Հայոց լեզու

Ստեղծագործական աշխատանք

Հաղթանակ

Քանի որ առջևում մայիս ամիսն է, և այն համարվում է հաղթանակների ամիս, որոշեցի այդ թեմայով շարադրություն գրել:

Հաղթել ցանկանում են բոլորը, բայց դա հաջողվում է ոչ բոլորին: Հաղթանակը ուժի և ունակությունների վերջնական արդյունքն է: Հաղթել հաջողվում է հակառակորդ կողմերից միայն մեկին: Անգամ երկու փոքրիկ երեխաների կռվում է այդպես: Հաղթանակները տարբեր են լինում: Հաղթում են պատերազմում, սպորտում:

Հայ ժողովրդի պատմության մեջ տեղ են գտել բազմաթիվ հաղթանակներ, որոնք կենսական նշանակություն են ունեցել հայ ժողովրդի հետագա գոյատևման համար: Այդպիսի հաղթանակ հայերը տարան Ավարայրի դաշտում:

Ոչ շատ վաղ անցյալում հայ ժողովուրդը տարավ ևս մի փայլուն  հաղթանակ  1918թ. մայիսյան հերոսամարտերում: Այդ հաղթանակը դարձավ հայ ժողովրդի գոյության և բարգավաճման գրավականներից մեկը:

Հայ ժողովուրդը տեսել է բազմաթիվ հաղթանակներ և հաղթանակներով էլ շարունակելու է իր երթը դեպի հետագա դարեր, հազարամյակներ…