Բայը ցույց է տալիս գործողություն, եղելություն, ընթացք, որը բայ խոսքի մասը բնորոշող կարևորագույն հատկանիշ է և կոչվում է բայիմաստ։ Բայերը մյուս խոսքի մասերից տարբերվում են նրանով, որ ունեն նաև ձևային ընդհանրություններ, այսինքն՝ արդի գրական արևելահայերենի բոլոր բայերի ելակետային ձևերը՝ անորոշ դերբայական ձևերը, վերջանում են -ել, -ալ մասնիկներով: Հին հայերենում նաև ունեցել ենք -ուլ վերջավորությամբ բայեր, օրինալ՝ զենուլ (մորթել, զոհաբերել), ջեռնուլ (տաքանալ):
Բայի ուղիղ ձևը պատասխանում է ի՞նչ անել, ի՞նչ լինել հարցերին:
Բայը ունի հետևյալ քերականական կարգերը՝ եղանակ, ժամանակ, դեմք, թիվ:
Բայն ունի երկու թիվ՝ եզակի և հոգնակի:
Գնացի, եկար, գալու է, մերժեց, ջարդեցի, գնում է, գրի՛ր, (եզակի թվով գործածված բայեր են):
Պատասխանեցինք, մտաք, խոնարհվեցին, ողջունեցինք, կգանք, պիտի խոսի (հոգնակի թվով գործածված բայեր են):
Բայն ունի երեք դեմք.
I դեմք (երբ գործողություն կատարողը խոսողն է)- գալիս եմ, պիտի խոսեմ, բարկացել եմ
II դեմք (երբ գործողություն կատարողը խոսակիցն է)-գալիս ես, պիտի խոսես, բարկացած ես
III դեմք (երբ գործողություն կատարողը երրորդ անձն է)-գալիս է, պիտի խոսի, բարկացած է
Բայն ունի երեք ժամանակ՝ ներկա, անցյալ, ապառնի:
Առաջադրանքներ
Տրված գոյականներից, ածականներից, դերանուններից, մակբայներից և ձայնարկություններից բայեր կազմի´ր:
Ա. Ծաղկել, քարանալ, անվանել, քարոզել, ձևել:
Բ. Մեծանալ, բարձրանալ, կարմրել, տափականալ, սրել:
Գ. Ոչնչանալ, բոլորել, նույնացնել, ամբողջանալ:
Դ. Կրկնել, արագացնել, դանդաղել, հաճախել:
Ե. Վա՜յ անել, մկկալ, տզզալ, թրխկացնել:
2. Տրված բայերից նորերն ստացի´ր` դրանք բաղադրելով Բ խմբի նախածանցների հետ:
Ա. Վերանայել, վերակառուցել, ստորագրել, արտագրել, մակագրել, հակաճառել, անդրադառնալ, արտահայտել:
3.Փակագծերի բայերը պահանջված ձևով գրի՛ր Ա և Բ տեքստերում բայերի ժամանակները համեմատի՛ր:
Ա. Գերմանիայի դպրոցներում կատարված ուսումնասիրություններից պարզվեց, որ քաղաքի երեխաները գյուղական կյանքի մասին ոչ մի պատկերացում չունեն: Օրինակ, նրանցից շատերը կարծում են, որ կաթր ֆաբրիկայում է պատրաստվում:
Կրթության նախարարությունը դրությունը շտկելու նպատակով պահանջել է, որ բոլոր քաղաքների կենդանաբանական այգիներում կովեր ցուցադրվեն և օրվա մեջ երեք անգամ կազմակերպվի նրանց կիթը:
Բ. Գերմանիայի դպրոցներում կատարված ուսումնասիրություններից պարզվել էր, որ քաղաքի երեխաները գյուղական կյանքի մասին ոչ մի պատկերացում չունեին: Օրինակ, նրանցից շատերը կարծում էին, որ կաթը ֆաբրիկայում էր պատրաստվում:
Կրթության նախարարությունը դրությունը շտկելու նպատակով պահանջել էր, որ բոլոր քաղաքների կենդանաբանական այգիներում կովեր ցուցադրվեին և օրվա մեջ երեք անգամ կազմակերպվեր նրանց կիթը:
Ա տեքստում բայերը ներկա ժամանակով էին գործածված ,և խոսքը գնում էր ներկայում կատարվող գործողությունների մասին:
Բ տեքստում բայերը անցյալ ժամանակով էին գործածված, և խոսքը գնում էր անցյալում կատարված գործողությունների մասին:
4. Ա և Բ տեքստերը համեմատի՛ր և տարբերությունները գտի՛ր: Ո՞ր տեքստում է կոնկրետ այծյամների մասին պատմվում, և որտե՞ղ` ընդհանրապես այծյամների:
Ա. Փոքր եղջերուներ են այծյամները: Նրանց մարմինը համեմատաբար կարճ է, վիզը՝ երկար: Մորթին ամռանը շիկակարմիր է, ձմռանը` գորշ: Անտառը նրանց և՛ , արոտավայրն է, և՛ թաքստոցը:
Ամռանն արածում են հով ժամանակ, իսկ ցերեկվա շոգին թաքնվում են: Ցուրտ օրերին կեր են հայթայթում օրվա ցանկացած ժամի: Առատ ձյան ժամանակ դուրս են գալիս ճանապարհները: Ունեն սուր հոտառություն, տեսողություն ու լսողություն: Շատ լավ լողում են:
Մայիսին մայր այծյամն ունենում է 1-2 ձագ: Երկու շաբաթ հետո փոքրիկները կարողանում են իրենց մոր նման արագ վազել: Նրանք մոր հետ շրջում են, մինչև որ մայրը նորից ձագեր է ունենում:
Եղջյուրներ ունենում են միայն արու այծյամները: Եղջյուրներն սկսում են աճել ձմռանը: Սկզբում եղջյուրներն ունենում են մեկ ուղղաձիգ ճյուղ: Դեկտեմբերին դրանք ընկնում են, և հունվարից աճում են նոր եղջյուրներ, որոնք գարնանը ճյուղավովում են: Այծյամներն ապրում են մինչև տասնվեց տարի:
Բ. Փոքր եղջերուներ էին այծյամները: Նրանց մարմինը համեմատաբար կարճ էր, վիզը` երկար: Նրանց մորթին ամռանը շիկակարմիր էր, ձմռանը` գորշ: Անտառը նրանց և՛ արոտավայրն էր, և՛ թաքստոցը:
Ամռանն արածում էին հով ժամանակ, իսկ ցերեկվա շոգին թաքնվում էին: Ցուրտ օրերին կեր էին հայթայթում օրվա ցանկացած ժամի: Առատ ձյան ժամանակ դուրս էին գալիս ճանապարհները: Ունեին սուր հոտառություն, տեսողություն ու լսողություն: Շատ լավ լողում էին:
Մայիսին մայր այծյամն ունեցավ 1-2 ձագ: Երկու շաբաթ հետո փոքրիկները կարողացան իրենց մոր նման արագ վազել: Նրանք մոր հետ շրջեցին, մինչև որ մայրը նորից ձագեր ունեցավ: Եղջյուրներ ունեցան միայն արու այծյամները: Եղջյուրներն սկսեցին աճել ձմռանը: Սկզբում եղջյուրներն ունեին մեկ ուղղաձիգ ճյուղ: Դեկտեմբերին դրանք ընկան, և հունվարից աճեցին նոր եղջյուրներ, որոնք գարնանը ճյուղավորվեցին: Այծյամներն ապրեցին մինչև տասնվեց տարի:
5. Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր:
Ա. Երփներանգ, արփի, փրփրել, փափուկ, սրբազան, ճամփորդ, համբերություն, դափնի, շամփուր:
Բ. Կարթ,խորթ, զվարթ, պարթև, նյարդ, թարթել, երդվել, փարթամ:
6. Որտեղ անհրաժեշտ է, ը գրի՛ր:
Անակնկալ, անըմբռնելի, օրըստօրե, ակնթարթ, անընդմեջ, լուսնկա, մթնկա, համընդհանուր, մերթընդմերթ, անընթեռնելի, ակնհայտ, անընդհատ, անհյուրընկալ, սրընթաց:
7. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
«Օդային ամրոց» արտահայտությունը նշանակում է անպտուղ երևակայություն, իզուր երազանք, անիրագործելի պլաններ: Այդ արտահայտությունը վերագրում են քրիստոնեական քարոզին. Ավգուստիանոսին, որն իր աշխատություններից մեկում խոսում է օդային շինարարության մասին: Հետագայում մարդիկ այդ արտահայտությունը գործածում են ձևափոխված` «Օդային ամրոց» ձևով:
8. Տրված բառերը գրի՛ր տեքստում հանդիպող հոմանիշների փոխարեն: Տրված և ստացված տեքստերը համեմատ՛իր:
Տարի, ծածկոց, ձգողություն, բացատրություն տալ, մասին, լինել, հողագունդ, հայտնի դառնալ, ազդեցություն:
1687 թվականին Իսահակ Նյուտոնը բացատրություն է տվել հողագնդի ջրային ծածկոցի վրա երկնային մարմինների ազդեցության պատճառի մասին: Դա եղել Է այն նույն տարում, երբ հայտնի էր դարձել տիեզերական ձգողություն մասին օրենքը:
9.Գրի՛ր տրված հոմանիշներից մեկը:
1901 թվականից (տրվում, շնորհվում, բաշխվում, պարգևվում) են Նոբելյան ամենամյա մրցանակները` ըստ շվեդացի ինժեներ, (հարուստ, մեծահարուստ, մեծատուն) գործարանատեր Ալֆրեդ Նոբելի կտակի: Նա մոտ յոթանասուն միլիոն շվեդական կրոն էր (թողել, կտակել), որի տոկոսներն ամեն տարի (բաժանվում, բաշխվում, տրվում) են ֆիզիկայի, քիմիայի, բժշկության կամ ֆիզիոլոգիայի (բնագավառներում, ասպարեզներում, ճյուղերում, ոլորտներում) խոշոր (հայտնագործություններ, գյուտեր) (անող, կատարող) գիտնականներին (ամենախոշոր, ամենակարևոր, ակնառու) գրական ստեղծագործության հեղինակին և նրան, ով տարվա (մեջ, ընթացքում) ամենաշատ ներդրումն է ունեցել ազգերի (միասնության, համախմբման), ստրկության (վերացման, ոչնչացման) կամ եղած բանակների (պակասեցման, կրճատման) ու խաղաղությունը (պահպանելու, պաշտպանելու) գործում:
10. Հոմանիշների հինգ զույգ առանձնացրո՛ւ:
Ընչազուրկ – աղքատ, արագընթաց – սրընթաց, անկոտրում – անընկճելի, դյուրաթեք – դյուրաբեկ – ճկուն, հերոսական – դյուցազնական: