+6+6+6

4+3+3+3

4+6

3. Գտիր նվերի մակերևույթի մակերեսը, եթե սլաքները ցույց են տալիս 20 սմ։

Լուծում

20x20x6=2400 սմ2

5. Հին Եգիպտոսի մասին գրքեր կարդալով՝ Քրիստինեն որոշել է ստվարաթղթից բուրգ պատրաստել։Որքա՞ն ստվարաթուղթ է հարկավոր Քրիստինեին բուրգ պատրաստելու համար, ներառյալ ստորին հատվածը, եթե բուրգի նիստի բարձրությունը 10 դյույմ է, իսկ հատակի կողմը՝ 12 դյույմ։

Լուծում

12×12=144

12×10:2×4=240

240+144=384

Մաթեմատիկա առանց բանաձևերի

1. Ձմեռ պապը իր բոլոր երեք գրքերը նվիրեց թոռնուհուն: Քանի՞ գիրք եղավ թոռնուհու մոտ, եթե մինչ նվեր ստանալը երկու գիրք ավել ուներ, քան Ձմեռ պապը։
8գիրք

2. Բլրի գագաթին 25 ճամբարական կար: Նրանք միաժամանակ 3 տեղանոց սահնակներով պետք է սահեին բլրից: Ամենաքիչը քանի՞ սահնակ պետք է լիներ բլրին:
9սահնակ

3. Արմենը գրպանում միայն 50 և 100 դրամանոց մետաղադրամներ ուներ: Փուչիկ գնելու համար նա պետք է 100 դրամ վճարեր: Առանց նայելու՝ ամենաքիչը քանի՞ մետաղադրամ պետք է Արմենը գրպանից հաներ մեկ փուչիկ գնելու համար:
2անգամ

4. Ամանորյա միջոցառման ժամանակ տարեգաթան կիսեցին, հետո յուրաքանչյուր կտորը բաժանեցին 2 մասի: Ստացված ամեն մի մասը բաժանեցին 3 կտորի: Երբ յուրաքանչյուր երեխա մեկ կտոր վերցրեց, երկու կտոր ավելացավ: Քանի՞ երեխա էր մասնակցում միջոցառմանը:
10երեխա

5. 2020 թ.-ի Ձմեռ պապը հարյուր տարի հետո տոնելու է իր չորսհարյուրամյակը: Քանի՞ տարի առաջ է ծնվել Ձմեռ պապը:
1720թիվ, 300տարի առաջ

6. Ձմեռ պապիկը Կարինեին, Գոհարին և Անուշին, ըստ իրենց ցանկության, նվիրեց մեկական խաղալիք՝ արջուկ, փղիկ և նապաստակ: Հայտնի էր, որ Կարինեն նապաստակով չէր խաղում, իսկ Անուշը չէր խաղում ո՛չ նապաստակով, ո՛չ արջուկով: Ի՞նչ խաղալիք ստացավ Գոհարը:
Գոհարը նապաստակով

7. Ամանորյա առաջին ներկայացումը թատրոնում դեկտեմբերի 25-ին է, վերջին ներկայացումը` հունվարի 7-ին: Ամեն օր մեկ ներկայացում է լինելու: Քանի՞ ներկայացում է լինելու:
14 ներկայացում

8. Տոնածառի խաղալիք գնելիս Լևոնը երկու անգամ ավելի շատ գումար ծախսեց, քան Գագիկը: Որքա՞ն գումար ծախսեց տղաներից յուրաքանչյուրը, եթե Գագիկը Լևոնից 1500 դրամով քիչ ծախսեց:
Գագիկ-1500դր
Լևոն-3000դր

9.Տոնածառի լույսերի շղթայի լամպերը գունավորված են դեղին, կանաչ, կարմիր, կապույտ հերթականությամբ։ Ի՞նչ գույնի է 52-րդ լամպը:
Կապույտ

10. Ի՞նչ թիվ է թաքնված հարցականի փոխարեն:

Подпись отсутствует

Ձմեռ Պապ-5

Երկրաչափություն

Առաջադրանք` 240

Պատասխան՝ ա. զուգահեռ

Առաջադրանք` 242

180-50=130

130:2=65°(<2)

65+50=115°(<1)

 Պատասխան՝ <1=115°, <2=65°

Առաջադրանք՝ 243

<2=<4

<2=45°(ըստ II հայտանիշի)

<3=180-45=35°(ըստ III հայտանիշի)

<1=35°(ըստ III հայտանիշի)

 Պատասխան՝ <1=35°, <2=45°, <3=35°

Առաջադրանք՝ 246

<A=<C

<C=<DCE

<DCE=60°

60°·2=180°

Եթե անկյունների գումարը 180°, ապա անկյունները զուգահեռ են (ըստ I հայտանիշի):

Երկրաչափություն

2) Շրջանագծում տարված են AB տրամագիծը և AC լարը։ Գտեք BAC անկյունը, եթե կիսաշրջանագծը C կետով տրոհվում է AC և CB աղեղների, որոնց աստիճանային չափերը հարաբերում են, ինչպես 7:2:

7+2=9

180:9=40

20*7=140 (ACU)

20*2=40 (CBU)

40:2=20*

BAC<=20*

3) AB-ն շրջանագծի տրամագիծ է։ Շրջանագծի վրա վերցված է C կետն այնպես, որ BC լարը հավասար է շրջանագծի շառավիղին։ Գտեք ABC եռանկյան անկյունները։

180:2=90*

BC=r

r=d:2

BC-ն եթե շառավիղ է, ու հավասար է տրամագծի կեսին, հետևաբար AC-ն հավասար է BC-ին: Ստացանք հավսարասրուն եռանկյուն:

4) Շրջանից դուրս վերցված կետից այդ շրջանագծին տարված են երկու հատող, որոնց կազմած անկյունը 320 է։ Շրջանագծի՝ այդ անկյան կեղմերի միջև առնված աղեղներից մեծը հավասար է 1000: Գտեք փոքր աղեղը։

32 × 2 = 64°

Երկրաչափություն

Առաջադրանք՝ 466

Կենտրոնային անկյունը հավասար է, նրան հենված աղեղին, այսինքն ABU հավասար է՝ 55*

Առաջադրանք՝ 467

Աղեղի վրա հենված կենտրոնային անկյունը հավասար է հենց իրեն, այսինքն կենրոնային անկյունը հավասար է՝ 67*:

Առաջադրանք՝ 468

82+26=108*

AOC կենտրոնային անկյունը հավասար է՝ 108*

Առաջադրանք՝ 469

Այն անկյունը ում կետերը գտնվում են շրջանագծի վրա կոչվում է՝ ներգծյալ անկյուն:

Առաջադրանք՝ 470

ABC-ն ներգծյալ անկյուն է (բոլոր գագաթները գտնվում են շրջանագծի վրա)

AOC-ն կենտրոնային անկյուն (գագաթներից մեկը շրջանագծի կենտրոնային կետն է)

Առաջադրանք՝ 471

<M, <N, <K

Առաջադրանք՝ 472

96:2=48*

48* ներգծյալ անկյուն

Առաջադրանք՝ 473

2+3=5

360:2=180

180:5=36*

36*2=72* (ABU)

36*3=108* (BCU)

108:2=54* (BAC)

72:2=36* (ACB)

AC=180*

180:2=90* (ABC)

Առաջադրանք՝ 474

BC=R

BAC=?

60:2=30

Առաջադրանք՝ 475

Ոչ, նրանք հավասար են: Չէ, որ ներգծյալ անկյունները հավասար են, հեննված աղեղի կեսին, իսկ այդ դեպքում նրանք նույն աղեղին են հեննված:

Առաջադրանք՝ 476

Հավասար եմ

1) AB-ն և AC-ն շրջանագծի լարեր են։ <BAC=700, AB=1200: Գտեք AC աղեղի աստիճանային չափը։

UAB=120°

∠BAC=70°

70 × 2 = 140°

UBC = 140°

140 + 120 = 260

360 – 260 = 100°

UAC = 100°

Երկրաչափություն

Այն քառանկյունը, որի երկու կողմերը զուգահեռ են, իսկ մյուս երկուսը՝ ոչ, կոչվում է սեղան:

Ինչպես են կոչվում սեղանի զուգահեռ կողմերը հիմք:

Սահմանիր սեղանի միջին գիծը սեղանի սրունքները միացնող միջին գիծ:

Ո՞րն է եռանկյան մակերեսի հաշվման կանոնը բարձրություն անգամ հիմք բաժանած երկու:

Ինչի՞ է հավասար ուղղանկյան մակերեսը երկարություն անգամ լայնություն:

Ինչի՞ է հավասար քառակուսու մակերեսը կողմի քառակուսուն:

Ուղղանկյուն եռանկյան մակերեսը հավասար է բարձրություն անգամ հիմք բաժանած երկու:

Մի ուղղի վրա չգտնվող  երեք կետեր հատվածներով միացնելով առաջացած պատկերը՝ եռանկյուն:

Երկու եռանկյուններ կոչվում են հավասար, եթե վերադրումով հավասար են:

Գրիր եռանկյունների հավասարության երկրորդ հայտանիշը եթե երկու կողմերը իրարա հավասար են, եռանկյունները իրար հավասար են:

Պնդումը, որի ճշմարիտ լինելը հաստատվում է մաթեմատիկական դատողությունների միջոցով կոչվում է թեորեմ

Հավասար եռանկյունների մեջ համապատասխանաբար հավասար կողմերի դիմաց ընկած են հավասար անկյուններ:

Ուղղանկյուն եռանկյան սուր անկյունների գումարը հավասար է 90*:

Զուգահեռագծի մակերեսը հաշվելու կանոնը :

Կից անկյունների գումարը հավասար է՝ 180*:

Երկու հատվող ուղիներով առաջած անկյունը հավասար է 37 աստիճան, գրիր մնացած անկյունների աստիճանաին չափերը 1>=37*, 2>=37*, 3>=143*, 4>=143*:

Երկրաչափություն

Ավարտիր նախադասությունը՝

1.Ուղղանկյուն եռանկյան սուր անկյունների գումարը 90°:

2. Ուղղանկյուն եռան·կյան 30˚-ի անկյան դիմացի էջը հավասար է ներքնաձիգի կեսին:

3.Եթե ուղղանկյուն եռանկյան էջը հավասար է ներքնաձիգի կեսին, ապա այդ էջի    հանդիպակաց անկյունը 90°:

5.Հավասարասրուն ուղղանկյուն եռանկյուն կոչվում է այն եռանկյունը, որի 2 կողմերը իրար հավասար են:

Հանրահաշիվ

Առաջադրանք՝ 696

դ) 0,22=0,222=0,2222

ե) -0,01-0,1-0,001-0,0001=-0,1111

Առաջադրանք՝ 697

դ) 2,400

ե) 2,4200

Առաջադրանք՝ 709

ա) a6

բ) a9

գ) x8

դ) x8

ե) 4a4

զ) 9b10

է) xy6

ը) a4b2c6

թ) 1/16×14

ժ) 3/4y15

ի) 0,5a2

լ) 1,2z8

խ) a4b8c12

ծ) 9a2b2

կ) 64a6b30

հ) 4,4a8b28c44

Առաջադրանք՝ 713

ա) 4a+4b-4c

բ) 3a-3b+3c

գ) -14ax-6bx+4xc

դ) 6a4b3-4a3b4+2a2b5