Հայոց լեզու

Առաջադրանքներ

Գոյականի հոլովումը

Հարցական դերանվան փոխարեն գրի´ր տրված գոյականները՝ պահանջված ձևով (սեռական-տրական հոլովով):

Ընկեր, եղբայր, մարդ, մարդկություն, խոսք, գործ, վերադարձ:

Հավատալ ո՞ւմ- ընկերոջը, եղբորը, մարդուն, մարդկությանը

Հավատալ ինչի՞ն- գործին, խոսքին, վերադարձին

  1. Հարցական դերանվան փոխարեն գրի´ր տրված գոյականները՝ պահանջված ձևով (բացառական հոլովով):

Ընկեր, եղբայր, մարդիկ, հանդիպում, զրույց, հարցուփորձ:

Խուսափել ումի՞ց- ընկերոջից, եղբորից, մարդկանցից

Խուսափել ինչի՞ց- հանդիպումից, զրույցից, հարցուփորձից

  1. Հարցական դերանվան փոխարեն գրի´ր տրված գոյականները՝ պահանջված ձևով (գործիական հոլովով):

Երեխա, աշակերտներ, ընկերներ, գրականություն, մեքենա, սպորտ:

Տարվել ումո՞վ- երեխայով, աշակերտներով, ընկերներով

Հետաքրքրվել ինչո՞վ- գրականությամբ, մեքենայով, սպորտով

  1. 4. Երկինք և մարդ բառերի տրված բառաձևերը տեղադրի´ր հոլովման աղյուսակում:

Երկնքում, երկնքից, երկինքը(ը), երկնքով, երկնքի(ն), մարդով, մարդու(ն), մարդ(ը), մարդուց:

Ուղղական- երկինքը, մարդը

Սեռաան-տրական- երկնքի(ն), մարդու(ն)

Բացառական- երկնքից, մարդուց

Գործիական- երկնքով, մարդով

Ներգոյական- երկնքում,

  1. Ընկեր, սրճարան գոյականները հոլովի´ր:

Ի՞նչ հարցի է պատասխանում հոլովներից յուրաքանչյուրը:

Ուղղական- ընկեր, սրճարան

Սեռական- ընկերոջ, սրճարանի

Տրական- ընկերոջը, սրճարանին

Բացառական- ընկերոջից, սրճարանից

Գործիական- ընկերոջով, սրճարանով

Ներգոյական- սրճարանում

  1. Կազմի´ր բառակապակցություններ՝ հարցական դերանունները փոխարինելով գոյականներով:

Վկայել ի՞նչ- փաստ(ը)

Վկայել ինչի՞ մասին – գործունեության մասին

Հավատացնել ի՞նչ- սուտ(ը)

Հավատացնել ինչի՞ մասին- ներկայության մասին

  1. Կազմի´ր բառակապակցություններ՝ հարցական դերանունները փոխարինելով գոյականներով:

Ընկնել ո՞ւր- անտառ

Հանդիպել որտե՞ղ- անտառում

  1. Կազմի´ր բառակապակցություններ` հարցական դերանունները փոխարինելով գոյականներով:

Տիրապետել ինչի՞(ն)- լեզվին

Տիրել ի՞նչը, (ինչի՞ն)- երկիրը

Դավանել ինչի՞ն — կրոնին

Оставьте комментарий