- Մտապահված թվին գումարեցին նրանից 1-ով մեծ թիվը, հետո ստացված գումարից հանեցին մտապահված թվից մեկով փոքր թիվը: Արդյունքում ստացան 23: Ո՞րն էր մտապահված թիվը: *
X+(X+1)-(X-1)=23
X+X+1-X+1=23
X+2=23
X=23-2=21
- 798 թվի մեջ բոլոր թվանշանները տարբեր են: Այդ թվին մոտ ո՞ր թիվն է, որ ունի նույն առանձնահատկությունը:
687
- Շոկոլադե սալիկը բաղկացած է 12 սև և 12 սպիտակ կտորներից, տե՛ս նկ.-ը: Կառլսոնը ուզում է կտրել 2×2 սալիկ այնպես, որում սպիտակ և սև սալիկների քանակը լինեն հավասար: Քանի՞ հնարավոր տարբերակ կա: *
8 տարբերակ
- Քանի՞ եռանիշ թիվ կա, որոնց թվանշանների գումարը հավասար է 3: *
102, 111, 120, 201, 210, 300
- Դավիթը 2015 թվականին կդառնա այնքան տարեկան, որքան որ իր ծննդյան տարեթվի թվանշաների գումարն է: Ե՞րբ է ծնվել Դավիթը: *
2011, 2+0+1+1=4 2015-2011=4
- Դասերից հետո, դասարանում մնաց մի քանի սովորող: Նարեն ասաց. -եթե ինձ չհաշվենք, ապա տղաներն ավելի շատ են քան աղջիկները: Արամն ասաց.- եթե ինձ չհաշվենք, ապա աղջիկները ավելի շատ են, քան տղաները: Երկուսդ էլ ճիշտ եք, -ասաց Կարենը: Ամենաքիչը քանի՞ աղջիկ և քանի՞ տղա էր մնացել դասարանում:
3 տղա 3 աղջիկ
- 4000538 թվից հինգ թվանշան այնպես ջնջեք, որ մնացած թիվը լինի հնարավոր ամենամեծը:
58
- Երեխաները բակում հետևում էին շնիկին: Եթե հաչում էր, ապա 1 ր. հետո ուտում էր: Եթե շարժում էր պոչը, ապա 1 ր հետո խաղում էր: Եթե փռշտում էր ,ապա 1 ր հետո հաչում էր: Եթե ուտում էր, ապա 1ր հետո շարժում էր պոչը: Եթե խաղում էր, ապա 1 ր հետո փռշտում էր: Հարց.Շունը հաչաց, ապա 12 ր հետո ի՞նչ կանի:
Ուտում էր
- Ամենամեծ միանիշ թվին քանի՞ անգամ պետք է գումարել ամենամեծ երկնիշ թիվը, որպեսզի ստանանք ամենամեծ եռանիշ թիվը:
9+99*10=999
10 հատ
- Շախմատի մրցաշարին 7 մարդ մասնակցեց: Մասնակիցներից յուրաքանչյուրը մնացածների հետ մեկական պարտիա խաղաց: Ընդամենը քանի՞ պարտիա խաղացվեց:
6+5+4+3+2+1=21
- Գտի՛ր օրինաչափությունը. 1, 8, 27, 64, 125, 216, 343, 512, 729, ..
1000, 1331
- 4000538 թվից հինգ թվանշան այնպես ջնջեք, որ մնացած թիվը լինի հնարավոր ամենամեծը:
58
- Բնում ապրում են 24 մուկ: Ամեն գիշեր նրանցից 4-ը գնում են պահեստ` պանիր բերելու: Կարո՞ղ է այնպես լինել, որ ժամանակի ինչ-որ պահի յուրաքանչյուր մուկ եղած լինի պահեստում մնացածներից յուրաքանչյուրի հետ միայն մեկ անգամ:
Ոչ
- Նկարում պատկերված է աման` իր կափարիչով: Կափարիչը ներկելու համար անհրաժեշտ է 30 գ ներկ: Քանի՞ գրամ ներկ է անհրաժեշտ ամանը ներկելու համար:
30:2=15 15*3=45 45 գրամ ներկ
- Երկու թվերի գումարը 715 է: Թվերից մեկը 0-ով է վերջանում: Եթե այդ 0-ն ջնջենք, մյուս թիվը կստացվի: Գտեք այդ թվերը:
650+65=715