Առաջադրանքներ
1.Ուշադրությո՛ւն դարձրու ընդգծված դերանուններին և որոշի՛ր, թե ում անվան փոխարեն են դրվում դրանք:
Զինվորն ասաց, որ ինքը գիշերը գնացքով է գնալու ու նրան էլ է տանելու իր հետ:
Որսորդը բողոքում էր, որ ինքն անտառում արջ է տեսել, իսկ նա չի հավատում իրեն:
Գիտնականն ասում է, որ իրեն իրեղեն ապացույցներ են պետք, նա իզուր է ուզում խոսքով ապացուցել:
Անծանոթն ասաց, որ նա իզուր է անհանգստանում, ինքը միայն մի բաժակ ջուր է ուզում:
Հետախույզն ընկերոջը հորդորում էր, որ նա իզուր ժամանակ չկորցնի, ինքը գիտի, որ այդտեղ այլևս գետ չկա:
2.Պարզի՛ր, թե յուրաքանչյուր նախադասության մեջ ում անվան փոխարեն են դրվում ընդգծված երրորդ դեմքի դերանունները և պատասխանի՛ր հարցին:
Օրինակ` Տղայի հայրը նրանով է պարծենում: Տղայով:
Տղան ընկերոջ մասին ասում էր, որ նա վախենում է օձի լեզվից, մինչդեռ ինքը գիտի, որ օձերը լեզվով միայն հոտոտում ու շոշափում են: ընկերը-նա; տղան-ինքը
Աղջիկը զարմացած նայեց տատին, նա իրեն այդքան ոգևորված չէ՞ր տեսել, ի՞նչ է:
տատը-նա; աղջկան-իրեն
Աղջիկը զարմացած նայեց տատին, ինքը նրան այդքան ոգևորված չէ՞ր տեսել, ի՞նչ է:
աղջիկը-ինքը; տատին-նրան
Ծերունին տղայի կողքին իր մանկությունն էր հիշում: ծերունու-իր
Ծերունին տղայի կողքին նրա մանկությունն էր հիշում: տղայի-նրա
Գայլն իրեն համոզում էր, որ ինքը չի վախենում շներից: գայլը-ինքը
Գայլն իրեն համոզում էր, որ նա չի վախենում շներից: մեկ ուրիշը-նա
Նախադասության մեջ նա՞, թե՞ ինքը դերանունն է փոխարինում նույն նախադասության ենթակայի անվանը:
3. Որտեղ հնարավոր է, ընդգծված դերանունները փոխարինի՛ր գոյականներով:
Օրինակ` Աշխարհում ոչ մեկին նրանից շատ չի սիրում: — Աշխարհում ոչ մեկին որդուց շատ չի սիրում:
Իշխանն իրեն էլ չէր խնայում, վաղ առավոտից մինչև ուշ երեկո թամբին էր:
Իշխանը նրան էլ չէր խնայում, վաղ առավոտից մինչև ուշ երեկո թամբին էր:
Իշխանը ծառայողին էլ չէր խնայում, վաղ առավոտից մինչև ուշ երեկո թամբին էր:
Երկիրը նրա շուրջը պտտվում է մի տարում:
Երկիրը արեգակի շուրջը պտտվում է մի տարում:
Երկիրը իր շուրջը մեկը օրում է պտտվում:
Մայրս ասում էր, որ ինքը երեկոյան հյուրեր է ընդունելու:
Մայրս ասում էր, որ նա երեկոյան հյուրեր է ընդունելու:
Մայրս ասում էր, որ ընկերուհին երեկոյան հյուրեր է ընդունելու:
Այդ մարդն իրենից բացի բոլորին վստահում է:
Այդ մարդն նրանից բացի բոլորին վստահում է:
Այդ մարդն եղբորից բացի բոլորին վստահում է:
Կետադրե՛լ տեքստը.
Արև մի կեսօր Կաքավաբերդի քարափով բարձրանում էին երեք ձիավոր։ Ոչ միայն զգեստից, այլև ձի նստելուց երևում էր, որ առաջին երկու ձիավորը քաղաքի մարդիկ են և չեն տեսել ո՛չ Կաքավաբերդը, ո՛չ նրա քարափը։
Երրորդ ձիավորը նրանց ուղեկցում էր, և մինչդեռ առաջինները պինդ բռնել էին ձիերի բաշից, համարյա թե կռացել՝ հավասարակշիռ մնալու, — վերջին ձիավորը քթի տակ մռմռում էր մի երգ՝ մելամաղձոտ ու հուսահատ, ինչպես ամայի ձորը, տխուր քարափը և հեռավոր գյուղը։
Բերդի գլխին նստած ամպը վարագույրի պես մե՛կ ետ էր քաշվում, երևում էին պարիսպները, մե՛կ ծածկում էր կատարը։ Առաջին ձիավորը աչքը պարիսպներից չէր հեռացնում։ Նրա գլխում բերդի պատմությունն էր, մագաղաթյա մատյաններում գրած խոսքերը իշխանական օրերի մասին, երբ զրահապատ ձիերի սմբակները դոփում էին երկաթյա մուտքի առաջ, և ավերից դարձող նրա համհարզները ճոճում էին նիզակները։ Ակնոցի արանքից նրա ուսյալ աչքերը տեսնում էին զրահավորներին, մագաղաթյա մատենագրին՝ եղեգնյա գրչով նրանց գովքը հորինելիս, և նա լսում է հնօրյա ձիերի դոփյունը։ Ինչ դժվար էր նրա համար քարափը, որով քարայծի նման մագլցում էին երբեմնի տերերը։
