1.ինչ է նշանակում «ֆիզիկա» բառը
Ֆիզիկա բառն առաջացել է «ֆյուզիս» ՝ բնություն բառից:
2.որն է ֆիզիկայի հիմնական խնդիրը
Ֆիզիկայի հիմնական խնդիրը շրջակա աշխարհը և այնտեղ տեղի ունեցող երևույթները բացատրելն է:
3.ինչ է ուսումնասիրում ֆիզիկան
Ֆիզիկան ուսումնասիրում Է մեխանիկական, էլեկտրական, մագնիսական, լուսային, ատոմային և միջուկային երևույթները:
4.քննարկել ինչ է բնությունը
Բնությունն այն ամենի ամբողջությունն է, ինչը շրջապատում է մարդուն:
5.ինչ ես հասկանում բնության երևույթ ասելով
Բնության մեջ տեղի ունեցող փոփոխություններն անվանում են բնության երևույթներ:
6.բերել ֆիզիկական երևույթների օրինակներ
Ավտոմեքենայի շարժվելը, քարի ընկնելը, ջրի նսառչելը:
7.թվարկել ֆիզիկական երևույթների տեսակները
մեխանիկական, էլեկտրական, մագնիսական, լուսային, ատոմային և միջուկային
8.ինչ է ֆիզիկական մարմինը:Բերեք օրինակներ
Մեզ շրջապատող յուրաքանչյուր առարկա ընդունված է անվանել ֆիզիկական մարմին: Օրինակ ՝ բռնակը, աթոռ, հեռախոս:
9.ինչ է նյութը:Բերեք օրինակներ:
Այն, ինչից բաղկացած է ֆիզիկական մարմինը, կոչվում է նյութ: Օրինակ՝երկաթ, ջուր, օթ, պղինձ:
10.ինչ է մատերիան
Այն ամենը ինչ գոյություն ունի տիեզերքում անվանում են մատերիա:
11.ինչպես ենք գիտելիքներ ձեռք բերում բնության երևույթների մասին
Բնության մեջ ամեն մի երևույթի փոփոխություն ունի պատճառ և ամեն մի պատճառի համապատասխանում է որոշակի հետևանք:
12.ինչ է փորձը և ինչով է այն տարբերվում դիտումից
Բազմաթիվ երևույթների ուսումնասիրման համար կատարվում են փորձեր, որոնք հնարավորություն են տալիս նույն պայմաններում բազմիցս կրկնելու ուսումնասիրվող երևույթը և հատուկ սարքերով կատարելու համապատասխան չափումներ:
13Ինչ է վարկածը
Ուսումնասիրվող երևույթը բացահայտելու համար նախ արվում է որոշակի ենթադրություն կամ առաջադրվում է վարկած:
14.Ինչ է օրենքը
Ընդհանրացնելով բնության երևույթների մասին դիտումների և փորձերի միջոցով ստացած տվյալները գիտնականները հայտնաբերում են օրենքներ:
15.Ինչ է ֆիզիկական տեսությունը
Ֆիզիկական երևույթների որոշակի խմբի մասին գիտելիքների ամբողջությունն անվանում են ֆիզիկական տեսություն:
16.Ֆիզիկական մեծությունների չափումներ,չափումների դերը գիտության մեջ
Ֆիզիկական մեծությունը կարելի է չափել: Առանց չափումների անհնար է նույնիսկ ինչ- որ բան պատրաստել:
17..Ինչ է նշանակում չափելոորևէ ֆիզիկական մեծություն:
Չափել որևէ ֆիզիկական մեծություն նշանակում է այն համեմատել նույնատիպ մեծության, որն ընդունված է անվանել միավոր:
19.Երկարության հիմնական և այլ միավորները:Չափման գործիք
Երկարության չափման համար օգտագործում են կիլոմետր, սանտիմետր, միլիմետր, միկրոմետր, նանոմետր: Ֆիզիկական մեծություններ չափելու համար անհրաժեշտ են զանազան ֆիզիկական սարքեր:
20.Ինչ չափիչ սարքեր եք ճանաչում: Թվարկեք
Չափիչ սարքեր են չափաքանոնը, չափերիզը, չափագլանը, վայրկենաչափը, ջերմաչափը և այլն:
21.Այդ սարքերը ինչ ֆիզիկական մեծություններ են չափում
Երկարություն, ժամանակ, ջերմաստիճան և այլն:
22.Ինչ է չափիչ սարքի սանդղակ
Յուրաքանչյուր չափիչ սարք ունի սանդղակ:
23.Որն է չափիչ սարքի չափման սահմանը
Չափիչ սարքի սանդղակի ամենամեծ արժեքը կոչվում է սարքի չափման սահման:
24.Ինչն են անվանում սանդղակի բաժամնման արժեք
Երկու հարևան գծիկների միջև հեռավորությունը կոչվում է սանդղակի բաժանման արժեք:
25.Ինչից է կախված չափման սխալը
Չափման սխալը կախված է բաժանման արժեքից: