Գրականություն

Կարդա՛ ,,Ես,, պատմվածքը

Առաջադրանքներ

1. Բացատրի՛ր բառերը՝ սկեպտիկ, նորաբողբոջ, կենսաթրթիռ, կարեվեր, անարգել,անհագուրդ, կայծակնահար:

սկեպտիկ – ամեն ինչի կասկածող՝ ամեն բանի քննադատաբար վերաբերվող մարդ:

նորաբողբոջ – դեռատի

կենսաթրթիռ -կյանքով լեցուն, կենսուրախ

կարեվեր – ծանր վերքեր հասցրած ՝ ստացած

անարգել – անարգանք հասցնել մեկին, վիրավորել, անպատվել

անհագուրդ – անհագ

կայծակնահար – կայծակից զարկված՝ խփված, շանթահար

2. Բացատրի՛ր լակոնական հեռագիր արտահայտությունը, ո՞րն է լակոնիկ ոճը:

Լակոնիկ նշանակում կարճ, հստակ և շատ իմաստ արտահայտող։

Ստեղծագործական աշխատանք՝ ներկայացնել առօրյա որևէ դեպք, իրադարձություն լակոնիկ ոճով:

Դասերից հետո ես տուն եմ գնում, զրուցում մայրիկիս հետ, հաճախում իմ պարապմունքներին:

3. Տղային․ 

Ա. բնութագրի՛ր

Տղան ուներ բարեկազմ հասակ, վառված դեմք, ականջների մոտ ցրված փայլուն մազեր: Տղան շատ ազնիվ էր և վստահ ինքն իր մեջ:

Բ. մեղադրի՛ր

Տղան պետք է ամեն ինչ աներ, որպեսզի աղջիկը ուրիշի հետ չամուսնանար։

 Գ. արդարացրո՛ւ

Տղան արդարացի էր, քանի որ աղջիկը որոշել էր, որ պետք է ամուսնանար ուրիշ հարուստ տղայի հետ:

 4. Աղջկան․

Ա. մեղադրի՛ր

Աղջիկը մեղավոր էր, որովհետև նա ասել էր տղային, որ անգամ մահը նրանց չի կարող բաժանել, բայց նա ուրիշտ տղայի հետ ամուսնացավ:

 Բ. արդարացրո՛ւ

Մի կողմից էլ աղջիկը ճիշտ վարվեց, քանի որ հասկացավ, որ տղան ուժեղ չէ։

Գ. բնութագրի՛ր

Աղջիկը շատ երերուն կերպար էր

5. Ո՞վ է մեղավոր տղայի այդ վիճակի համար.

Ա. տղայի կարծիքով

Նա՝ այդ աղջիկն էր մեղավոր ինձ այս վիճակին հասցնելու համար։

Բ. քո կարծիքով

Իմ կարծիքով տղան էր մեղավոր իր այդ վիճակի համար, քանի որ նա կարող էր իր մեջ ուժ գտնել և հաղթահարել այդ։

6. Օգտագործելով պատմվածքի բառերը՝ նկարագրի՛ր աղջկան: Փորձի՛ր ներկայացնել աղջկա

գրական դիմանկարը:

Զարմանալի պայծառ աչքեր, որոնց մեջ կարծես արևն էր վառվում, կենսաթրթիռ ծիծաղ, որի մեջ կարծես գարնանային չարաճճի վտակ էր քչքչում։

7. Քննարկիր հատվածները՝

1. Ու սկսեցի այդ պատճառը որոնել սիրածս աղջկա դավաճանությունից դուրս, որոնել

 իմ էության մեջ, որովհետև անկարելի էր, որ ես այդ աստիճան ընկնեի, եթե անկմանս

սաղմերը չկրեի ինքս իմ մեջ։ Բայց որո՞նք էին այդ սաղմերը, որտեղի՞ց էին ընկել իմ մեջ,

ի՞նչ էր նրանց  արմատը․․․

2. Եվ իմ ամբողջ տրագեդիան այն էր, որ ես լիովին զգում ու գիտակցում էի այդ սոսկալի անկումը, բայց ելնել այդ տիղմից անզոր էի. ճահիճն արդեն ինձ շատ էր ծծել իր խորքը։

Եվ մի անգամ, որ խաչ էի քաշել ինձ վրա, հարություն առնելու այլևս անկարող էի

զգում ինձ։

Այս երկու հատվածներում տղան հասկանում է, որ ինքն է մեղավոր իր այդ վիճակի համար։

3.«Ես չկամ, թող ինձ հետ նա էլ չինի»,- ասացի ես ու մի օր վեր կացա, թողի համալսարաննէլ, դիսերտացիան էլ, ամեն բան և եկա  վճիռս իրագործելու։

Իմ կարծիքով տղան ուզում է ասել, որ աղջիկն էլ նույն ցավն զգա ինչ ինքն է զգացել։

Կարդա՛ ,,Նա,, պատմվածքը:

Առաջադրանքներ

1. Բացատրի՛ր հետևյալ բառերը՝ անհուն, ականակիտ, անբռնազբոսիկ, սիրակեզ, ընկղմվել, գոթական, անանց, պարուրել,տրուբադուր, հրացայտ, անձեռակերտ, ծնրադրել:

Անհուն- Հուն չունեցող

Ականակիտ- Վճիտ, հստակ, մաքուր

Անբռնազբոսիկ- Բնական

Սիրակեզ- Սիրուց կիզված՝ վառված՝ տոչորված

Ընկղմվել- Խոր տեղում տեղավորվել, մխրճվել

Գոթական- Գոթերին հատուկ՝ վերաբերող

Անանց- Չանցնող, չվերջացող, անվախճան

Պարուրել- Պատել, ծածկել

Տրուբադուր- Որևէ բան փառաբանող՝ գովաբանող մարդ

Հրացայտ-  Հուր՝ կրակ ցայտող

Անձեռակերտ- Ոչ ձեռագործ, ձեռքով չշինված

Ծնրադրել- Չոքել

2. Բացատրի՛ր արտահայտությունները՝

Ա.ամբողջ էությամբ լսողություն դարձած

Շատ ուշադիր լսել

Բ.սրտի լարերի վրա են նվագում

Իրեն մի բան դուր է գալիս

Գ.սքանչացման արցունքը գոհարի պես խաղում էր նրա աչքերի մեջ

Նա այնքան էր ուրախ, որ դա նրա աչքերի մեջ երևում էր

3.Վերլուծի’ր հետևյալ հատվածը. -Ես շատ հպարտ եմ, սինյորինա։

-Իմ անունը Ջուլիետտա է։

-Ես հպարտ եմ, սիրուն Ջուլիետտա։

— Մենք չենք խլի քո հպարտությունը, Անտոնիո։

-Կխլեք․ երբ ինձ մի կտոր հաց տաք։

Ջուլիետան մի դրամ նետեց նրա ոտքերի առջև և բարկացած հեռացավ պատուհանից։

Բայց իսկույն էլ նորից մոտեցավ պատուհանին։

Փողը աշխարհում ամենակարևոր բանը չէ, կարևորը՝ հպարտությունն է։

4. Վերլուծի’ր հետևյալ հատվածը.

Ես մոռացա ձեզ, այո՛. բայց, ինչպես երևում է, դուք մոռացել եք այն անդունդը, որ մեզ բաժանում էր իրարից։ Դուք վերևն էիք- ես ներքևը, և այդ ձեզ իրավունք էր տալիս արհամարհանքով նայելու դեպի ներքև։

Բայց դուք հաշվի չէիք առել, որ ներքև գտնվողները երբեմն թևեր են առնում,

թռչում վերև՝ վրիժառության զգացումով լեցուն։

Երբեք չպետք է քեզ բոլորից վերև դասես, քանի որ կարող է մի օր էլ դու իրենց տեղում լինես։

5. Ջուլիետայի նկարագրությունը համեմատի՛ր <<Ես>>-ի հերոսուհու նկարագրության հետ:

Երկու կերպարներն էլ հարուստ էին և չգնահատեցին սերը։

6. Ո՞ր պատմության մեջ է պատմողի լեզուն ավելի պատկերավոր, ինչո՞ւ:

Իմ կարծիքով պատմողի լեզուն ավելի պատկերավոր է «Ես»-ի մեջ։

7. Ջուլիետային.

Ա․մեղադրի’ր (ամենաքիչը՝ 4-5 նախադասությամբ)

Ջուլիետան չգնահատեց Անտոնիոյին և առհամարեց նրան։ Ինչը ցավ պատճառեց տղային։

Բ ․արդարացրո’ւ  (ամենաքիչը՝ 4-5 նախադասությամբ)

Ճիշտն ասած նրան դժվար է արդարացնելը, բայց միայն այն բանի համար, որ նա Անտոնիոյին հրավիրեց իրենց տանը ապրել, դա նրա մեղքը մի փոքր նվազեցնում է։

Գ․ բնութագրի’ր  (ամենաքիչը՝ 4-5 նախադասությամբ)

Նա հարուստ և շատ վատ մարդ էր, քանի որ իրենից փոքր խավի մարդկանց չէր նկատում։

8. Բնութագրի՛ր Անտոնիոյին:

Անտոնիոն տաղանդավոր, որբ, աշխատասեր մարդ էր։

10. Ո՞ւմ կամ ի՞նչն ես համարում Անտոնիոյի և Ջուլիետայի բաժանման պատճառը:

Իմ կարծիքով նրանց բաժանման պատճառը Ջուլիետայի վատ արարքն էր։

11. Քեզ համոզո՞ւմ է պատմության այսպիսի ավարտը: Պատասխանդ պատճառաբանի՛ր:

Պատմության վերջում ասվում է՝ ով ներքևում է բարձրանում է վերև, որի հետ ես համաձայն եմ։

Գրականություն

Կոմիտասի կյանքն ու ստեղծագործությունները

Կոմիտասը (Սողոմոն Սողոմոնյան) ծնվել է 1869 թ. սեպտեմբերի 26-ին (հոկտեմբերի 8-ին) Քյոթահիա կամ Կուտինա (Օսմանյան կայսրություն)  քաղաքում։ Նրա նախնիները պատմական Հայաստանի Գողթն գավառից Քյոթահիա էին գաղթել 17-րդ դարի վերջին։ Հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, և մայրը՝ Թագուհի Հովհաննիսյանը, բնատուր գեղեցիկ ձայն են ունեցել և երգեր են հորինել, որոնք սիրվել և արմատավորվել են Քյոթահիայի երաժշտական կենցաղում։ 1870 թ. վախճանվում է Կոմիտասի մայրը, 1880 թ.՝ հայրը։ Որբացած երեխայի խնամքն իր վրա է վերցնում հայրական տատը, իսկ նրա մահից հետո՝ հորաքույրը։ 1876-1880 թթ. Կոմիտասը սովորում է Քյոթահիայի քառամյա դպրոցում, այնուհետև՝ Բրուսայի վարժարանում։

1881 թ. Քյոթահիայի առաջնորդական փոխանորդ Գևորգ վրդ. Դերձակյանն ուղևորվում է Էջմիածին՝ եպիսկոպոս ձեռնադրվելու։ Գևորգ Դ Ամենայն հայոց կաթողիկոսի կոնդակի համաձայն` նա պետք է իր հետ մի ձայնեղ որբ պատանի տաներ Ս. Էջմիածին՝ Գևորգյան ճեմարանում սովորելու համար։ Շուրջ քսան որբերից ընտրվում է Սողոմոնը։

Կոմիտասը 1895-96 թթ. Թիֆլիսում կոմպոզիտոր Մակար Եկմալյանի ղեկավարությամբ ուսումնասիրում է երաժշտական տեսական առարկաներ: 1896 թ. խոշոր նավթարդյունաբերող և բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցի շնորհած թոշակով մեկնում է Բեռլին կրթությունը շարունակելու: 1899 թ.-ին ավարտում է Ֆրիդրիխ Վիլհելմ համալսարանի (ներկայում` Հումբոլդտ համալսարան) փիլիսոփայության բաժինը և Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիան:  Կոմիտասը ուսանել է ակնառու երաժշտագետներ Օսկար Ֆլայշերի, Հայնրիխ Բելլերմանի և Մաքս Ֆրիդլենդերի ղեկավարությամբ։ 1899 թ.-ին դառնում է նորաբաց Միջազգային երաժշտական ընկերության հիմնադիր անդամներից մեկը, ընկերության ժողովներում հանդես գալիս հայ երաժշտության մասին զեկուցումներով, դասախոսություններով:

1907 թ. Փարիզում հրատարակվում է կոմպոզիտորի առաջին՝ «Հայ քնար» ժողովածուն, որտեղ ընդգրկված էին հայ գեղջուկ երգերի մեներգային և խմբերգային մշակումներ։

1910 թ. աշնանը Կոմիտասը տեղափոխվում է Կոստանդնուպոլիս, որի միջավայրն առավել նպաստավոր էր համարում իր գործունեության համար: Այստեղ հիմնում է 300 հոգուց բաղկացած «Գուսան» երկսեռ երգչախումբը՝ համերգներ տալով տարբեր քաղաքներում։ Շարունակում է գիտական և մանկավարժական գործունեությունը, հանդես գալիս հոդվածներով և զեկուցումներով։

1912 թ. Լայպցիգում հրատարակվում է Կոմիտասի «Հայ գեղջուկ երգեր» ժողովածուն, որը ներառում էր հայ ժողովրդական երգերի մեներգային և խմբերգային մշակումներ: 1914 թ. Փարիզում մասնակցում է Միջազգային երաժշտական ընկերության հինգերորդ համաժողովին՝ ներկայացնելով երեք զեկուցում հայ հոգևոր երաժշտության, ժողովրդական երաժշտության և խազագրության մասին։ Այս շրջանի ստեղծագործական նվաճումն է խմբերգային արվեստի գլուխգործոցներից մեկը՝ «Պատարագը» արական երգչախմբի համար։

Գևորգյան ճեմարանում ուսանելու տարիներին (1881-1893) բացահայտվում են Սողոմոնի՝ դեռևս մանկուց դրսևորված երաժշտական բացառիկ ունակությունները։ Սահակ վրդ. Ամատունու ղեկավարությամբ նա սովորում է հայ հոգևոր երաժշտության տեսական ու գործնական հիմունքներ։ Այս շրջանում նա սկսում է հավաքել և ուսումնասիրել հայ ժողովրդական երգեր, ինչպես նաև կատարել ստեղծագործական փորձեր։

1890 թ. Սողոմոնը ձեռնադրվում է սարկավագ։ Հոգևոր ուսումն ավարտելուց հետո պաշտոնավարում է ճեմարանում որպես երաժշտության ուսուցիչ։ 1894 թ. ձեռնադրվում է աբեղա և ստանում Կոմիտաս անունն` ի պատիվ 7-րդ դարի հայ շարականագիր, հայոց կաթողիկոս Կոմիտաս Ա Աղցեցու։ 1895 թ. Կոմիտասին շնորհվում է վարդապետի հոգևոր աստիճան։

1915 թ. Օսմանյան Թուրքիայի կազմակերպած և իրագործած Հայոց ցեղասպանությունը ողբերգականորեն ընդհատում է հանճարեղ երաժշտի գործունեությունը։ Պոլսահայ մտավորականների հետ նա ևս ձերբակալվում և աքսորվում է: Որոշ ժամանակ անց, ամերիկյան դեսպան Մորգենթաուի միջնորդությամբ, Կոմիտասին աքսորից ետ են ուղարկում, սակայն ապրած արհավիրքի հետևանքով նա կորցնում է հոգեկան հավասարակշռությունը և դադարում ստեղծագործել։ 1916-1919 թթ. Կոմիտասը գտնվել է Կ. Պոլսի Շիշլի թաղամասի հոգեբուժարանում։ Կյանքի վերջին 16 տարիներն անցել են Փարիզի Վիլ-Էվրար և Վիլ-Ժուիֆ արվարձանների բուժական հաստատություններում։

Կոմիտաս վարդապետը վախճանվում է 1935 թ. հոկտեմբերի 20-ին  Փարիզում։ Մեկ տարի անց նրա աճյունը տեղափոխվում է Երևան և ամփոփվում հայ մշակույթի գործիչների պանթեոնում, որը ներկայում կրում է Կոմիտասի անունը։