Քիմիա

Քննարկվող հարցեր`

1.Ինչու են դասակարգել տարրերը

Երբ տարրերը 60-ից շատացան, անրաժեշտ էր դասակարգել, քանի որ դժվար էր առանց դասակարգելու տարրերը։

2.Տարրերի առաջին դասակարգումը

Մետաղներ և ոչմետաղներ

3.Պարբերական համակարգի ստեղծումը

Մետաղները, բացի սնդիկից, պինդ են, պլաստիկ են, ունեն մետաղական փայլ, ունեն ջերմա-էլեկտրահաղորդականություն։ Ոչ մետաղները փխրուն են մեծ մասամբ հեղուկ կամ գազային նյութեր են, չունեն պլաստիկություն, չունեն փայլ, չունեն ջերմա-էլեկտրահաղորդականություն։ Այս դասակարգումը թերի էր, որովհետև գտնվեցին տարրեր, որոնք ունեին և՛ մետաղական, և՛ ոչ մետաղական հատկություններ։ Հաջորդ քայլը բոլոր մետաղներից առանձնացրեցին ամենաակտիվ մետաղները, որոնք կոչվեցին ալկալիական մետաղներ: Ոչ մետաղներից առանձնացրեցին ամենաակտիվ ոչ մետաղները՝ հալոգենները։  Առանձնացրեցին ազնիվ՝ իներտ գազերը։

4.Ալկալիական մետաղներ,հալոգեններ,իներտ գազեր

Ալկալիական մետաղներ՝ Լիթիում, Նատրիում, Կալիում, Ռուբիդիում, Ցեզիում, Ֆրանսիում։

Հալոգեններ ՝ Ֆտոր², Քլոր², Բռոմ², Յոդ², Աստատ²:

Իներտ գազեր՝ Հելիում, Նեոն Արգոն, Կրիպտն, Քսենոն Ռանդոն։

5.Ինչ է ցույց տալիս կարգաթիվը,ատոմի կառուցվածքը

Կարգաթիվը համընկնում է միջուկի լիցքի հետ կամ պրոտոնների և էլեկտրոնների թվի հետ։

Ատոմը բաղկացած է միջուկից, միջուկը կազմված է դրական պրոտոններից և չեզոք նեյտրոններրց։ Միջուկի կողքերը պտտվում են բացասական էլեեկտրոններից։ Միջուկը դրական է, իսկ ատոմը էլեկտրաչէզոք մասնիկ է, որովհետև պրոտոնների և էլեկտրոնների թիվը իրար հավասար են։ Քանի որ էլեկտրոնների զանգվածը 2000 անգամ փոքր է պրոտոնների և նեյտրոնների զանգվածիծ և նրանք գտնվում են անընդհատ շարժման մեջ, ապա նրանց զանգվածը ընդունելու են որպես 0։

6.Ինչ է պարբերությունը,ինչ է ցույց տալիս պարբերության համարը

Պարբերությունը ՝տարրերի հորիզոնական շարքեր են, գրված ըստ կարգաթվերի մեծացումով,սկսվում են ալկալիականմետաղով վերջանում ազնիվ գազով:

Պարբերության համարը համնկնում է ատոմի էլեկտրոնային շերտերի քանակի հետ։ Միջուկից կան տարածություններ, որտեղ էլէկտրոնների գտնվելու հավանականությունները մեծ է, կոչվում էլեկտրոնային շետեր:

Եթե շերտում էլեկտրոնների թիվը պակաս է, ապա այն անվանում  են չավարտված, իս եթե կա՝ ավարտված։ Ավարտված շերտեր ունեն ունեն միայն ազնիվ գազերը։ Այն տարրերը, ովքեր վերջին շերտում ունեն 4-ից քիչ էլեկտրոններ, պետք է կորցնեն և լինեն մետաղներ։ Այն ատոմները, որոնք վերջին շերտում ունեն 4-ից շատ էլեկտրոններ, նրանք ընդունում են և ունենում են ոչ մետաղական հատկություններ։ Պարբերություններում մետաղական հատկությունները թուլանում են, իսկ ոչ մետաղական հատկությունները՝ ուժեղանում։

7.Ինչ է խումբը և ենթախումբը,ինչ է ցույց տալիս խմբի համարը

Խմբի համարը, եթե տարրը գտնվում է գլխավոր ենթախմբում, ցույց տալիս էլեկտրոնների թիվը վերջին շերտում։

8.Ինչ է օքսիդացման աստիճանը

Օքսիդացման աստիճանը ցույց է տալիս, թե տվյալ տարրը քիմիական ռեակցիանների ժամանակ քանի էլեկտրոն է տալիս կամ ընդունում։

9.Մետաղներ,ոչմետաղներ

Մետաղները, բացի սնդիկից, պինդ են, պլաստիկ են, ունեն մետաղական փայլ, ունեն  ջերմա-էլեկտրահաղորդականություն։ Ոչ մետաղները փխրուն են մեծ մասամբ հեղուկ կամ գազային նյութեր են, չունեն պլաստիկություն, չունեն փայլ, չունեն ջերմա-էլեկտրահաղորդականություն։

10.Իզոտոպներ

Իզոտոպները նույն ատոմի տարատեսակներն են, որոնք ունեն նույն միջուկի լիցը, բայց ունեն տարբեր հարաբերական ատոմային զանգվածներ։

Оставьте комментарий