Ֆիզիկա

Թեման.Ճնշման ուժ և ճնշում:Գազի ճնշում

1.Որ ֆիզիկական մեծությունն է կոչվում ճնշում:

Այն մեծությունը, որը հավասար է մակերևույթին ուղղահայաց ազդող ուժի հարաբերությանը այդ մակերևույթի մակերեսին կոչվում է ճնշում։

2.Գրել ճնշումը սահմանող բանաձևը:

P=F/S

3.Որոնք են ճնշման միավորները

Ճնշման միավորը 1Պասկալն է ի պատիվ ֆրանսիացի գիտնական Բլեզ Պասկալի։

4.Ինչով է պայմանավորված գազի <<ինքնակամ >> ընդարձակումը:

Արտաքին ազդեցությունների բացակայության պատճառով գազն ինքն իրեն շարունակ ընդարձակվում է։

5.Որոնք են գազը բնութագրող մեծությունները:

Ճնշում, ծավալ, ջերմաստիճան, զանգված:

6.Բացատրեք գազում ճնշումը  ինչպես է փոփոխվում ,գազը բնութագրող մեծություններից կախված:

Տաքացնելիս ճնշումը մեծանում է:

7.Ինչու են գազերը ճնշում գործադրում անոթի պատերին

Գազի ճնշումն անոթի պատերի (և գազի մեջ գտնվող մարմնի) վրա պայմանավորված է գազի մոլեկուլների հարվածներով:

Оставьте комментарий