Հայոց լեզու

Հաշվետվություն

Առավոտյան արթնանում եմ ժամը տասին, լվացվում, հագնվում ու թեթև նախաճաշում: Այնուհետև հետևում եմ դասացուցակով նախատեսված տեսադասերին, որից հետո մի փոքր հանգստանում եմ: Սկսել եմ ուսումնասիրել համակարգչային ծրագրավորման լեզուները, քանի որ ցանկանում եմ ծրագրավորող դառնալ: Դիտում եմ բազմաժանր ֆիլմեր, փորձում եմ կատարելագործել օտար լեզուների իմացությունը: Երեկոյան կատարում եմ հեռավար ուսուցման առաջադրանքները: Սա իմ առօրյան է: