Ուշադրությո´ւն դարձրու ընդգծված գոյականների ձևերին և իմաստներին, գտի´ր տարբերությունները:
Ա. Դերձակը հագուստ էր կարում: Բ. Դերձակը հագուստն էր կարում:
Ա. Փողոցում գիրք էր վաճառվում: Բ. Փողոցում գիրքը վաճառվում էր:
Ա.Ծովային մի թռչուն երկար ժամանակ լողում ու սուզվում էր:
Բ. Ծովային թռչունը երկար ժամանակ լողում ու սուզվում էր:
Ա. Անտառում մի որսորդի հանդիպեց: Բ. Անտառում որսորդին հանդիպեց:
Ա. Այստեղ հավանաբար արջ է պառկած եղել: Բ. Հավանաբար արջն այստեղ է պառկած եղել:
“Բ” տարբերակներում գոյականները կիրառված են որոշյալ առումով:
2.Ուշադրությո՛ւն դարձրու ընդգծված գոյականներին և պատասխանի´ր հարցերին:
Ա. Անտառի թավուտում ծուղակ (ի՞նչ) է դրված: Բ. Ծուղակն (ի՞նչն) անտառի թավուտում է դրված:
Ա. Վագրի համար փորված փոսի մեջ փիղ (ի՞նչ) է ընկել: Բ. Փիղն (ի՞նչն) ընկել է վագրի համար փորված փոսի մեջ:
Ա. Ինչ-որ որսագողեր ծառերի մեջ ցանց են կապել՝ զեբրեր (ինչե՞ր) որսալու համար: Բ.Որսագողերը ծառերի մեջ ցանց են կապել՝ զեբրերին (ինչերի՞ն) որսալու համար:
Ա. Նա ուսապարկից մի տուփ (ի՞նչ) հանեց: Բ. Նա ուսապարկից հանեց տուփը (ի՞նչը):
3. Տրված արտահայտություններից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛ր` դրանք գործածելով.
ա) ուղիղ իմաստով,
բ) որպես դարձվածք:
Ձեռքով անել, աչքը մտնել, ձեռք մեկնել, (ինչ-որ բանի) տակ մտնել:
Նա նկարչությունը ձեռքով արեց:
Նա ձեռքով արեց ընկերոջը:
Տետրի ծայրը մտավ նրա աչքը:
Աշակերտն իր կատարած աշխատանքով մտավ ուսուցչի աչքը:
Նա ձեռք մեկնեց և վերցրեց գիրքը:
Դավիթն օգնության ձեռք մեկնեց իր ընկերոջը:
Շունը մտավ սեղանի տակ:
Նա ծանր բեռի տակ մտավ: