Աշնան արև
Տարվա բոլոր եղանակներն էլ ունեն իրենց տեղն ու դերը բնության մեջ: Սակայն աշունը հայտնի է իր զարմանալի հարստությամբ ու առատությամբ: Հարստություն, որն այնքան անհրաժեշտ է մարդկանց: Աշնան բերքն ու բարիքն է մարդուն ուժ տալիս՝ ապրելու և հարատևելու, իսկ այդ բոլորը արևի շնորհիվ է իրականանում: Հասունանում է կարմրաթուշ խնձորը, տանձը, դեղձը, նուռը: Մենք գիտենք, թե որքան է անհրաժեշտ այդ արևը: Դժվար է մտածել, որ այդ սիրելի արևին պետք է փոխարինի ձմռան ցրտաչունչ եղանակը: Մենք ուզում ենք, որ աշնան արևը երկնքում փայլի ժպտուն ու հավերժ: