Շուն


Իմ սիրելի ընտանի կենդանին շունն է, այդ իսկ պատճառով կփորձեմ պատմել շների մասին:
Ընտանի շունը կամ շունը շնազգիների ընտանիքի կաթնասուն է: Շունը գորշ գայլի ենթատեսակներից է, աշխարհում ընտելացված ամենատարածված կենդանիներից: Առաջին ընտելացված կենդանին է: Առաջին մասամբ ընտելացված շները գոյություն են ունեցել ավելի քան 33 000 տարի առաջ: Դրանց նախորդները չեն գոյատևել սառցե դարաշրջանում: Ընտելացումից ի վեր շները պատմական դեր ունեն մարդու կյանքում: Ապրելով մարդու հետ` մասնակցել են որսորդությանը, հսկել են տիրոջն ու բնակատեղին: Աշխարհում շունը լայնորեն ընկալվում է որպես մարդու լավագույն ընկեր, մարդու բարեկամ: Հին եգիպտոսում շունը տարբեր դասակարգերի սիրելի ու գրեթե սրբազան կենդանին էր, այն նաև թաղվում էր ու մումիֆիկացվում:
Աշխարհում կա շուրջ 500 միլիոն շուն, որոնց 75%-ը թափառող շներն են:
Շներն օգտագործվում են տարբեր ոլորտներում: Հնուց ի վեր գոյություն են ունեցել մարտական շներ, դրանք նշանավոր են նաև համաշխարհային պատերազմներում: Ներկայում կան ոստիկանական, ծառայողական` մարդկանց հետ գործակցելու և հաշմանդամներին օգնելու համար, և այլ աշխատանք կատարող շներ: Երկրագնդի տարբեր հատվածներում շների հանդեպ վերաբերմունքը տարբեր է: Դրանք նաև սննդի աղբյուր են` օգտագործվող ճաշատեսակներ մեջ, ինչը հատուկ է արևելյան խոհանոցին: Օտարերկրացիների համար` 2008թ. Պեկինի օլիմպիական խաղերի ժամանակ պաշտոնապես սպասարկող 112 ռեստորաններում արգելվեց շան մսի մատուցումը:
Առաջացման պատմություն
Շների նախնիներն առաջացել են գայլերի ցեղից, որի բոլոր տեսակներն էլ կարող էին խաչասերվել` սկիզբ տալով շներին: Սակայն շների անմիջական նախնին համարվում է հենց գորշ գայլը, որը գենետիկ ինֆորմացիայով ավելի մոտ է շանը :
Շունը կարող է առաջացած լինել 135 000 տարի սրանից առաջ: Ընտանի շունը ծագել է Չինաստանի հարավ-արևելքում: 2002-ին հրապարակված հետազոտությունն առաջարկում է նաև 40 000 տարի առաջ վարկածը: Հնագիտական աղբյուրներով ամենահին շները եղել են Բելգիայում` Գոյեի քարանձավում (Goyet)` 31 700 տարի առաջ:
