Ստեղծագործական աշխատանք

Ճանապարհորդությունը հրաշք է

Ճիշտ է, գրքերը շատ բան են սովորեցնում, տեղեկություններ տալիս տարբեր երկրների և ժողովուրդների մասին, բայց դրանց հետ ծանոթանալու լավագույն միջոցը ճամփորդությունն է:

Սրտի թրթիռով ոտքդ դնում ես անծանոթ երկրի հողի վրա: Շրջում ես փողոցներում և զարմացած ուսումնասիրում շրջապատդ: Քո առաջ բացվում է բոլորովին նոր աշխարհ: Ամեն քայլափոխին մի նոր տեսարան, ամենուրեք նոր դեմքեր, քեզ համար տարօրինակ շինություններ: Անհամբեր սպասում ես, թե քեզ ինչ է հանդիպելու հաջորդ անկյունում, առաջ ես շարժվում՝ մի նոր երևույթ ես հայտնաբերում:

Ճամփորդությունը ցանկացած բառարանից էլ լավ, օգնում է սովորելու օտար լեզուներ: Այնպես որ, եթե երազում ես հարստացնել գիտելիքներդ, հավաքիր իրերդ և մեկնիր ճամփորդության:

Оставьте комментарий