Վարդան Այգեկցի
Արծիւ եւ նետ
Արծիւն երթայր յերկինս, եւ հարին զնա նետիւ: Եւ նա զարմացաւ, թէ ո՞վ զայս արար: Հայեցաւ եւ ետես զնետն` զփետուրն իւր եւ ասէ.
— Վա՛յ ինձ, զի յինէն է պատճառ սպանման իմոյ:
Բառարան
երթայր — գնում էր
յերկինս — երկնքում
հարին — խփեցին
զնա — նրան
նետիւ — նետով
արար — արեց
հայեցաւ — նայեց
ետես — տեսավ
իւր — իր
ասէ — ասում է
զի — որ, որովհետև, քանի որ
Հարցեր և առաջադրանքներ
Ճի՛շտ կարդա այս բառերը.
յերկինս, յինէն, իմոյ, զնա, զնետն, զփետուրն, իւր:
- Աշխարհաբար դարձրու այս բառակապակցությունները.
զփետուրն իւր- իր փետուրն
պատճառ սպանման իմոյ- իր սպանվելու պատճառը:
- Առակն աշխարհաբար դարձրու:
Արծիվը ճախրում էր երկնքում և նրան նետով խփեցին: Նա զարմացավ. թե ով դա արեց: Նայեց ու տեսավ նետը՝ իր փետուրը և ասաց.
— Իմ սպանվելու պատճառն ինձանից է:
- Առակի համառոտ փոխադրությունը գրաբար դարձրու (բառերի գրաբարյան դասավորությունն աշխատիր պահել).
Արծվին (զարծիւն) նետով խփեցին: Տեսնելով (տեսեալ) նետը` իր փետուրը, արծիվն ասում է.
— Իմ սպանվելու պատճառն ինձանից է:
Զարծիւն հարին նետիւ: Տեսեալ զնետն՝ զփետուրն իւր զարծիւն ասէ.
- Յինէն է պատճառ սպանման իմոյ: