Թեմա՝
ԿԻՆԵՄԱՏԻԿԱ
Ներածություն:
§ 1. Անհավասարաչափ շարժում: Միջին արագություն
1. Շարժում: Ինչ է մեխանիկական շարժումը: (Անցյալ տարվա դասընթացի կրկնություն):
Մարմնի դիրքի փոփոխությունը այլ մարմինների նկատմամաբ ժամանակի ընթացքում, կոչվում է <<մեխանիկական շարժում>>
2.Ինչ է ուսումնասիրում կինեմատիկան:
Մեխանիկայի այն բաժինը, որն ուսումնասիրում է մարմինների շարժումները առանց հաշվի առնելու դրանց պատճառները, կոչվում է <<կինեմատիկա>>։
3. Շարժման հարաբերականությունը:
Երբ մարմինը շարժվում է որոշ մարմինների նկատմամաբ և միևնույն ժամանակ անշարժ է մյուս մարմինների նկատմամբ, այդ դեպքում ասում են, որ շարժումը հարաբերական է։
4.Ինչ է իրենից ներկայացնում հաշվարկման համակարգը: Հաշվարկման մարմին:
հաշվարկման համակարգը բաղկացած է 3 մասից՝
- Կորդինատային համակարգ
- Հաշվարկման մարմին
- Ժամանակը չափող սարք
5.Ինչն են անվանում շարժման հետագիծ (թվարկել տեսակները ):
Այն գիծը, որով շարժվում է մարմինը, կոչվում է <<հետագիծ>>։