Ինչ քիմիական բաղադրություն ունի հավկիթը,հավկիթի կեղևի բաղադրությունը
Հավկիթի մեջ մտնող նյութերի օգուտն և վնասը:
Ձու, սեռական խոշոր բջիջ, որն ածում են թռչունների, սողունների, երկկենցաղների և ձկների իգական ներկայացուցիչները։ Հազարավոր տարիներ օգտագործվել է մարդկության կողմից որպես անփոխարինելի կերակրատեսակ կամ հումք։
Առավել լայն սպառում ունեն թռչունների ձվերը, որոնց բաղադրամասերի հարաբերակցությունը կախված է դրանց տեսակից, ցեղից, տարիքից, կերակրումից, ձվի չափսերից և ձվադրման ժամկետից։ Ձվի երկայնական և ընդլայանական տրամագծերի հարաբերակցությունը տատանվում է 1,16-ից մինչև 1,67, որը կախված է թռչնի ցեղից, անհատական առանձնահատկություններից և մի շարք այլ գործոններից։
Ձվերի չափսերը և երանգավորումը պայմանավորված է տեսակով, ցեղով, տարիքով, կերակրման տեխնոլոգիայից։ Հավերի ձվերը կշռում են 45-75 գրամ, հնդկահավերինը՝ 70-100, սագերինը՝ 120-200, իսկ բադերինը՝ 70-100։
Եվրոպական թռչունների ցեղերի մեսամասնության ձուն ունի սպիտակ գույն։ Հավերի և հնդկահավերի մի քանի ցեղերի ձուն ունի բաց դեղնավուն կամ դարչնագույն երանգավորում։
Քիմիական բաղադրությունը կախված է թռչնի տեսակից, տարիքից, սնվածության աստիճանից, կերակրումից, ձվարկման ժամկետից և այլ գործոններից։
Հավի ձուն ստորաբաժանվում է երկու խմբերի՝ դիետիկ և ճաշարանային, որոնք միմյանցից տարբերվում են ձվի զանգվածով, որակով և պահելու տևողությամբ։
Հավկիթը համարվում է ամենաօգտակար ու սննդարար մթերքներից մեկը: Այն հարուստ է վիտամիններով ու հանքանյութերով և պարունակում է պրոտեին, որը գրեթե ամբողջությամբ յուրացվում է օրգանիզմի կողմից: Սա է պատճառը, որ հավկիթները պետք է պարտադիր կազմեն մարդու սննդակարգի մասը:
Նախկինում հավերի սնուցումը տարբերվում էր, ինչի պատճառով հավկիթները համարվում էին վնասակար, քանի որ նպաստում էին արյան մեջ խոլեստերինի մակարդակի բարձրացմանը: Սակայն ներկայում այս թռչունները բոլորովին այլ սնունդ են ստանում, ուստի փոխվում է նաև հավկիթների բաղադրությունը: Բացի այդ, վաղուց արդեն հայտնաբերվել է, որ մարդու օրգանիզմում խոլեստերինի մակարդակն անմիջականորեն կախված չէ սննդակարգից:
Հավկիթները հատկապես օգտակար ու սննդարար են տարեցների համար, քանի որ պարունակում են լյուտեին ու զեակսանտին՝ նյութեր, որոնք օգնում են դանդաղեցնել ծերացման գործընթացը:
Հավկիթի օգտակար հատկությունները
Հավկիթները պարունակում են սննդարար նյութեր ու վիտամիններ, ինչի շնորհիվ հաճախ նշանակվում են կանխարգելիչ ու թերապևտիկ նպատակներով:
Հավկիթը հարուստ է A, D, E, ինչպես նաև B խմբի վիտամիններով և տարբեր հանքանյութերով:
Թարմ հավկիթի սպիտակուցն օգտագործվում է տարբեր բորբոքային հիվանդությունների դեպքում (օրինակ՝ սուր ացիդոզի՝ օրգանիզմում թթվահիմնային բալանսի բարձրացման դեպքում):
Հում ձվի սպիտակուցը չի գրգռում ստամոքսի լորձաթաղանթը և շատ արագ յուրացվում է: Հավկիթը կարելի է օգտագործել նույնիսկ խոցային հիվանդության դեպքում, սակայն սպիտակուցն օգտագործելիս հարկավոր է շատ զգույշ լինել ենթաստամոքսային գեղձի բորբոքման դեպքում:
Հավկիթը շատ հեշտ մարսվում ու յուրացվում է օրգանիզմի կողմից: Բացի այդ, այն դիետիկ մթերք է. հում հավկիթը պարունակում է ընդամենը 149 կկալ:
Հում հավկիթը շատ արդյունավետ միջոց է ձայնալարերը վերականգնելու համար:
Հավկիթը շատ օգտակար է նյարդային համակարգի հիվանդությունների դեպքում, ուստի խորհուրդ է տրվում ներառել այն նման խնդիրենրից տառապող հիվանդների սննդակարգում: Բացի այդ, այն օգտագործվում է նաև նեյրոգեն արդյունաբերական քիմիկատների (սնդիկ, մկնդեղ և այլն) հետ աշխատող մարդկանց բուժման և հավանական խնդիրների կանխարգելման համար:
Հավկիթում պարունակվող լեցիտինի և երկաթի համադրությունը նպաստում է արյունաստեղծման գործընթացի բարելավմանը:
Բացի այդ, այս մթերքը կարգավորում է զարկերակային ճնշումը:
Վերջին ուսումնասիրություններն ապացուցում են նաև, որ հավկիթն օգնում է ազատվել ավելորդ քաշից՝ առանց օրգանիզմին վնաս հասցնելու:
Հավկիթը բարելավում է թոքերի աշխատանքը, ինչպես նաև պայքարում է բակտերիաների դեմ և նվազեցնում օնկոլոգիական հիվանդությունների առաջացման հավանականությունը:
Հավկիթի բացասական հատկությունները
Հավկիթը կարող է նաև ալերգիկ ռեակցիա առաջացնել որոշ երեխաների մոտ, սակայն հաճախ այս խնդիրն անհետանում է ժամանակի ընթացքում: Այնուամենայնիվ՝ որոշ դեպքերում ալերգիան կարող է պահպանվել մարդում ամբողջ կյանքի ընթացքում:
Որոշ բժիշկների պնդմամբ՝ հավկիթը չի կարելի օգտագործել շաբաթական երեք անգամից ավել, քանի որ այն կարող է բարձրացնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը:
Հարկ է նաև հիշել, որ հավկիթի չարաշահումը կարող է հանգեցնել նյութափոխանակության խանգարման: