Աշխարհագրություն

1.Ի՞նչ է ռասան: Որո՞նք են ռասայական հատկանիշները:

Ռասայական հատկանիշներն են՝ մաշկի գույնը, գանգի կառուցվածքը, մազերի գանգրությունը, աչքերի բացվածքը, շուրթերի ձևը և այլն:

2.Թվարկել չորս մեծ ռասաներ:

Չորս մեծ ռասաներն են՝ եվրոպեոիդ, մոնղոլոիդ, նեգրոիդ և ավստրալոիդ:

3.Ի՞նչ է ազգը: Ինչպե՞ս է որոշվում անձի ազգային պատկանելությունը: Ի՞նչ է ազգերի ձուլումը:

Յուրաքանչյուր ազգ որոշակի տարածքի վրա պատմականորեն ձևավորված և վերոհիշյալ   հատկանիշներով օժտված մարդկային կայուն խումբ է:

Ի տարբերություն ռասայական պատկանելության՝ ազգային պատկանելությունը շատ դժվար է որոշել: Այստեղ  վճռորոշ է անձի ազգային ինքնագիտակցությունը՝ այս կամ այն էթնիկ համայնքին պատկանելու գիտակցումը:

Ազգերի ձուլումը (ուծացումը) մի ազգի մեջ մյուս ազգերի ներկայացուցիչների ձուլումն է առաջինի լեզուն,մշակույթը և ազգային սովորությունները յուրացնելու միջոցով,կամ որևէ ազգի տարալուծում է այլ ազգերի մեջ:

4.Նշել աշխարհի խոշորագույն լեզվաընտանիքները, լեզվաընտանիքները, լեզվախմբերը և ժողովուրդները: Բացատրել հնդեվրոպական լեզվաընտանիքի լայն տարածման պատճառները:

Աշխարհում առանձնանում են 15 լեզվաընտանիք: Դրանցից ամենատարածվածը հնդեվրոպական լեզվաընտանիքն է, որի կազմի մեջ մտնող լեզուներով խոսում է բնակչության շուրջ կեսը:

Մեր մայրենին՝ հայրենը, պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի հայկական լեզվախմբին:

Ամեն լեզվաընտանիք իր հերթին բաժանվում է ավելի փոքր խմբերի՝լեզվախմբերի, որոնք էլ իրենց հերթին բաղկացած են առանձին լեզուներից: Այսպես, հնդեվրոպական լեզվաընտանիքի կազմում առանձնանում են սլավոնական, ռոմանական, գերմանական խոշոր լեզվախմբերը:

Աշխարհում խոսողների թվով առաջին տեղում չինարենն է (շուրջ 1,3մլրդ մարդ): Առավել տարածված լեզուներն են անգլերենը, իսպաներենը, ֆրանսերեն, արաբերենը, ռուսերենը:

5.Նշել համաշխարհային կրոններն ու դրանց տարածման շրջանները:

Աշխարհի ժողովուրդները դավանում են տարբեր կրոններ: Սակայն ամենամեծաքանակ հետևորդներն ունեն երեքը՝ քրիստոնեությունը, մահմեդականությունը (իսլամ) և բուդդայականությունը: Դրանք համարվում են համաշխարհային կրոններ:

Քրիստոնեություն դավանում է 1,9 մլրդ մարդ: Նրանք հիմնականում բնակվում են Եվրոպայում, Ամերիկայում, Ավստրալիայում, Հարավային և Կենտրոնական Աֆրիկայում, Ասիայի մի շարք երկրներում:

Քրիստոնեությունն ունի մի քանի ուղղություն: Գլխավոր ուղղություններն են կաթոլիկությունը, ուղղափառությունը և բողոքականությունը:

Մահմեդականություն դավանողների թիվը շուրջ 1,2 մլրդ է: Նրանք բնակվում են Հյուսիսային Աֆրիկայում և Հարավարևմտյան ու Կենտրոնական Ասիայում: Նրա երկու ուղղություններն են սուննիզմը և շիիզմը: Մահմեդականների թվով առաջին երկիրը Ինդոնեզիան է:

Երրորդը բուդայակնությունն է, որի հետևորդների թիվը աշխարհում հասնում է 400 մլն-ի (Հարավարևելյան և Արևելյան Ասիա,Մոնղոլիա):

Оставьте комментарий