1.Ի՞նչ է ռասան: Որո՞նք են ռասայական հատկանիշները:
Ռասայական հատկանիշներն են՝ մաշկի գույնը, գանգի կառուցվածքը, մազերի գանգրությունը, աչքերի բացվածքը, շուրթերի ձևը և այլն:
2.Թվարկել չորս մեծ ռասաներ:
Չորս մեծ ռասաներն են՝ եվրոպեոիդ, մոնղոլոիդ, նեգրոիդ և ավստրալոիդ:
3.Ի՞նչ է ազգը: Ինչպե՞ս է որոշվում անձի ազգային պատկանելությունը: Ի՞նչ է ազգերի ձուլումը:
Յուրաքանչյուր ազգ որոշակի տարածքի վրա պատմականորեն ձևավորված և վերոհիշյալ հատկանիշներով օժտված մարդկային կայուն խումբ է:
Ի տարբերություն ռասայական պատկանելության՝ ազգային պատկանելությունը շատ դժվար է որոշել: Այստեղ վճռորոշ է անձի ազգային ինքնագիտակցությունը՝ այս կամ այն էթնիկ համայնքին պատկանելու գիտակցումը:
Ազգերի ձուլումը (ուծացումը) մի ազգի մեջ մյուս ազգերի ներկայացուցիչների ձուլումն է առաջինի լեզուն,մշակույթը և ազգային սովորությունները յուրացնելու միջոցով,կամ որևէ ազգի տարալուծում է այլ ազգերի մեջ:
4.Նշել աշխարհի խոշորագույն լեզվաընտանիքները, լեզվաընտանիքները, լեզվախմբերը և ժողովուրդները: Բացատրել հնդեվրոպական լեզվաընտանիքի լայն տարածման պատճառները:
Աշխարհում առանձնանում են 15 լեզվաընտանիք: Դրանցից ամենատարածվածը հնդեվրոպական լեզվաընտանիքն է, որի կազմի մեջ մտնող լեզուներով խոսում է բնակչության շուրջ կեսը:
Մեր մայրենին՝ հայրենը, պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի հայկական լեզվախմբին:
Ամեն լեզվաընտանիք իր հերթին բաժանվում է ավելի փոքր խմբերի՝լեզվախմբերի, որոնք էլ իրենց հերթին բաղկացած են առանձին լեզուներից: Այսպես, հնդեվրոպական լեզվաընտանիքի կազմում առանձնանում են սլավոնական, ռոմանական, գերմանական խոշոր լեզվախմբերը:
Աշխարհում խոսողների թվով առաջին տեղում չինարենն է (շուրջ 1,3մլրդ մարդ): Առավել տարածված լեզուներն են անգլերենը, իսպաներենը, ֆրանսերեն, արաբերենը, ռուսերենը:
5.Նշել համաշխարհային կրոններն ու դրանց տարածման շրջանները:
Աշխարհի ժողովուրդները դավանում են տարբեր կրոններ: Սակայն ամենամեծաքանակ հետևորդներն ունեն երեքը՝ քրիստոնեությունը, մահմեդականությունը (իսլամ) և բուդդայականությունը: Դրանք համարվում են համաշխարհային կրոններ:
Քրիստոնեություն դավանում է 1,9 մլրդ մարդ: Նրանք հիմնականում բնակվում են Եվրոպայում, Ամերիկայում, Ավստրալիայում, Հարավային և Կենտրոնական Աֆրիկայում, Ասիայի մի շարք երկրներում:
Քրիստոնեությունն ունի մի քանի ուղղություն: Գլխավոր ուղղություններն են կաթոլիկությունը, ուղղափառությունը և բողոքականությունը:
Մահմեդականություն դավանողների թիվը շուրջ 1,2 մլրդ է: Նրանք բնակվում են Հյուսիսային Աֆրիկայում և Հարավարևմտյան ու Կենտրոնական Ասիայում: Նրա երկու ուղղություններն են սուննիզմը և շիիզմը: Մահմեդականների թվով առաջին երկիրը Ինդոնեզիան է:
Երրորդը բուդայակնությունն է, որի հետևորդների թիվը աշխարհում հասնում է 400 մլն-ի (Հարավարևելյան և Արևելյան Ասիա,Մոնղոլիա):