Համաստեղ
Նապաստակի մը օրագիրը
Նապաստակը նման էր վախկոտ մարդու տեսակին: Նապաստակը շատ ուշադիր էր իր շրջապատի հանդեպ և ուներ վառ ու երազկոտ երևակայություն: Ես նույնպես ունեմ պատկերավոր ու երազկոտ երևակայություն:
Երևակայություն
Երևակայությունը կարևոր դեր է խաղում մեր կյանքում: Եթե մարդն ընդհանրապես չունենա երևակայություն, նա կզրկվի բոլոր գիտական հայտնագործություններից ու արվեստի ստեղծագործություններից, իսկ առաջընթացը կանգ կառնի: Հեռախոս, համակարգիչ, մեքենա… Ժամանակին սրանք ստեղծել հնարավոր չէր: Բայց գտնվեցին մարդիկ, որոնց երևակայությունը հուշեց, որ հնարավոր է:
Այժմ ես հաճախում եմ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Ջանք ու եռանդ չեմ խնայում, որպեսզի կարողանամ հասնել նպատակիս ու ստեղծել իմ սեփական խաղը, որն արդեն կա երևակայությանս մեջ: