Հայոց լեզու

Ուշադրությո´ւն դարձրու ընդգծված գոյականների ձևերին և իմաստներին, գտի´ր տարբերությունները:

Ա. Դերձակը հագուստ էր կարում: Բ. Դերձակը հագուստն էր կարում:

Ա. Փողոցում գիրք  էր վաճառվում: Բ.  Փողոցում գիրքը  վաճառվում էր:

Ա.Ծովային մի թռչուն երկար ժամանակ լողում ու սուզվում էր:

Բ.  Ծովային  թռչունը երկար ժամանակ լողում ու սուզվում էր:

Ա. Անտառում մի որսորդի հանդիպեց: Բ. Անտառում որսորդին հանդիպեց:

Ա. Այստեղ հավանաբար արջ է պառկած եղել: Բ. Հավանաբար արջն այստեղ է պառկած եղել:

“Բ”  տարբերակներում գոյականները կիրառված են որոշյալ առումով:

2.Ուշադրությո՛ւն դարձրու ընդգծված գոյականներին և պատասխանի´ր հարցերին:

Ա. Անտառի  թավուտում ծուղակ (ի՞նչ) է դրված: Բ. Ծուղակն (ի՞նչն) անտառի  թավուտում է դրված:

Ա. Վագրի համար փորված  փոսի մեջ փիղ (ի՞նչ) է ընկել: Բ. Փիղն (ի՞նչն) ընկել է վագրի համար փորված  փոսի մեջ:

Ա. Ինչ-որ որսագողեր ծառերի մեջ ցանց են կապել՝ զեբրեր (ինչե՞ր) որսալու համար: Բ.Որսագողերը ծառերի մեջ ցանց են կապել՝ զեբրերին (ինչերի՞ն) որսալու համար:

Ա. Նա ուսապարկից մի տուփ  (ի՞նչ) հանեց: Բ. Նա ուսապարկից հանեց տուփը (ի՞նչը):

3. Տրված արտահայտություններից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛ր` դրանք գործածելով.

ա) ուղիղ իմաստով,

բ) որպես դարձվածք:

Ձեռքով անել, աչքը մտնել, ձեռք մեկնել, (ինչ-որ բանի) տակ մտնել:

Նա նկարչությունը ձեռքով արեց:

Նա ձեռքով արեց ընկերոջը:

Տետրի ծայրը մտավ նրա աչքը:

Աշակերտն իր կատարած աշխատանքով մտավ ուսուցչի աչքը:

Նա ձեռք մեկնեց և վերցրեց գիրքը:

Դավիթն օգնության ձեռք մեկնեց իր ընկերոջը:

Շունը մտավ սեղանի տակ:

Նա ծանր բեռի տակ մտավ:

Оставить комментарий