Հաշվետվություն

Մայիս ամսվա վերջին շաբաթը հեռավար առցանց ուսուցման ամփոփիչ շաբաթն էր: Ուսուցիչները ամփոփում էին երրորդ ուսումնական շրջանը: Կարծում եմ, որ հեռավար առցանց ուսումնական շրջանում բավականին ծավալուն աշխատանք է կատարվել թե՛ կազմակերպիչների, թե՛ ծրագրի ղեկավարների, թե՛ ուսուցիչների, թե՛ սովորողների և ինչու՞ չէ ՝ նաև ծնողների կողմից:

Այս ուսումնական շրջանը բավականին հետաքրքիր էր: Տեսադասերը բավականին ուսուցողական ու բովանդակալից էին: Ես ձեռք եմ բերել նոր համակարգչային հմտություններ, մասնակցել եմ շատ հետաքրքիր նախագծերի: Ինձ համար շատ կարևոր ձեռք բերում էր կատարածս թարգմանությունների հրատարակումը “Գրաշխարհ” ամսագրում: