Գրականություն

Անդաստան

Արևելյան կողմն աշխարհի

Խաղաղությո՜ւն թող ըլլա…

Ո՛չ արյուններ, քրտինք հոսին

Լայն երակին մեջ ակոսին.

Ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի՝

Օրհներգությո՜ւն թող ըլլա:

Արևմտյան կողմն աշխարհի

Բերրիությո՜ւն թող ըլլա…

Ամեն աստղե ցող կայլակի,

Ու ամեն հասկ ձուլե ոսկի.

Եվ ոչխարներն երբ սարին վրա արածանին՝

Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:

Հյուսիսային կողմն աշխարհի

Առատություն թող ըլլա…

Ոսկի ծովուն մեջ ցորյանին

Հավետ լողա թող գերանդին.

Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝

Բերկրությո՜ւն թող ըլլա:

Հարավային կողմն աշխարհի

Պտղաբերում թող ըլլա…

Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,

Հորդի գինին բաժակներուն.

Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝

Սիրերգությո՜ւն թող ըլլա։

Առաջադրանքներ

Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր, բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Ակոս -խոր ու երկար կնճիռ

Կալյակ –կաթիլ

Ցորյան – ցորեն

Աղուն- աղալու համար պատրաստված հացահատիկ

Оставьте комментарий