10 հետաքրքիր փաստ վիկինգների մասին, որ չգիտեիր
1. Վիկինգները եղջյուրավոր սաղավարտներ չեն կրել։ Ֆիլմերում, նկարներում հաճախ վիկինգներին պատկերում են եղջյուրներով սաղավարտներով։ Իրականում վիկինգների ժամանակաշրջանի նկարագրություներում նման բան չեք կարող գտնել։ Իսկ վիկինգների միակ սաղավարտը, որը հայտնաբերվել է պեղումների ժամանակ, եղջյուրներ իր վրա չի ունեցել։ Իրականում, դեռ վիկինգների ապրած ժամանակաշրջանից առաջ նորվեգական ու գերմանական քրմերը ծիսական նպատակներով եղջյուրավոր սաղավարտներ են կրել։
2 Վիկինգները հայտնի էին իրենց գերազանց հիգիենայով։ Թվում է, թե անընդհատ նավարկությունների մեջ լինելով ու թշնամիների հետ մարտնչելով՝ վիկինգները նույնիսկ ժամանակ չէին ունենա հետևելու իրենց հիգիենային, սակայն վիկինգների ապրած տարածքներում իրականացրած պեղումների արդյունքում կենդանիների ոսկորներից ու եղջյուրներից պատրաստված ածելիներ, ունելիներ, սանրեր ու ականջը մաքրելու հարմարանքներ են հայտնաբերվել։
3 Վիկինգները հատուկ հեղուկ էին օգտագործում կրակ վառելու համար։
4 Վիկինգները մահացածներին թաղում էին նավերի մեջ։ Անկասկած, վիկինգները չափազանց շատ էին սիրում իրենց նավերը. այնքան շատ, որ դրա մեջ թաղվելը նրանց համար մեծ պատիվ էր։
5 Վիկինգներն ակտիվորեն զբաղվում էին ստրուկների վաճառքով։ Անգլոսաքսոնական, կելտական, սլավոնական բնակավայրեր ներխուժելով՝ վիկինգները գերեվարում էին ու ստրկացնում կանանց ու երիտասարդ տղամարդկանց, ում նրանք այնուհետև վաճառում էին եվրոպական ու մերձավորարևելյան ստրուկների շուկաներում։
6 Վիկինգ կանայք ավելի շատ իրավունքներ ունեին, քան ժամանակաշրջանի մյուս կանայք։ Վիկինգ աղջիկներին ամուսնացնում էին 12 տարեկանից, և նրանք պետք է զբաղվեին տնային գործերով, մինչ իրենց տղամարդիկ դուրս կգային նավարկության։ Վիկինգ կանայք կարող էին ունեցվածք ժառանգել, ապահարզան պահանջել և ամուսնության խզումից հետո փոխհատուցում կամ օժիտ պահանջել։
7 Վիկինգ տղամարդիկ զբաղվում էին գյուղատնտեսությամբ։ Վիկինգները ծովահեններ էին, որ իրենց նավերից իջնելով՝ գյուղեր էին այրում: Գոնե տարվա որոշակի ժամանակահատվածում նրանք գարի, ցորեն ու վարսակ էին ցանում: Նրանք նաև խոշոր եղջերավոր անասուններ, այծեր, խոզեր ու ոչխարներ էին պահում իրենց փոքրիկ ֆերմաներում, որը բավականացնում էր ընտանիքը կերակրելու համար։
8 Վիկինգները դահուկասահքով էին զբաղվում։ Վիկինգների ժամանակաշրջանում դահուկներ էին օգտագործվում ինչպես որպես փոխադրամիջոց, այնպես էլ զուտ զվարճանալու համար։ Նրանք նույնիսկ դահուկասահքի աստված ունեին, ում Ուլր էին անվանում։
9 Վիկինգ տղամարդիկ նախընտրում էին շիկահեր լինել։
10 Վիկինգներն իրականում երբեք էլ միասնական խումբ չեն եղել։ Վիկինգներն իրականում իրենք իրենց վիկինգներ չէին կոչում։ Իրականում այս անունը օգտագործվում էր այն սկանդինավցիների մասին խոսելու համար, ովքեր ծովային արշավների էին դուրս գալիս։