Աշխարհի իմ տաքուկ անկյունը
Այս մեծ աշխարհի մի փոքրիկ անկյունում գտնվում է իմ հայրենիքը` Հայաստանը: Հայրենիքն ինձ համար ամեն բանից թանկ է ու վսեմ: Այն մի լեռնոտ ու քարքարոտ երկիր է: Լեռներ, որոնցից ամեն մեկն ունի իր պատմությունը: Զուր չէ ասված, որ Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ: Եթե այս կամ այն երկիր պիտի գնաս՝ տեսնելու հոյակապ շինություններ ու կառույցներ, ապա Հայաստան պիտի գաս ՝ հիանալու բնության կենդանի հրաշքներով: Այս լեռնոտ երկիրը պահելու համար քանի-քանի մարդիկ են զոհվել: Այս լեռները տիրելու համար որքան ազգեր են ոտքի ելել: Այս լեռներով ներշնչված՝ քանի-քանիսն են բանաստեղծ դարձել ու դրանց անմահ փառքը երգել: Դուք անառիկ զինվորներ եք, հայրենի՛ լեռներ: