Ֆիզիկա

Ուժ:Տիեզերական ձգողության ուժ:Ծանրության ուժ:Առաձգականության ուժ:Հուկի օրենք:Ուժաչափ:

Դասարանում  քննարկվող հարցեր.

1.Ինչ է բնութագրում ուժը:

Ուժ կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որի միջոցով նկարագրում են մարմինների փոխազդեցությունը

2.Որ ուժն է կոչվում 1նյուտոն(1Ն):

1 նյուտոնը այն ուժն է ,որի ազդեցությամբ 1կգ զանգվածով մարմինը 1 վայրկյանում իրարագությունը փոխում է 1մ/վ-ով:

3.Ինչպիսի մեծություն է ուժը:

Ուժը վեկտորական մեծություն է:

4.Որ ֆիզիկական  մեծություններն են վեկտորական,և որոնք՝սկալյար

Այն մեծությունները, որոնք բնութագրվում են և ուղղությամբ և թվային արժեքովկոչվում են վեկտորական մեծություններ, օրինակ՝ուժը, ջերմաստիճանը, արագությունը: Այն մեծությունները, որոնք բնութագրվում են միայն թվային արժեքով, կոչվում են սկալյար մեծությունները, օրինակ՝մարմնի զանգվածը, խտուտթյուն, ծավալը:

5.Ուժի ազդեցության արդյունքը ինչ մեծություններից է կախված

Ուժի ազդեցության արդյունքը կախված է զանգվածից:

6.Որ մարմիններն են փոխազդում տիեզերական փոխազդեցության ուժերով

Բոլոր մարմինները

7.Ինչից է կախված տիեզերական  ձգողության ուժը

Տիեզերական ձգողության ուժը կախված է հեռավորությունից

8.Ինչ բանաձևով է որոշվում ծանրության ուժը

g=F/m

9.Որ երևույթն է կոչվում դեֆորմացիա

Արտաքին ազդեցության հետևանքով մարմնի ձևն և չափի փոփոխությունը կոչվում է դեֆորմացիա:

12.Դեֆորմացիայի  օրինակների քննարկում

Օրինակ՝երբ զսպանակը սեղմենք և բաց թողնեք, ապա այն կվերադառնա իր նախկին ձևին

10.Որ դեֆորմացիան է կոչվում առաձգական ,որը՝պլաստիկ:Բերել օրինակներ

Առանձգական դեփորմացիա է կոչվում, երբ մարմինը վերականգնում է իր նախկինձևն, իսկ պլաստիկ, երբ չի վերականգում: Օրինակ՝ երբ գնդակը սեղմենք պատին և բաց թողնենք, նա կգա իր սկզբնական վիճակի, իսկ երբ պլաստիրինը սեղմենք և թողնենք, նա չի գա իր սկզբնական վիճակին:

11.Որ ուժն են անվանում ծանրության ուժ

Այն ուժն,երբ միավոր ժամանակում, Երկրի մակերևույթին մոտ գտնվող նյութականմասնիկի վրա ազդող Երկրի ձգողության ուժն:

12.Ինչպես է կախված ծանրության ուժը  մարմնի զանգվածից

Ինչքան ծանրության ուժն մեծ է, ապա այդքան էլ մարմնի զանգվածն է փոքր

Քիմիա

Քիմիական բաևաձև, հարաբերական մոլեկուլային զանգված

Ի՞նչ է քիմիական բանաձև հասկացությունը

 Քիմիական բանաձևը նյութի բաղադրության պայմանական գրառումն է քիմիական

տարրերի նշանների և ինդեքսների միջոցով:

Քիմիական բանաձևը ցույց է տալիս.

ա) նյութի անվանումը,

բ) այդ նյութի մեկ մոլեկուլը,

գ) նյութի որակական բաղադրությունը. ո՞ր տարրերի ատոմներից է կազմված տվյալ նյութը

դ) նյութի քանակական բաղադրությունը, ի՞նչ զանգվածային հարաբերությամբ են տարրերը միացած:

Քիմիական բանաձևերը միատեսակ են գրվում աշխարհի բոլոր երկրներում, բայց յուրովի են կարդացվում յուրաքանչյուր լեզվով:

Նյութի բաղադրությունն արտահայտվում է քիմիական բանաձևով, օրինակ՝ ջրածին պարզ նյութի քիմիական բանաձևն է H2 :

Թիվը, որը բանաձևում գրվում է քիմիական նշանից ներքև և աջ, անվանվում է ինդեքս:

Մոլեկուլ բառը լատիներեն է և նշանակում է ամենափոքր զանգված: Մոլեկուլները շատ փոքր են: Դրանք անզեն աչքով հնարավոր չէ տեսնել: Այդ մասնիկները չեն երևում նաև օպտիկական մանրադիտակով: Սակայն, ժամանակակից սարքերով հաջողվել է համեմատաբար մեծ մոլեկուլները նկարել:

Մոլեկուլը նյութի այն ամենափոքր մասնիկն է, որը պահպանում է տվյալ նյութի հիմնական քիմիական հատկությունները: Մոլեկուլները կազմված են ատոմներից:

Նյութը, օրինակ` շաքարը կարելի է մանրացնել, աղալ, միևնույնն է շաքարի յուրաքանչյուր փոքրիկ հատիկ կազմված կլինի շաքարի մեծաթիվ մոլեկուլներից:

Եթե նույնիսկ նյութը մանրացվի առանձին մոլեկուլների, ինչպես տեղի է ունենում շաքարը ջրում լուծելիս, ապա նյութը կշարունակի գոյություն ունենալ՝ դրսևորելով իր հատկությունները (դրանում կարելի է հեշտությամբ համոզվել՝ փորձելով համը):

Նշանակում է՝ ինքնուրույն գոյություն ունեցող շաքարի մոլեկուլը դեռևս նյութ է: Եթե մանրացումը շարունակվի, մոլեկուլը կքայքայվի: Իսկ մոլեկուլը քայքայելով, նրանից նույնիսկ մի զույգ ատոմ պոկելով, քայքայում են նաև նյութը: Ճիշտ է, ատոմները չեն անհետանում, պարզապես մտնում են մի այլ նյութի մոլեկուլի բաղադրության մեջ: Բայց շաքարը որպես նյութ դադարում է գոյություն ունենալ. այն փոխարկվում է այլ նյութերի:

Մոլեկուլը նյութի քիմիական բաժանելիության վերջին սահմանն է: Օրինակ` ջուր նյութը գոյություն ունի այնքան ժամանակ, քանի դեռ գոյություն ունի ջրի մոլեկուլը (H2O):

Հենց այդ մոլեկուլը քիմիական ճանապարհով բաժանվում է ջրածին (H2) և թթվածին (O2)պարզ նյութերի մոլեկուլների. ջուր նյութն այլևս դադարում է գոյություն ունենալ.

Մոլեկուլներն իրենց հերթին կազմված են ատոմներից, այսինքն, ի տարբերություն վերջինների, քիմիապես բաժանելի են: Ատոմները տարբեր ձևերով են միանում: Տարբեր տարրերի ատոմներից կարող են առաջանալ մեծ թվով նյութերի մոլեկուլներ կամ բյուրեղներ:

Ջրածնի` գազային պարզ նյութի մոլեկուլները կազմված են ջրածնի երկու ատոմից.

 H + H = H2

Հարաբերական մոլեկուլային զանգված

Նյութի մոլեկուլի, ինչպես և ատոմի, իրական զանգվածը շատ փոքր է: Այդ իսկ պատճառով ընդունվել է հարաբերական մոլեկուլային զանգված հասկացությունը:

Հարաբերական մոլեկուլային զանգվածը նյութի մոլեկուլի զանգվածն է՝ ածխածնային միավորներով արտահայտված: Այլ կերպ ասած` հարաբերական մոլեկուլային զանգվածը (Mr) ցույց է տալիս, թե տվյալ նյութի մեկ մոլեկուլի զանգվածը (m0) քանի անգամ է գերազանցում զանգվածի ատոմային միավորը (ածխածնի ատոմի զանգվածի 1/12-ը), որը, ինչպես գիտեք, 1,66•10-24գ է կամ 1,66•10-27 կգ.

Mr =mo/1,66•10-27 կգ.

 Հարաբերական մոլեկուլային զանգվածը չափողականություն չունի (հարաբերական թիվ է):

Օրինակ՝ջրի հարաբերական մոլեկուլային զանգվածը գտնելու նպատակով այդ նյութի մեկ մոլեկուլի զանգվածը բաժանում ենք զանգվածի ատոմային միավորի վրա (ածխածնի ատոմի զանգվածի 1/12-ին).

Mr(H2O)=2Ar (H)+ Ar (O) =18

Նշանակում է՝ ջրի մոլեկուլի զանգվածը 18 անգամ մեծ է զանգվածի ատոմային միավորից:

Հարաբերական մոլեկուլային զանգվածը հավասար է նյութի մոլեկուլի բաղադրության մեջ առկա բոլոր ատոմների հարաբերական ատոմային զանգվածների գումարին` հաշվի առնելով ատոմների թիվը: Ուստի, նյութի քիմիական բանաձևը իմանալով, հեշտությամբ կարող ենք հաշվել այդ նյութի հարաբերական մոլեկուլային զանգվածը: Նյութի հարաբերական մոլեկուլային զանգվածը հաշվելիս նյութի մոլեկուլի բաղադրության մեջ առկա տարրերի հարաբերական ատոմային զանգվածի ու ինդեքսի արտադրյալները պետք է գումարել: Պարզ նյութերի հարաբերական   մոլեկուլային զանգվածը հաշվելու նպատակով համապատասխան տարրի հարաբերական ատոմային զանգվածը բազմապատկում ենք ինդեքսով, օրինակ.

Mr (O2) = 2Ar (O) = 2 • 16 = 32

 Mr (H2) = 2Ar (H) = 2 • I = 2

Բարդ նյութերի դեպքում`

Mr (H2 SO4) = 2 Ar (H) + Ar (S) + 4 Ar(O) = 2 • I + 32 + 4•16 = 98

Mr (N2O3) = 2 • Ar (N) + 3 • Ar (O) = 2 .14 + 3 . 16 = 28 + 48 = 76

Mr (KOH) = Ar (K) + Ar (O) + Ar (H) = 39 + 16 + I = 56

Հարաբերական մոլեկուլային զանգվածը նյութի հիմնական բնութագրերից է:

 Զանգվածային բաժինը ցույց է տալիս, թե տարրի հարաբերական ատոմային զանգվածի ու ինդեքսի արտադրյալը հարաբերական մոլեկուլային զանգվածի որ մասն է կազմում:

Հարցեր և վարժություններ

Լրացրե՛ք բաց թողած բառը.

Մոլեկուլը նյութի այն ամենափոքր մասնիկն է, որը պահպանում է տվյալ նյութի հիմնական քիմիական հատկությունները:

Գրե՛ք նյութերի քիմիական բանաձևերը, եթե հայտնի է, որ դրանց բաղադրության մեջ առկա են.

ա) կալիումի երկու և ծծմբի մեկ ատոմ,

 K2S

բ) ածխածնի ու թթվածնի մեկական ատոմ:

CO

Գրե՛ք հետևյալ նյութերի բանաձևերը.

ա) չհանգած կիր, որի մոլեկուլը կազմված է 1 ատոմ կալցիումից և մեկ ատոմ թթվածնից

CaO

բ) ծծմբաջրածին, որի մոլեկուլը կազմված է 1 ատոմ ծծմբից և 2 ատոմ ջրածնից

 H2S

Քիմիա

Քիմիական տարրերի տարածվածությունը բնության մեջ

Քիմիական տարրերից երկրակեղևում առավել տարածված են թթվածինը և սիլիցիումը։ Այդ տարրերն ալյումինի, երկաթի, կալցիումի, նատրիումի, կալիումի, մագնիումի, ջրածնի ու տիտանի հետ կազմում են երկրակեղևի զանգվածի ավելի քան 99 %-ը, իսկ մյուս տարրերին մնում է 1 %-ից պակաս զանգված։ Ծովի ջրում թթվածնից ու ջրածնից բացի, որ մտնում են ջրի կազմի մեջ, մեծ չափով պարունակվում են այնպիսի տարրեր, ինչպիսիք են՝ քլոր, նատրիում, մագնիում, ծծումբ, կալիում, բրոմ և ածխածին։

Երկրակեղևում տարրերի պարունակությունը տարբերվում է Երկրում տարրերի պարունակությունից, որպես ամբողջություն, քանի որ Երկրի կեղևի, մանթիայի ու միջուկի քիմիական կազմերը տարբեր են։ Այսպես, միջուկը կազմված է հիմնականում երկաթից ու նիկելից։ Արեգակնային համակարգում և Տիեզերքում ընդհանրապես տարրերի պարունակությունները նույնպես տարբերվում են երկրայիններից։

Տիեզերքում առավել տարածված տարրը ջրածինն է, որին հաջորդում է հելիումը։ Թթվածինը տիեզերքում երրորդ ամենաշատ հանդիպող տարրն է, բայց Արեգակի զանգվածի միայն 1%-է կազմում թթվածինը: Տիեզերքում քիմիական տարրերի և նրանց իզոտոպների հարաբերական տարածվածությունների ուսումնասիրությունը կարևոր աղբյուր է միջուկային սինթեզների գործընթացների և Արեգակնային համակարգի ու երկրային մարմինների էվոլյուցիայի վերաբերյալ տեղեկությունների համար։

Քիմիական տարրերի մեծ մասը (118-ից 94-ը) գտնվել են բնության մեջ (երկրակեղևում), թեև դրանց մի մասը սկզբում ստացվել են արհեստականորեն:

Քիմիական տարրերի տարածվածությունը մարդու օրգանիզմում

Մարդու օրգանիզմը կազմված է մոտ 60% ջրից, 34% օրգանական, և 6% անօրգանական նյութերից: Օրգանական նյութերի հիմնական բաղադրիչնեըն են՝ ածխածինը, ջրածինը և թթվածինը, նրանց բաղադրության մեջ մտնում են նաև ազոտը, ֆոսֆորը և ծծումբը:

Հայոց լեզու

Պատուհանից այն կողմ…

Պատուհանից այն կողմ գարուն է: Բնությունը աստիճանաբար արթնանում է ձմռան քնից: Ծառերը արդեն բողբոջել են, իսկ որոշը՝ ծաղկել: Արևը ժպտում է և ջերմացնում: Թռչունները երամներով վերադառնում են: Լսվում է թռչունների ուրախ ծլվլոցը: Մարդիկ նույնպես փորձում են ուրախանալ գարնան գալուստով: Բայց ամենուրեք լուրեր համաճարակի մասին, օրեցօր ավելացող թվեր…

“Ե՞րբ է ավարտվելու այս մղձավանջը”,- հարցնում եմ ինքս ինձ: Կուզենայի, որ այս ամենը շուտ ավարտվեր, և բոլորս վերադառնայինք մեր բնականոն կյանքին:

Վստահ եմ, որ շատ շուտով ամեն ինչ կավարտվի: Բոլոր հիվանդները կառողջանան, նորից երեխաները դպրոց կգնան, ծնողները կվերադառնան աշխատանքի, նորից երեխաները բակում կխաղան, նորից բոլորի սրտում գարուն կլինի…