Վահան Թոթովենց
Ներման աղոթք
Այս ստեղծագործությունը մի տղայի մասին էր, որի մայրը շատ աստվածավախ էր: Նա տղային իր հետ տանում էր աղոթելու: Մի օր, երբ տղան իր մոր հետ գնում է եկեղեցի աղոթելու, երկու խնձոր է գողանում: Նա այդ խնձորները տանում ու տալիս է մի աղջկա, որը սովորում էր իրենց դպրոցում: Նա համբուրում է այդ աղջկան: Հետո նրա մայրը իմանում է դրա մասին և տանում է տղային մեղքերի թողություն անելու: Տղան այդ ժամանակ սկսում է լաց լինել, մայրն էլ մտածելով, թե տղան լացում է գողություն անելու համար, փորձում է սփոփել նրան: Բայց տղան լաց էր լինում, քանի որ աղջիկը լքել էր նրան:
Կարծում եմ, որ տղան չպետք է գողանար խնձորները, ինչ իրավիճակում էլ, որ լիներ: Գողությունը կարող է կործանել մարդու ճակատագիրը:
2. Տրված բառերն ու արտահայտությունները արևելեհայերեն դարձրո՛ւ:
ա) Զրուցած էր- զրուցել էր
բերած էին- բերել էին
կազդեին- ազդեցություն կունենային
կկենար- կմնար
չէի տեսներ- չէի տեսնի
չէի հարցներ- չէի հարցնի
ներս գացի- ներս գնացի
մոտեցուցի- մոտեցա
մի՛ թողուր- մի՛ թողնի
բ) Քաղցր սարսուռ մը- մի քաղցր սարսուռ
հանդիսավորություն մ՛ունեին- հանդիսավորություն ունեին
մեկ-երկու օրեն- մեկ -երկու օրից
վարդի թուփերու ետին- վարդի թփերի ետևում
համբուրեցի զինքը- համբուրեցի իրեն
ուզեցի Զարուին վերջին շնորհք մը ընել- ուզեցի Զարուին վերջին շնորհքը ցույց տալ համբուրելուս վախեն- Զարուն համբույրիցս վախեցավ