Դաս.11
Թեման.Հավասարաչափ շարժում:Արագություն:Իներցիա
Քննարկվող հարցեր.
.Որ շարժումն է կոչվում հավասարաչափ:
Այն շարժումը, որի ընթացքում մարմինը կամայական հավասար ժամանակամիջոցներում անցնում է հավասար ճանապարհներ կոչվում է հավասարաչափ շարժում:
1.Որ մեծությունն է կոչվում հավասարաչափ շարժման արագություն ՝գրել բանաձևը
Հավասարաչափ շարժման արագությունը ֆիզիկական մեծություն է, որը հավասար է մարմնի անցած ճանապարհի հարաբերությանն այն ժամանակամիջոցին, որի ընթացքում մարմինն անցել է այդ ճանապարհը: V=
2.Ինչ միավորներով է չափվում արագությունը՝ՄՀ-ում
Որպես արագության միավոր ընդունված է այն հավասարաչափ շարժման արագությունը, որի դեպքում մարմինը 1 վ-ում անցնում է 1 մ ճանապարհ (մ/վ):
3.Ինչպես որոշել հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարհը,եթե հայտնի է նրա արագությունը ու շարժման ժամանակը,գրել բանաձևը
S=V*T
4.Ինչպես որոշել հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարհը,եթե հայտնի է նրա արագությունը ու շարժման ժամանակը,գրել բանաձևը
S=V*T
5.Ինչպես որոշել հավասարաչափ շարժման ժամանակը,եթե հայտնի են մարմնի արագությունն ու ճանապարհը,գրել բանաձևը:
T=S/V
6.Ինչպես է շարժվում մարմինը,եթե նրա վրա այլ մարմիններ չեն ազդում
Եթե մարմնի վրա այլ մարմիններ չեն ազդում, ապա այն պահպանում է դադարի կամ ուղղագիծ հավասարաչափ շարժման վիճակը:
7.Որ երևույթն է կոչվում իներցիա
Այլ մարմինների ազդեցության բացակայությամբ մարմնի դադարի կամ ուղղագիծ հավասարաչափ շարժման վիճակը պահպանելու երևույթը կոչվում է իներցիա:
8.Ինչու է վտանգավոր թռչել շարժվող ավտոբուսից
Շարժման արագությամբ կհպվես գետնին, որը վտանգավոր է կյանքին:
9.Շրջապատից մեկուսացված մարմինը կփոխի իր արագությունը,թե ոչ:
Ոչ, որովետև այլ մարմինների ազդեցությունը բացակայում է և կշարժվի իներցիաով:
Խնդիր 31
5+3=8 մ
Խնդիր 32
400+300=700 կմ
Խնդիր 33
36 կմ/ժ=36000/3600=10 մ/վ
Խնդիր 34
18 կմ/ժ=18000/3600=5 մ/վ=500 մ/վ
Խնդիր 35
72 կմ/ժ=72000/3600=20 մ/վ
20 մ/վ > 15 մ/վ 72 կմ/ժ > 15 կմ/ժ
Խնդիր 36
V=S/T=20/0,5=40 կմ/ժ