Զատկական խնդիրներ
2.Արսինեն ու մայրիկը Զատկի տոնի համար ձվերը ներկեցին կապույտ, կանաչ, կարմիր և դեղին գույներով, հետևյալ հերթականությամբ՝ կապույտ, դեղին, կանաչ, կանաչ, կարմիր: Շարքում ի՞նչ գույն կունենա 32-րդ ձուն:
դեղին
3.Յոթերորդ դասարանի սովորողներն մարտի 30-ին ածիկ ցանեցին և սկսեցին հետևել ածիկի աճին: Առաջին երկու օրերին ածիկը չծլեց: 3-րդ օրը սովորողները նկատեցին երկու միլիմետրանոց ծիլեր, իսկ հաջորդող մյուս բոլոր օրերին ածիկն օրական մեծացավ 1 սանտիմետր 2 միլիմետրով: Այս տարվա Զատկի օրը ածիկը քանի՞ սանտիմետր կլինի:
Լուծում
2_12=10 օր
10*1,2=12 սմ
12+0,2=12,2 սմ
Պատ: 12,2 սմ
4.Զատկածառի զարդարանք պատրաստելու համար մի խումբ սովորողներ փչելով դատարկեցին ձվեր: Ամեն երրորդ ձուն վնասվեց և դրանցով չկարողացան զարդարել Զատկածառը: Սովորողները սկզբում քանի՞ ձու էին վերցրել, եթե կախեցին ընդամենը քսանութը ձու Զատկածառին:
Լուծում
28:2=14
28+14=42
Պատ: 42 ձու
5.Տուփում կա 7 կարմիր և 5 կանաչ ձու։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ ձու պետք է տուփից վերցնենք, որ գոնե մեկ կարմիր ձու դուրս գա։
6 ձու