Առաջադրանքներ
Խաղալիք, ընկեր, տուն, աղջիկ բառերը հոլովի´ր:
Ուղղական (ո՞վ, ի՞նչ)- խաղալիք, ընկեր, տուն, աղջիկ
Սեռական (ո՞ւմ, ինչի՞)- խաղալիքի, ընկերոջ, տան, աղջկա
Տրական (ո՞ւմ, ինչի՞ն)- խաղալիքին, ընկերոջ, տանը, աղջկա
Բացառական (ումի՞ց, ինչի՞ց)- խաղալիքից, ընկերոջից, տնից, աղջկանից
Գործիական (ումո՞վ, ինչո՞վ)- խաղալիքով, ընկերոջով, տնով, աղջկանով
Ներգոյական (ո՞ւմ մեջ, ինչո՞ւմ, ինչի՞ մեջ)- խաղալիքի, ընկերոջ, տան, աղջկա
- Փակագծում տրված գոյականները գրի´ր համապատասխան հոլովով` նշելով հոլովը:
Նյու Յորքի բնակիչները զարմանքով դիտում էին 19-ամյա մի ուսանողի, որը սիրալիր ժպիտով սեղմում էր մի մեծ հանրախանութ մտնող բոլոր այցելուների ձեռքերը: Այդ ձևով 8643-րդ հաճախորդին ողջունելուց հետո նա վեր պարզեց կապտած ձեռքը և բացականչեց.
-Ուռա´: Ռուզվելտի ռեկորդը գերազանցեցի:
Հավանաբար քչերին է հայտնի, որ 1907 թվականին Սպիտակ տան մի ընդունելության ժամանակ ԱՄՆ-ի այն ժամանակվա նախագահը սեղմել էր 8513 մարդու ձեռք:
- Փակագծում տրված գոյականները գրի´ր համապատասխան հոլովով` նշելով հոլովը:
Երբեմն ծովից լույս է դուրս գալիս: Այն դիտվում է մակերեսային տաք ջրերի՝ ալիքի կապտականաչավուն լուսարձակման տեսքով: Ծովային լուսարձակման գլխավոր աղբյուրը միաբջիջ օրգանիզմներն են, որոնք ինչպես բույսերի, այնպես էլ կենդանիների հատկություն ունեն: Նրանք արևի էներգիան լուսային էներգիայի վերածելու բացառիկ ունակություն ունեն: Քիմիական բարդ ռեակցիայի հետևանքով առաջանում է «սառը» լուսարձակում, որը չի ուղեկցվում ջերմության արտադրությամբ:
- Կետերի փոխարեն գրի՛ր փակագծում տրված բառերի հականիշները:
Փարիզում անցորդներից մեկը հորդ անձրևի տակ ընկավ: Թրջվելուց պաշտպանվելու համար թևի տակի նկարը բարձրացրեց գլխի վրա ու վազեց: Երևի աշխարհում դեռ ոչ ոք անձրևից այդպիսի թանկարժեք «անձրևանոցով» չէր պաշտպանվել:
Տեսնելով անցորդի գլուխը պաշտպանող նկարը` դեպքի կամավոր վկան` ոստիկանը, զարմանքից խոսեց: Նա ճանաչեց Գյուստավ Կուրբեի նշանավոր «Քնած շիկահեր կինը» կտավը: Թանգարանից հափշտակված այդ նկարի վերատպված օրինակները հենց այդ օրը տվեցին ոստիկաններին: Նկարը յոթ հարյուրից ութ հարյուր դոլար էր գնահատված: Ոստիկանը մարդուն հետևեց մինչև նրա բնակարանը, որտեղ գտնվեցին տարբեր ժամանակներում տարբեր տեղերից գողացված նկարների ամբողջ պատկերասրահ:
-Ավելի լավ էր մինչև ոսկորներս թրջվեի,- տխուր ասաց գողը, երբ նրան բռնեցին: