Կենսաբանություն

Սերմնավոր բույսերի առաջին ներկայացուցիչները, որոնք գրավել են երկրագունդը, մերկասերմերն են: Մերկասերմերը մեծամասամբ ծառեր են: Նրանք ունեն լավ զարգացած վեգետատիվ օրգաններ՝ արմատ, ցողուն և տերևներ:

Ջրի խնայողության նպատակով՝ մերկասերմերի տերևները ձևափոխվեցին ասեղնաձև փշերի, որի համար էլ նրանք երբեմն կոչվում են փշատերևավորներ կամ ասեղնատերևավորներ:

Սիբիրում և Հեռավոր Արևելքում աճում է սիբիրյան սոճին` մայրին, որի կոներից ստանում են շատ արժեքավոր սննդանյութ՝ մայրու յուղ: 

Սիբիրում նաև շատ տարածված է խեժափիճին: Ի տարբերություն այլ մերկասերմերի, այն մշտադալար չէ և աշնանը թափում է տերևները: Նրա փայտը շատ ամուր է և օգտագործվում է շինարարության մեջ:

Մերձարևադարձային և արևադարձային գոտիներում տարածված է նոճին կամ կիպարիսը: Այն ունի թեփուկավոր տերևներ:

Հյուսիսային Ամերիկայում աճում են հսկայական ծառեր՝ սեքվոյաներ, որոնք նույնպես պատկանում են մերկասերմերի բաժնին: Նրանց բարձրությունը հասնում է  130−150  մետրի, իսկ հաստությունը՝  8  մետրի, իսկ տարիքը՝ մինչև  2000  տարի:

Оставьте комментарий