Սեպտեմբեր ամսվա ամփոփում:
1 . Ե՞րբ է քրիստոնեությունը Հայաստանում հռչակվել պետական կրոն.
1) 305 թ. 2) 303 թ. 3) 300 թ. 4) 301 թ.
- Ովքե՞ր են Հայ առաքելական եկեղեցու հիմնադիրները.
1) Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս
2) Ս. Պետրոս և Ս. Պողոս
3) Ս. Գրիգոր Լուսավորիչ և Ս. Բարդուղիմեոս
4) Ս. Թադեոս և Ս. Պետրոս
- Որտե՞ղ է Գրիգոր Լուսավորիչը ձեռնադրվել հայոց եպիսկոպոսապետ.
1) Երուսաղեմում
3) Անտիոքում
2) Մաժակում
4) Հռոմում
- Ո՞ր կարևոր փաստաթղթով էր սահմանվում յուրաքանչյուր նախարարի տեղն Արշակունյաց արքունիքում.
1) Զորանամակ 3) Հրովարտակ 2) Գահնամակ 4) Գահացուցակ
- Ո՞ւմ որդին էր Գրիգորը.
1) Որմիզդի 3) Արտաշիրի 2) Շապուհի 4) Անակի
- Գրիգորը քանի՞ տարի է անցկացնում Խոր Վիրապի բանտում.
1) 17
2) 13
3) 21
4) 10
- Ո՞ւմ տեսիլքի համաձայն էր, որ Տրդատ արքային միայն Գրիգորը կարող էր բուժել.
1) Աշխեն թագուհու 3) Վարազդուխտի 2) Խոսրովիդուխտի 4) Հռիփսիմեի
- Թվարկվածներից ո՞րն է բաց թողնված ստորև բերված հատվածում. «Տրդատ Մեծը, Աշխեն թագուհին, Խոսրովիդուխտը և հայոց զորքը գնում են նրան ընդառաջ, հասնում են … և մեծ պատիվներով դիմավորում կաթողիկոսին».
1) Ձիրավ՝ Նպատ լեռան ստորոտը
2) Տուրուբերան՝ Նեմրութ լեռան ստորոտը
3) Բագավան՝ Նպատ լեռան ստորոտը
4) Վաղարշապատ՝ Արարատի
- Հայ հասարակությունը ի՞նչ դասերից էր կազմված ավատատիրության ժամանակաշրջանում.
1) իշխաններ և ստրուկներ
3) նախարարներ և ճորտեր
2) ազատներ և անազատներ
4) հոգևորականներ և ասպետներ
- Ի՞նչ է հաստատվել Նիկեայի տիեզերական ժողովում.
1) «Միլանի հրովարտակը» 2) «Հայոց եկեղեցու աստիճանակարգությունը» 3) «Հավատո
հանգանակը» 4) «Հավատի հրովարտակը»
11.Արշակունյաց արքունի գործակալին համապատասխանեցնել իր գործառույթներին
. 1) արքունիքի և թագավորական պահակազորի հրամանատարը ա
2) Մեծ Հայքի զինված ուժերի գլխավոր հրամանատարը զ
3) արքունի կալվածքների ու գանձարանի հսկողությունը և Արշակունի սեպուհների դաստիարակությունը իրականացնողը գ
4) հանրային աշխատանքները, պետական պարհակներն ու հարկահանության գործը տնօրինողը դ
5) պալատական արարողությունները և օտար երկրների դեսպանների ընդունելության համար պատասխանատուն ե
6) ընդունված օրենքների գործադրումը հատկապես ընտանեկան և եկեղեցու իրավունքի բնագավառում վերահսկողը է
ա. մաղխազ
ե. թագադիր և թագակապ ասպետ
բ. սենեկապետ զ. սպարապետ
գ. հայր մարդպետ է. մեծ դատավոր դ. հազարապետ
- Ի՞նչ էր «Մաղխազական այրուձին».
1) նախարարական տան հեծելազոր
2) արքունիքին կից հատուկ հեծելազոր, որն իրականացնում էր թագավորական ոստանի պաշտպանությունը
3) ընտրյալ նետաձիգներից բաղկացած և մշտապես արքունիքում գտնվող, թագավորի անձի պաշտպանությունն ապահովող ընտիր հեծելազոր
4) մաղխազի անվտանգությունն ապահովող հեծելազոր
13.Վաղ միջնադարյան Հայաստանում ի՞նչ էր կոչվում իշխանական տան կրտսեր ներկայացուցիչը.
1) սեպուհ 2) ոստանիկ 3) դրանիկ 4) ասպետ
14.Ընտրովի և կարճ (ժամանակագրական դասավորության խախտմամբ) պատասխանով առաջադրանքներ
- Իրադարձությունները դասավորել ժամանակագրական հաջորդականությամբ.
ա. Լուսավորչի եպիսկոպոսական ձեռնադրությունը Կեսարիայում
բ. Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակումը
գ. Բագավանում Գրիգոր Լուսավորչին դիմավորելը
դ. Խոր Վիրապում Լուսավորչին բանտարկելը
ե. Հռիփսիմյան կույսերի նահատակությունը
1) ե, դ, ա, գ, բ 3) դ, ե, ա, գ, բ 2) դ, ա, ե, գ, բ 4) դ, ե, գ, ա, բ
15.Պատմական փաստարկների, պնդումների համադրում և խմբավորում
- Թվարկված իրավունքներից առանձնացնել երկուսը, որոնց տնօրինման գերագույն իրավունքը պատկանում էր անմիջականորեն Արշակունի թագավորներին.
ա. պալատական արարողությունները վարելու իրավունք
բ. պետական պարհակների տնօրինման իրավունք
գ. արքունի կալվածքները հսկելու իրավունք
դ. պատերազմ հայտարարելու իրավունք
ե. հաշտություն կնքելու իրավունք
1) ա, բ 2) բ, ե 3) գ, դ 4) դ, ե
- Որո՞նք էին ավատատիրական հողատիրության ձևերը Հայաստանում.
1) վասալական, ճորտատիրական, գանձագին
2) պետական, նվիրատվական, եկեղեցական
3) հայրենիք, պարգևականք, գանձագին
4) գյուղացիական, ավանդական, պարգևականք
17.Համեմատել Տրդատ Երրորդի և Խոսրով Կոտակի արտաքին, ներքին քաղաքականությունները/15-20 նախադասությամբ/:
18.Պատմիր դուր եկած թեմայի մասին/10 նախադասությամբ/:
Քրիստոնեության ընդունումը Հայաստանում տեղի է ունեցել 301 թվականին։ Դա հայ ժողովրդի պատմության մեջ մեծ իրադարձություն էր։ Տրդատ III Մեծ Արշակունին (287-330) աշխարհում առաջինը ճանաչեց քրիստոնեությունը՝ որպես պետական:
Հայոց եկեղեցու առաջին հիմնադիրներն են եղել սուրբ Թադեոս և սուրբ Բարդուղիմեոս առաքյալները, որոնք անվանվում են Հայաստանի Առաջին Լուսավորիչներ: Այսպիսով, հայ եկեղեցին ունի առաքելական ծագում։
Գրիգորը իր հայր Խոսրովին սպանող Անակ իշխանի որդին է։ Տրդատ III հրամայում է նրան գցել Արտաշատի ստորերկրյա բանտը, որն այժմ հայտնի է «Խոր վիրապ» անունով:
Գրիգորից բացի Մեծ Հայքում քրիստոնեության տարածմանը նպաստել են Հռիփսիմյանց կույսերը: Նրանց թվում էին սուրբ Հռիփսիմեն և Սուրբ Գայանեն: Տրդատը ցանկանում է ամուսնանալ Հռիփսիմե կույսի հետ, սակայն մերժում է ստանում։ Ի պատասխան դրան հրամայում է բոլոր կույսերին մահապատժի ենթարկել: Կույսերի նահատակությունից հետո հայոց արքան հիվանդանում է: Թագավորի քույրը՝ Խոսրովիդուխտը, մի քանի անգամ երազ է տեսնում, որ Տրդատին կարող է բուժել միայն Արտաշատում բանտարկված Գրիգորը։ Նրան ազատում են բանտարկությունից և հանդիսավոր կերպով ընդունում մայրաքաղաք Վաղարշապատում։ Գրիգորը բուժում է թագավորին։ Տրդատ III և ողջ արքունիքը մկրտվում են և քրիստոնեությունը հռչակում է պետական կրոն: