Սպասում, քույր, շուն, գիշեր բառերը հոլովի´ր:
Ուղղական (ո՞վ, ի՞նչ) — սպասում, քույր, շուն, գիշեր
Սեռական (ո՞ւմ, ինչի՞)- սպասումի, քրոջ, շան, գիշերվա
Տրական (ո՞ւմ, ինչի՞ն)- սպասման, քրոջ, շան, գիշերվան
Բացառական (ումի՞ց, ինչի՞ց)- սպասումից, քրոջից, շնից, գիշերվանից
Գործիական (ումո՞վ, ինչո՞վ)- սպասումով, քրոջով, շնով, գիշերվանով
Ներգոյական (ո՞ւմ մեջ, ինչո՞ւմ, ինչի՞ մեջ)- սպասման, քրոջ, շան, գիշերվա
2. Փորձի´ր բացատրել, թե ի´նչ են ցույց տալիս գործիական հոլովով դրված ընդգծված գոյականները:
Ծերուկը երկաթե ձողով գրում էր կավե սալիկի վրա:
Արտում մի մարդ կար, որ խոտ էր քաղում մանգաղով:
Բահով էր փորել այդ հսկա փոսը:
Այն նկարը կարծես թութակի պոչով է նկարել:
Ուզում ես այս ամուր պատը փոքր քլունգով քանդե՞լ:
Տաբատի վրայի բիծը սպունգով ու օճառով մաքրեց:
Գործիական հոլովով դրված ընդգծված գոյականները ցույց են տալիս միջոցի անուղղակի խնդիր:
3. Փորձի´ր բացատրել, թե ին՞չ են ցույց տալիս տրական հոլովով դրված ընդգծված գոյականները:
Վերջապես մոտենում ենք տաճարին:
Զանազան ուտեստներով զարդարված սկուտեղը մատուցեց հյուրին:
Աթոռներ չկային. Սեղանը մոտեցրեց բազմոցին:
Շատ տարիներ հետո հասավ փնտրած ամրոցին:
Ձեռքի բաժակը տվեց հորը:
Ուզում էր լարի ծայրը հասցնել սյունին:
Տրական հոլովով դրված ընդգծված գոյականները ցույց են տալիս հանգման անուղղակի խնդիր:
4. Ընդգծված բառակապակցությունները մեկական բառերով փոխարինի՛ր:
Վանա լճի մոտակայքում ընկած Ռշտունյաց լեռները հայտնի էին պղնձի, կապարի, երկաթի հանքերով, որոնք բազմիցս հիշատակվել են հայկական ձեռագրերում: Բրոնզի ու երկաթի դարաշրջաններից սկսած՝ հայկական լեռնաշխարհում արդյունահանվում ու ձուլվում էին տարբեր մետաղներ, որը պատճառ էր դառնում, որ հանվող նյութերի անունները դառնային տեղերի անուններ:
Հետագայում հնէաբաններն ու երկրաբանները այդ անվանումների միջոցով հայտնաբերում էին լեռներում գտնվող լքված փորված տեղեր ու մետաղ ձուլելու տեղեր:
5. Տրված բարդ բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով:
Գահընկեց- գահից ընկած
Իշխանազուն- իշխանական ծագում ունեցող անձ
Արյունարբու- արյուն խմող
Արքայանիստ- արքայի նստավայր
Դյուրաբեկ- հեշտ կոտրվող
Գավաթակից- կերուխումի ընկեր
Դրկից- հարևան