Հարցեր և վարժություններ
1.Ո՞ր նյութերի խառնուրդներն են համասեռ.
ա) կավճի ու ջրի, բ) սպիրտի և ջրի (օղի), գ) յուղի և ջրի, դ) յուղի և բենզինի:
2.Լրացրե՛ք բաց թողած բառերը. «Մաքուր են այն նյութերը, որոնք ունեն հաստատուն միատեսակ բնորոշ մասնիկներ, ուստի և օժտված են խիստ որոշակի
հատկություններով»:
3.Ո՞ր խառնուրդները կարելի է բաժանել թորումով.
ա) սպիրտ և ջուր
բ) կավիճ և ջուր
գ) կերակրի աղ և ջուր
դ) բենզին
4.Ավազը խառնվել է փայտի թեփի հետ: Առաջարկե՛ք եղանակ, որի միջոցով հնարավոր է այդ
խառնուրդի բաղադրամասերն առանձնացնել: — Զտման եղանակ
5.Գեղամա լճի ջուրը թափանցիկ է, բայց լուծված աղեր է պարունակում: Ի՞նչ եղանակ
կառաջարկեք ՝այդ ջրից մաքուր նյութ ստանալու համար: — Շոգիացում
6.Դեբեդ գետի ջուրը հաճախ պղտոր է: Պատճառը ջրի մեջ կախված կավի մասնիկներն են:
Ի՞նչ եղանակ կառաջարկեիք՝ մաքուր ջուր ստանալու համար:
Պարզեցման եղանակով կստանանք մաքուր ջուր, այսինքն քիմիական բաժակի մեջ կլցնենք կավի և ջրի խառնուրդը, ժամանակի ընթացքում կավը նստվածք կտա, իսկ վերևում կմնա մաքուր ջուրը:
7.Հայրիկը պատահաբար բենզինը լցրել է ջրի վրա: Օգնե՛ք հայրիկին բաժանել այդ խառնուրդը:
Զտման եղանակով, այսինքն խառնուրդը լցնում ենք բաժանիչ ձագարի մեջ, թեթև հեղուկը՝ բենզինը բարձրանում է վերև, իսկ ջուրը իջնում է ներքև:
8.Որպեսզի Մոխրոտիկը չմասնակցի պարահանդեսին .խորթ մայրը հանձնարել է նրան մաքրել մի խառնուրդ,որը կազմված է փայտի խառտուկներից,փոքր երկաթի մեխերից,շաքարի և գետի ավազից և դասավորել տուփի մեջ:Մոխրոտիկը շատ արագ մաքրեց խառնուրդը և հասցրեց մասնակցել պարահանդեսին:Բացատրեք ինչպես Մոխրոտիկը արագ կատարեց խորթ մոր առաջադրանքը: — Զտման եղանակով