Ֆիզիկա

1.ինչպես ենք գիտելիքներ ձեռք բերում բնության երևույթների մասին

Բնության մեջ ամեն մի երևույթի փոփոխություն ունի պատճառ և ամենի մի պատճառի համապատասխանում է որոշակի հետևանք:

2.ինչ է փորձը և ինչով է այն տարբերվում դիտումից

Բազմաթիվ երևույթների ուսումնասիրման համար կատարվում են փորձեր, որոնք հնարավորություն են տալիս նույն պայմաններում բազմիցս կրկնելու ուսումնասիրվող երևույթը և հատուկ սարքերով կատարելու համապատասխան չափումներ:

4.Ինչ է վարկածը

Ուսումնասիրվող երևույթը բացահայտելու համար նախ արվում է որոշակի ենթադրություն կամ առաջադրվում է վարկած:

5.Ինչ է օրենքը

Ընդհանրացնելով բնության երևույթների մասին դիտումների և փորձերի միջոցով ստացած տվյալները գիտնականները հայտնաբերում են օրենքներ:

6.Ինչ է  ֆիզիկական տեսությունը

Ֆիզիկական երևույթների որոշակի խմբի մասին գիտելիքների ամբողջությունն անվանում են ֆիզիկական տեսություն:

7.Ֆիզիկական մեծությունների չափումներ,չափումների դերը գիտության մեջ

Ֆիզիկական մեծությունը կարելի է չափել: Առանց չափումների անհնար է նույնիսկ ինչ- որ բան պատրաստել:

8..Ինչ է նշանակում չափել որևէ ֆիզիկական մեծություն:

Չափել որևէ ֆիզիկական մեծություն նշանակում է այն համեմատել նույնատիպ մեծության, որն ընդուբված է անվանել միավոր:

9.Երկարության հիմնական և այլ  միավորները:Չափման գործիք

Երկարության չափման համար օգտագործում են կիլոմետր, սանտիմետր, միլիմետր, միկրոմետր, նանոմետր: Ֆիզիկական մեծություններ չափելու համար անհրաժեշտ են զանազան ֆիզիկական սարքեր:

10.Ինչ չափիչ   սարքեր եք  ճանաչում: Թվարկեք

Չափիչ սարքեր են չափաքանոնը, չափերիզը, չափագլանը, վայրկենաչափը, ջերմաչափը և այլն:

11.Այդ սարքերը ինչ ֆիզիկական մեծություններ են չափում

Երկարություն, ժամանակ, ջերմաստիճան և այլն:

12.Ինչ է չափիչ սարքի սանդղակ

Յուրաքանչյուր չափիչ սարք ունի սանդղակ

13.Որն է չափիչ սարքի չափման սահմանը

Չափիչ սարքի սանդղակի ամենամեծ արժեքը կոչվում է սարքի չափման սահման:

14.Ինչն են անվանում սանդղակի բաժամնման արժեք

Երկու հարևան գծիկների միջև հեռավորությունը կոչվում է սանդղակի բաժանման արժեք:

15.Ինչից է կախված չափման սխալը

Չափման սխալը կախված է բաժանման արժեքից:

լրացուցիչ առաջադրանք

1.Որն է ֆիզիկական մեծություն

1.վայրկյանը  2.ատոմը

3.թռիչքը  4.սնդիկը

  1. Որն է ջերմային երևույթը

1.կապարի հալվելը          2.որոտը

3.գնդի գլորվելը        4.աղավնու թռիչքը

3.Որն է  մեխանիկական երևույթը

1.ջրի եռալը   2.որոտը

  1. կայծակը 4.ճոճանակի տատանվելը

4.Որն է  ձայնային  երևույթը

1.լամպի թելիկի շկացումը   2.մարմնի անկումը

3.տերևների սոսափյունը       4.մոլորակի շարժումը

5.Որն է էլեկտրական երևույթը

1.արձագանքը   2.էլեկտրոսալիկի տաքանալը

3.նետի թռիչքը       4.մարմնի լողալը

6.Որն է լուսային երևույթը

1.ամպերի շարժվելը          2.որոտը

3.աստղերի առկայծումը     4.արտույտի երգելը

Լրացուցիչ առաջադրանք

Հայ ինժեներ, գունավոր հեռուստատեսության, լուսահեռագրության առաջին գյուտարար Հովհաննես Ադամյանը ծնվել է Բաքվում՝ խոշոր նավթարդյունաբերողի ընտանիքում: Հովհաննես Ադամյանը գունավոր հեռուստատեսության և լուսահեռագրության գյուտարարն է. 1925թ. Երևանի համալսարանում ստեղծված հատուկ լաբորատորիայում Ադամյանը պատրաստել և գործողության մեջ ցուցադրել է «Հեռատես» եռագույն պատկերման սարքը: Նրա մշակած եռագույն հեռուստատեսությունն առաջին անգամ կիրառվել է Լոնդոնում 1928թ.: 1945–51թթ. ԱՄՆ-ի Կոլումբիա (CBS) ռադիոընկերությունը Նյու Յորքում կատարել է փորձնական ցուցադրում, իսկ 1951–53թթ. Ադամյանի համակարգն օգտագործվել է գունավոր պատկերներ ցուցադրելու համար:Ադամյանի աճյունը 1970թ. Սանկտ Պետերբուրգի հայկական գերեզմանատնից  փոխադրվել է Երևանի քաղաքային պանթեոն:

Հովհաննես Ադամյանի անունն է կրել Երևանի ռադիոէլեկտրակապի տեխնիկումը:

Оставьте комментарий