Քիմիա

Քիմիական տարրերի տարածվածությունը բնության մեջ

Քիմիական տարրերից երկրակեղևում առավել տարածված են թթվածինը և սիլիցիումը։ Այդ տարրերն ալյումինի, երկաթի, կալցիումի, նատրիումի, կալիումի, մագնիումի, ջրածնի ու տիտանի հետ կազմում են երկրակեղևի զանգվածի ավելի քան 99 %-ը, իսկ մյուս տարրերին մնում է 1 %-ից պակաս զանգված։ Ծովի ջրում թթվածնից ու ջրածնից բացի, որ մտնում են ջրի կազմի մեջ, մեծ չափով պարունակվում են այնպիսի տարրեր, ինչպիսիք են՝ քլոր, նատրիում, մագնիում, ծծումբ, կալիում, բրոմ և ածխածին։

Երկրակեղևում տարրերի պարունակությունը տարբերվում է Երկրում տարրերի պարունակությունից, որպես ամբողջություն, քանի որ Երկրի կեղևի, մանթիայի ու միջուկի քիմիական կազմերը տարբեր են։ Այսպես, միջուկը կազմված է հիմնականում երկաթից ու նիկելից։ Արեգակնային համակարգում և Տիեզերքում ընդհանրապես տարրերի պարունակությունները նույնպես տարբերվում են երկրայիններից։

Տիեզերքում առավել տարածված տարրը ջրածինն է, որին հաջորդում է հելիումը։ Թթվածինը տիեզերքում երրորդ ամենաշատ հանդիպող տարրն է, բայց Արեգակի զանգվածի միայն 1%-է կազմում թթվածինը: Տիեզերքում քիմիական տարրերի և նրանց իզոտոպների հարաբերական տարածվածությունների ուսումնասիրությունը կարևոր աղբյուր է միջուկային սինթեզների գործընթացների և Արեգակնային համակարգի ու երկրային մարմինների էվոլյուցիայի վերաբերյալ տեղեկությունների համար։

Քիմիական տարրերի մեծ մասը (118-ից 94-ը) գտնվել են բնության մեջ (երկրակեղևում), թեև դրանց մի մասը սկզբում ստացվել են արհեստականորեն:

Քիմիական տարրերի տարածվածությունը մարդու օրգանիզմում

Մարդու օրգանիզմը կազմված է մոտ 60% ջրից, 34% օրգանական, և 6% անօրգանական նյութերից: Օրգանական նյութերի հիմնական բաղադրիչնեըն են՝ ածխածինը, ջրածինը և թթվածինը, նրանց բաղադրության մեջ մտնում են նաև ազոտը, ֆոսֆորը և ծծումբը:

Оставить комментарий