Գրականություն

Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ

Համո Սահյան

Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ,

Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:

Ախր ուրիշ տեղ հայրեններ չկան,

Ախր ուրիշ տեղ հորովել չկա,

Ախր ուրիշ տեղ սեփական մոխրում

Սեփական հոգին խորովել չկա,

Ախր ուրիշ տեղ

Սեփական բախտից խռովել չկա:

Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,

Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:

Ախր ուրիշ տեղ

Հողի մեջ այսքան օրհնություն չկա,

Այսքան վաստակած հոգնություն չկա,

Ախր ուրիշ տեղ ձյունի մեջ` արև,

Եվ արևի մեջ այսքան ձյուն չկա:

Ախր ուրիշ տեղ տեղահան եղած,

Եկած` ուսերով Արագած սարի

Ուսերին հենված Սասնա տուն չկա:

Ախր ուրիշ տեղ

Ամեն մի քարից, առվից, ակոսից

Իմ աչքերով իմ աչքերին նայող

Մանկություն չկա…

Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,

Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ,

Ախր ես ինչպե՞ս ապրեմ առանց ինձ:

Բանաստեղծությունը ունի տխուր ու մռայլ գույներ, քանի որ հեղինակը չի ուզում լքել իր հայրենի հողը: Նա տառապում է այդ մտքից: Նա չի ուզում հեռանալ իր արմատներից ու ավանդույթներից:

Օտար ափերում նա չի կարող գտնել այն ամենը, ինչ նա ունի հայրենի հողում: Հայրենիքի հանդեպ սերը անհնար է բացատրել ու արտահայտել բառերով:

Հանրահաշիվ

Զատկական խնդիրներ

2.Արսինեն ու մայրիկը Զատկի տոնի համար ձվերը ներկեցին կապույտ, կանաչ, կարմիր և դեղին գույներով, հետևյալ հերթականությամբ՝ կապույտ, դեղին, կանաչ, կանաչ, կարմիր: Շարքում ի՞նչ գույն կունենա 32-րդ ձուն:

դեղին

3.Յոթերորդ դասարանի սովորողներն մարտի  30-ին ածիկ ցանեցին և սկսեցին հետևել ածիկի աճին: Առաջին երկու օրերին ածիկը չծլեց: 3-րդ օրը սովորողները նկատեցին երկու միլիմետրանոց ծիլեր, իսկ հաջորդող մյուս բոլոր օրերին ածիկն օրական մեծացավ 1 սանտիմետր 2 միլիմետրով: Այս տարվա Զատկի օրը  ածիկը քանի՞ սանտիմետր կլինի:

Լուծում

2_12=10 օր

10*1,2=12 սմ

12+0,2=12,2 սմ

Պատ: 12,2 սմ

4.Զատկածառի զարդարանք պատրաստելու համար մի խումբ սովորողներ փչելով դատարկեցին  ձվեր: Ամեն երրորդ ձուն վնասվեց և դրանցով չկարողացան զարդարել Զատկածառը: Սովորողները սկզբում քանի՞ ձու էին վերցրել, եթե  կախեցին ընդամենը քսանութը ձու Զատկածառին:

Լուծում

28:2=14

28+14=42

Պատ: 42 ձու

5.Տուփում կա 7 կարմիր և 5 կանաչ ձու։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ ձու պետք է տուփից վերցնենք, որ գոնե մեկ կարմիր ձու դուրս գա։

6 ձու

Հանրահաշիվ

1)5; 2; 3; −8; 7 թվերից որո՞նք են հանդիսանում  7x + 56 =0 հավասարման արմատ:

7x=-56

X=-56:7=-8

Պատ: -8

2)Հորինիր այնպիսի գծային հավասարում, որի  արմատը լինի 2:

10x-20=0

10x=20

X=20:10=2

3)Նշիր  13x+32-4x=41 հավասարման

·         աջ մասում գրված անդամները 41

·         ձախ մասում գրված անդամը 13x; 32; -4x

·         կատարիր նման անդամների միացում  աջ և ձախ կողմերում: 13x-4x=9x

4)Գտիր հավասարման արմատը:

·         x+4=8   x=8-4=4

·         x+16=20   x=20-16=4

·         x-15=30  x=30+15=45

·         x-½=0  x=½

·         2x+480=500    2x=500-480=20   x=20:2=10

·         3x+x+4x+6x-4x= 80    10x=80   x=80:10=8

·         25-14x+16x=40-x    16x-14x+x=40-25   3x=15    x=15:3=5

·         5x=0  x=0:5=0

·         15x=30   x=30:15=2

·         25x-15x-48=12     10x=12+48=60    x=60:10=6

5) Առաջադրանքներ կրկնողության համար.

Հաշվեք  հարմար եղանակով ՝ առանց հաշվիչ օգտագործելու.

ա) 68 x 48 + 68x 52=68*(48+52)= 68*100=6800

 բ) 59 x 37 + 59 x 63= 59*(37+63)= 59*100=5900

գ) 87 x 29 + 87 x71=87*(29+71)=87*100=8700

 դ) 17 x 73 − 63 x 17=17*(73-63)=17*10=170

ե) 382 x 500 − 400 x 382=382*(500-400)=382*100=38200

 զ) 756 x350 + 756 x 650=756*(350+650)=756*1000=756000

է) 352 x 18 ։ 9=352*2=704

ը) 748 x 36 ։ 18=748*2=1496

թ) 126 x 96 ։ 32=126*3=378

ժ) 172 x 256 ։ 128=172*2=344