Հայոց լեզու

Պատուհանից այն կողմ…

Պատուհանից այն կողմ գարուն է: Բնությունը աստիճանաբար արթնանում է ձմռան քնից: Ծառերը արդեն բողբոջել են, իսկ որոշը՝ ծաղկել: Արևը ժպտում է և ջերմացնում: Թռչունները երամներով վերադառնում են: Լսվում է թռչունների ուրախ ծլվլոցը: Մարդիկ նույնպես փորձում են ուրախանալ գարնան գալուստով: Բայց ամենուրեք լուրեր համաճարակի մասին, օրեցօր ավելացող թվեր…

“Ե՞րբ է ավարտվելու այս մղձավանջը”,- հարցնում եմ ինքս ինձ: Կուզենայի, որ այս ամենը շուտ ավարտվեր, և բոլորս վերադառնայինք մեր բնականոն կյանքին:

Վստահ եմ, որ շատ շուտով ամեն ինչ կավարտվի: Բոլոր հիվանդները կառողջանան, նորից երեխաները դպրոց կգնան, ծնողները կվերադառնան աշխատանքի, նորից երեխաները բակում կխաղան, նորից բոլորի սրտում գարուն կլինի…

Оставьте комментарий