Քննարկվող հարցեր.
1.Ինչն են անվանում մեխանիկական շարժում
Ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունն այլ մարմինների նկատմամբ կոչվում է մեխանիկական շարժում:
2.բերել մեխանիկական շարժման օրինակներ
Փողոցում շարժվող մեքենան ժամանակի ընթացքում փոխում է իր դիրքը շրջապատի շենքերի, ծառերի նկատմամբ:
3.որ մարմինն են անվանում հաշվարկման մարմին
Այն մարմինը, որի նկատմամբ դիտարկվում է այլ մարմինների շարժումը, կոչվում է հաշվարկման մարմին:
4.Ինչն են անվանում նյութական կետ
Այն մարմինմը, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել, կոչվում է նյութական կետ:
5.Որ դեպքում մարմինը կարելի է համարել նյութական կետ,.որ դեպքում՝ոչ
Նյութական կետը ֆիզիկական մարմին է՝ օժտված որոշակի հատկություններով:
6.Ինչն են անվանում շարժման հետագիծ
Այն գիծը, որով հաշվարկման համակարգում շարժվում է մարմինը:
7.Ինչն են անվանում մարմնի անցած ճանապարհ
Հետագծի այն տեղամասի երկարությունը, որով շարժվել է մարմինը որոշակի ժամանակամիջոցում, կոչվում է այդ ժամանակամիջոցում մարմնի անցած ճանապարհ:
8.Ինչով է տարբերվում հետագիծն անցած ճանապարհից:
Անցած ճանապարհը ունի չափման միավոր, իսկ հետագիծը՝ ոչ: