Հայոց լեզու

Կետադրել հատվածները.

I

Երկրում շատ բարձր ու անմատչելի մի լեռ կար,  որ լիքն էր բոլոր բարիքներով: Մարդիկ  կամեցան դրա վրա բնակություն հաստատել: Սակայն նրա վրա բարձրանալր շատ դժվար էր, թեև վերելքի շատ ճանապարհներ կային: Նրանք ովքեր բարձրանալու ժամանակ կանգ առան հանգստանալու, սայթաքեցին ու ցած գլորվեցին մինչև ստորոտը: Իսկ ովքեր դադար առնել չուզեցին, այլ գավազանի օգնությամբ շարունակեցին վերելքը,  բարձրացան լեռան  վրա ու հանգիստը կյանք վայելեցին:Այդպես թուլակազմ ու վախկոտ մարդիկ մնում են կեսճանապարհին ու կորչում, իսկ հաստատակամները, համբերությունն իրենց նեցուկ ունենալով, վեր են բարձրանում ու հասնում իրենց նպատակին:

II

Մի կղզում մի մարդ է ապրելիս լինում: Այս մարդն այնքան ալարկոտ է լինում, որ օրերով  տեղից վեր չի կենում: Մի օր էլ նա լսում է,  որ դիմացի կղզում միաչքանիներ են ապրում:  Որոշում է գնալ ու նրանցից մեկին բերել իր հետ: Մտածում է,  որ միաչքանուն ցույց տալու համար փող կվերցնի մարդկանցից ու կհարստանա: Ծուլանում է, թե մի քիչ լավ մտածի. մի օր վեր է կենում, նավակն է նստում ու թիավարում դեպի միաչքանի մարդկանց կղզին:

Оставьте комментарий