Աշխարհագրություն

  • Ինչ է ուսումնասիրում տարածաշրջանային աշխարհագրությունը։

Տարածաշրջանային աշխարհագրության գլխավոր նպատակն է կոնկրետ տարածաշրջանի կամ երկրի հստակ ու իրական «դիմանկարի»՝ տնտեսաաշխարհագրական այնպիսի համալիր բնութագրի ձևավորումն է, որում ապահովված է ընդհանուր և տարածաշրջանային աշխարհագրության օրգանական կապը։ 

  • Ինչ է տարածաշրջանը, որոնք են տարածաշրջանների առանձնացման հատկանիշները և սկզբունքները։

Տարածաշրջանն աշխարհի տարբեր մեծության տարածքային մասն է, որը միջազգային տերմինաբանությամբ անվանում են ռեգիոն։ Տարածաշրջանները պետք է բնութագրվեն իրենց պատմության, բնական պայմանների, ռեսուրսների քաղաքական քարտեզի ձևավորման, բնակչության, տնտեսության և մշակույթի ընդհանուր գծերով:

  • Որքանով է ստույգ տարածաշրջանների առանձնացման ընդունված սահմանագծերը

Տարածաշրջանների միջև սահմանները հստակ են այն դեպքում, երբ դրանք միաժամանակ երկու պետության սահմանագծեր են:

ԱՄՆ-ի ու Մեքսիկայի միջև սահմանը պետական սահման է: Այսինքն պետական սահմանի հստակ գծերը դեռ չեն նշանակում, որ այդ տարածաշրջաններն իրարից անջատված են:Որոշ դեպքերում էլ տարածաշրջանի միջև սահմանն ըստ էության անցումային գոտի է:

Աշխարհի քաղաքական քարտեզի փոփոխությունների հետևանքով տարածաշրջանների միջև սահմանները նույնպես փոփոխվում են:

Աշխարհագրություն

Եվրոպա

Ընդհանուր կողմերով տալ Եվրոպայի տեղը քաղաքակրթության և մարդկության առաջընթացի գործում:

Մեծ է Եվրոպայի դերը քաղաքակրթության, մարդկության առաջընթացի ործում: Եվրոպան քաղաքական, տնտեսական, ժողովրդագրական,  սոցիալական, ռազմական, ֆինանսական շատ բարդ մարմին է, զմաբովանդակ  համակարգ, համաշխարհային տնտեսության «եվրակենտրոն» մոդելի բնօրրանը:

Եվրոպան գիտությունների, աշխարհագրական Մեծ հայտնագործությունների,  վերածննդի, մեքենայական արտադրության, արդյունաբերական ղաշրջումների հայրենիքն է, միաժամանակ «երեսնամյա», «հարյուրամյա», Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների թատերաբեմը:

Սահմանել Եվրոպական խորհրդարան, Եվրոպական միության խորհուրդ,Եվրոպական հանձնաժողով, Եվրոպական դատարան, ԵԱՀԿ հասկացությունները:

Եվրոպական խորհրդարանը Եվրոպական միության միակ մարմինն է, որը ձևավորվում է ուղղակի ընտրությունների միջոցով: Այն ներկայումս ունի 736 պատգամավոր, որոնք ընտրվում են մասնակից 27 երկրի կողմից հինգ տարի ժամկետով: Տարիների ընթացքում Եվրոպական խորհրդարանը դարձել է ավելի հզոր: Համաձայն Լիսաբոնյան համաձայնագրի` Եվրախորհրդարանն ստեղծվել է որպես համաօրենսդիր մարմին, ունի բյուջետային իշխանություն և իրականացնում է ժողովրդական հսկողություն եվրոպական բոլոր ենթակառուցվածքների նկատմամբ:

Եվրոպական միության խորհուրդը հիմնական որոշումներ ընդունող մարմին է:  Այն կազմված է անդամ երկրների մեկական նախարարներից: Յուրաքանչյուր

նախարար, ներկայացնելով իր կառավարությանը, քվեարկության ժամանակ

ունենում է ոչ թե միայն մեկ ձայն, այլ երկրի բնակչության թվին համապատասխան նախօրոք որոշված ձայների քանակ: Խորհրդի նախագահումը հերթականությամբ, վեց ամիս ժամանակով իրականացնում է

անդամ երկրներից մեկը: 

Եվրոպական հանձնաժողովը Եվրախորհրդի անդամ երկրներից անկախ մարմին է, որը պաշտպանում է Եվրամիության, որպես միջազգային անկախ կազմակերպության շահերը, արտաքին աշխարհում հանդես է գալիս նրա անունից, պատասխանատու է Խորհրդարանի և Միության խորհրդի որոշումների իրականացման համար: Հանձնաժողովը նիստեր է հրավիրում շաբաթը մեկ անգամ Բելգիայի մայրաքաղաք

Բրյուսելում:

Եվրոպական Դատարան, կամ ՄԻԵԴ, Ստրասբուրգում հիմնված միջազգային դատարան, դատավորների թիվը համապատասխանում է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիան վավերացրած Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների թվին։

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն ՝ աշխարհի ամենամեծ տարածաշրջանային անվտանգության կազմակերպություն: Այն միավորում է 57 երկիր, որոնք տեղակայված են Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում:

Ինչպե՞ս կարող է ազդել <Ընդլայնված Եվրոպա-նոր հարևաններ> ծրագրի ազդեցությունը Եվրոպայի սահմանների , աշխարհում նրա տեղի ու դերի փոփոխության վրա:

Այս ծրագիրը դրական ազդեցություն ունի ոչ միայն Եվրոմիության համար, այլ նրա հարևանների համար նույնպես։ Այս հիմնական նպատակն է ամրապնդել կայունությունը, անվտանգությունը և բարելավել բոլոր շահագրգիռ երկրների բարեկեցությունը: Հարևան երկրներում կայունության և լավ կառավարման ամրապնդումը նշված է նաև Եվրոպական անվտանգության ռազմավարության մեջ, որը հաստատվել է Եվրոպական խորհրդի կողմից 2003 թվականի դեկտեմբերին:

Եվրոպական հարևանության քաղաքականությունը գործընկեր երկրներին չի տալիս Եվրամիություն մտնելու հնավորություն, բայց առաջարկում է արտոնյալ հարաբերություններ ԵՄ-ի հետ և դյուրացնել համագործակցության տարբեր ոլորտներում նպատակների իրականացման գործում:

Որո՞նք են Եվրոպայի քաղաքական քարտեզի քանակական և որակական փոփոխություննրը:

Թե՛ քանակական և թե՛ որակական առումով, Եվրոպայի քաղաքական քարտեզը մեծ փոփոխությունների ենթարկվեց առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմներից հետո։

Աշխարհագրություն

Արևելյան Եվրոպայի ընդհանուր բնութագիրը

Աշխարհի օգտակար հանածոները քարտեզով որոշեք, թե արևելաեվրոպական երկրներից, որոնք են ամենահարուստը.

քարածխով և գորշածխով

նավթով և բնական գազով,

գունավոր մետաղների հանքաքարով,

քիմիական արդյունաբերության հանքային հումքով:

Հանքային ռեսուրսների ո՞ր տեսակներով են ապահովված բոլոր երկրները և ո՞ր տեսակները չեն բավականացնում դրանց մեծ մասին:

Երկրներ             քարածխով և գորշածխով       նավթով և բնական գազով       գունավոր մետաղների հանքաքարով                քիմիական արդյունաբերության հանքային հումքով              Կերակրի աղ

Լեհաստան      այո        այո        այո        այո        ոչ

Չեխիա                այո        ոչ           ոչ           ոչ           ոչ

Ուկրաինա       այո        այո        այո        ոչ           այո

Սլովակիա        այո        ոչ           ոչ           ոչ           ոչ

Ռումինիա        այո        այո        այո        ոչ           այո

Բուլղարիա      այո        այո        այո        ոչ           ոչ

Հունգարիա      ոչ           այո        այո        ոչ           ոչ

2.Բնութագրե՛ք  90-ական թթ. սկզբներին Արևելյան  Եվրոպայի երկրների տնտեսաաշխարհագրական դիրքի որակական և քանակական փոփոխությունները:

Գերմանական երկու պետությունները միավորվեցին, մյուս երկրներում առաջացավ բազմակուսակցություն կումունիստական կուսակցությունները հեռացվեցին, այս երկրները վերադարձան ժողովրդավարության և ազատ շուկայական տնտեսության:

3. Տվե՛ք 1) Լեհաստանի, 2) Չեխիայի և Սլովակիայի, 3) Հունգարիայի և Ներբեռնել Ռումինիայի, Ուկրաինայի և Բելառուսի (կամ ըստ ընտրության երկու այլ երկրների) ՏԱԴ-ի համեմատական բնութագրերը: Որոշե՛ք այն գծերը, որոնք, ձեր կարծիքով, տնտեսության համար ունեն առավել կարևոր նշանա-կություն:

Տնտեսական օբյեկտները (գործարաններ, հանքավայրեր, բնակավայրեր, ճանապարհներ) նույնպես տարբեր կերպ են բաշխված տարածության մեջ, այսինքն՝ նրանց տեղաբաշխումը («որտե՞ղ են գտնվում» հարցի պատասխանը) տարբեր է աշխարհի տարբեր հատվածներում: Այդպիսի տարբերությունների պատճառներ կարող են լինել բնական ռեսուրսներն ու պայմանները (օր՝ ռելիեֆը, կլիման, օգտակար հանածոները և այլն), տարածքի ձևը և չափը, աշխատանքային ռեսուրսները և այլն, այսինքն՝ այն բոլոր պայմանները, որոնք որևէ կերպ ազդում են տնտեսության տվյալ ճյուղի վրա: Օրինակ՝ բրնձի մշակության համար նպաստավոր են տաք և խոնավ կլիման կամ արհեստական ոռոգման հնարավորությունը, որի բացակայության դեպքում վերջինիս աճեցումն արդյունավետ չէ (կամ հնարավոր չէ):

4. Ինչու՞ սոցիալիզմի համակարգի փլուզումից հետո Արևելյան  Եվրոպայի բնակչության ազգային կազմն ավելի միատարր դարձավ: Ի՞նչ ուղղություն ունեն ներքին և արտաքին գաղթերը:

Սոցիալիզմի համակարգի փլուզումից հետո երկրների ազգային կազմը ավելի միատար է դարձել ազգամիջյան ավելի բարդ հարաբերությունների պատճառով, չնայած բոլոր երկրներում էլ կան ազգային փոքրամասնություններ:

Ժողովրդի ներքին տեղաբաշխությունը երկրի մեջ բաշխվածությունը հավասարաչափ է:Կան բազմաթիվ միջին և փոքր քաղաքներ և պետությունը փորձում է կառավարել խոշոր քաղաքների աճը:

5. Ձեր կարծիքով որո՞նք են Արևելյան  Եվրոպայի երկրներում «անցումային տնտեսության» հիմնական դժվարությունները: Կարո՞ղ եք նշել լուծման ուղիները:

 Զարգացած երկրներում բնակչության զբաղվածության մեծ մասը ընկնում է ծառայությունների ոլորտում և ավելի ցածր գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտում:

Հայոց լեզու

Ես եմ տերը իմ երկրի․․

Ես հայ եմ:  Հպարտ եմ, որ հայ եմ, որովհետև իմ ժողովրդի պատմությունը լի է հերոսական էջերով: Դժվարին պահերին մենք զենք ենք վերցնում և համառ ու հաստատուն կանգնում մեր թշնամու դեմ:  Կանգնում ու հաղթում ենք, նորից շենացնում մեր տունն ու այգին: Թշնամու դեմ կռվելով՝ պահել ենք մեր լեզուն, մեր երկիրը, մեր ավանդույթները: Ես  չեմ  տա իմ երկիրը ոչ ոքի:  Ես նրա նվիրյալ զավակն ու պահապան զինվորն եմ: Ես անսահման հպարտ եմ, որ հայ եմ: Ես ուզում  իմ գիտելիքներով, կարողություններով նպաստել իմ ժողովրդի զորացմանը, կառուցել իմ հրաշք երկիրն ու ապագան:

Հասարակագիտություն

Ազատություն

Ազատություն, գաղափար է, որը արտացոլում է սուբյեկտի վերաբերմունքը իր իսկ ակտերին, որի ներքո նա հանդիսանում է դրանց որոշիչ պատճառը, և դրանք անմիջականորեն պայմանավորված չեն բնական, սոցիալական, միջանձնյա-շփումային, ներքին-անհատական կամ տոհմա-անհատական գործոններով։ Որոշ մարդիկ սահմանում են ազատությունը, որպես հանգամանքների հանդեպ գերակայությունը՝ գործից տեղյակ լինելով, մյուսները, Շելլինգի պես, պնդում են, որ ազատությունը բարու և չարի տարբերակել կարողանալու հիման վրա ընտրություն կատարելու կարողությունն է։

Էթիկայում ազատությունը կապված է մարդու մոտ կամքի ազատության առկայության հետ։

Իրավունքի ասպարեզում ազատությունը Սահմանադրության մեջ կամ այլ իրավաբանական ակտում հաստատված մարդու հնարավոր որոշակի պահվածքն է (խոսքի ազատություն, դավանանքի ազատություն և այլն)։ Ազատության կատեգորիան մոտ է իրավունքի հասկացությանը սուբյեկտիվ իմաստով, սակայն վերջինս ենթադրում է իրավաբանական իրականացման մեխանիզմի առկայություն՝ ազատությունը խախտող որոշակի արարքներից զերծ մնալու համար։ Այդպես, «Մարդու և քաղաքացու իրավունքների մասին հռչակագրում» (1789, Ֆրանսիա) մարդու ազատությունը մեկնաբանվում է որպես իրավունք «անել այն ամենը, ինչը չի վնասում ուրիշներին։ Այդպիսով, յուրաքանչյուր մարդու բնական իրավունքների իրականացումը սահմանափակվում է միայն այն սահմաններով, որոնք ապահովում են հասարակության այլ անդամների հնարավորությունը օգտվելու նույնպիսի իրավունքներից։ Այդ սահմանները կարող են որոշվել միայն օրենքով»։

Ազատության մասին պատկերացումները տարբեր փիլիսոփայական համակարգերում

Ազատություն գաղափարի զարգացման պատմության մեջ ստեղծագործական ազատության մասին պատկերացումը հետզհետե մի կողմ է մղում արգելքներից ազատ լինելու գաղափարը (հարկադրանք, պատճառականություն, ճակատագիր)։ Անտիկ փիլիսոփայության մեջ (Սոկրատես, Պլատոն) խոսքն առաջին հերթին ճակատագրից, այնուհետև՝ քաղաքական բռնապետությունից (Արիստոտել, Էպիկուր) և մարդկային գոյության չարիքից (Էպիկուր, ստոիկներ, նեոպլատոնիզմ) ազատ լինելու մասին է։ Միջնադարում ենթադրվում էր ազատություն մեղքերից ու եկեղեցու անեծքից, ընդ որում, հակասություն էր առաջանում բարոյականության և ամենակարող աստծո կողմից պահանջվող ազատությունների միջև։

Վերածննդի դարաշրջանում և հետագա դարերում ազատություն ասելիս հասկանում էին մարդու անհատականության անարգել, բազմակողմանի ուսումնասիրությունն ու բացահայտումը։

Լուսավորության դարաշրջանում առաջ է գալիս ազատության նոր ընկալում, որը փոխառված էր լիբերալիզմից ու բնական իրավունքի փիլիսոփայությունից (Ալտուզիուս, Հոբս, Գրոտիոս, Պուֆենդորֆ. 1689 թ. Անգլիայում՝ Օրինագիծ իրավունքների մասին) և զսպվում՝ ամենակարող բնական պատճառականության ու օրինաչափության գերակայությունը ընդունող և անընդհատ խորացող գիտական հայացքով։

Գերմանական կրոնի ու փիլիսոփայության մեջ, սկսած Մայստեր Էքհարթից, ներառյալ Լայբնիցը, Կանտը, Գյոթեն, Շիլլերը, ինչպես նաև գերմանական իդեալիզմը՝ Շոպենհաուերից Նիցշե, ազատության հարցը դիտարկվում է որպես մարդու բարոյաստեղծագործական բնույթի և զարգացման համապատասխանության պոստուլատ։

Ըստ մարքսիզմի՝ մարդը մտածում և գործում է ելնելով դրդապատճառներից ու միջավայրից, ընդ որում՝ միջավայրում հիմնական դերը պատկանում է տնտեսական հարաբերություններին ու դասային պայքարին։ Մարդու՝ վերլուծության, ինքնավերլուծության, մոդելավորման, իր գործողությունների արդյունքներն ու հետևանքները պատկերացնելու ունակությունը, ըստ մարքսիստների, մարդուն ազատ չի դարձնում։

Սպինոզան սահմանում է ազատությունը որպես սեր Աստծո հանդեպ և Աստծո սեր՝ մարդու հանդեպ. «Դրանից մենք պարզ հասկանում են ենք, թե որն է մեր փրկությունը կամ երանությունը կամ ազատությունը, այն Աստծո հանդեպ մշտական և հավերժական սիրո կամ մարդու նկատմամբ Աստծո ունեցած սիրո մեջ է»։

Հայդեգերի էքզիստենցիալիզմի համաձայն՝ գոյության հիմնական վիճակը վախն է, վախ չգոյության հնարավորության հանդեպ, վախ, որն ազատում է մարդուն իրականության բոլոր պայմանականություններից, թույլ է տալով նրան հասնել ազատության որոշակի աստիճանի, որը հիմնված չէ որևէ բանի վրա, ընտրել ինքն իր պատասխանատվությունները իր վրա անխուսափելիորեն բարդելու համար, այսինքն՝ ընտրել ինքն իրեն որպես սեփական, արժեք ունեցող գոյություն։

Յասպերսի էքզիստենցիալիզմի համաձայն՝ մարդն ազատ է հաղթահարել աշխարհի լինելիությունը սեփական անձի ընտրության ճանապարհին և հասնել Համապարփակի տրանսցենդենցիային։

Հասարակագիտություն

Մարդը և հասարակությունը

Ըստ Դյուրկհեյմի՝ հասարակությունը մարդկանց հանրագումարը չէ, այլ ուրիշ մի բան, որը, ճիշտ հակառակը, ազդում է այն մարդկանց վրա, որոնք կազմում են հասարակություն, ուստի նա տարբերակում է երկու տիպի գիտակցություն՝ անհատական և կոլեկտիվ: Դյուրկհեյմն առաջ է քաշում «սոցիալական փաստեր» հասկացությունը: Դրանք հասարակության կողմից ներդրված են հարկադրաբար, ինչը մարդը նույնիսկ չի գիտակցում: Այդ սոցիալական փաստերն են մտածողության, գործունեության և անգամ զգացողության եղանակները, որոնք Դյուրկհեյմը համարում է անհատական գիտակցությունից դուրս:

Դյուրկհեյմն ասում էր՝ եթե մեզ թվում է, թե մարդկային ընտանիքի հիմքում ընկած է յուրաքանչյուր մարդուն հատուկ զգացմունքների արտահայտություն, այդ դեպքում մենք փոխում ենք պատճառը հետևանքով: Ընդհակառակը, ազգակցական հարաբերությունների սոցիալական կազմակերկերմն է պայմանավորում համապատասխան զգացմունքների առկայությունը ծնողների և որդիների միջև…

Հետազոտություններ կան, որ ծիծաղը միայն մարդուն է հատուկ: Միայնակ մարդը չի ծիծաղում, նա սովորում է ծիծաղել հասարակությունում: Երեխան սկզբից չի ծիծաղում, մայրն է իրեն սովորեցնում ծիծաղել: Կենդանիները չեն ծիծաղում, ժպիտը կա, բայց ոչ ծիծաղը: Ծիծաղը սոցիալական փաստ է: Կան բազմաթիվ հետազոտություններ, որոնք փորձում են ցույց տալ, որ դա միայն մարդուն հատուկ մի բան է՝ ստեղծված կոլեկտիվում: Վյաչեսլավ Իվանովը հարցազրույցներից մեկի ժամանակ քննարկում էր կենդանական աշխարհից մեզ հասած ատամներ ցույց տալը՝ ժպիտը: Կենդանիների մոտ դա ագրեսիվ ժեստ է, նաև պաշտպանական, օրինակ՝ ատամները ցույց տվող կապիկի դեպքում: Ամերիկյան հասարակությանը եթե նայենք, կնկատենք ամեն քայլափոխին ժպտալը, եթե դու աչքերով հանդիպում ես մեկին, համաձայն էթիկայի կանոնների՝ պետք է ժպտալ: Եթե դու ժպտում ես, վտանգ չկա, անգամ եթե անծանոթ ենք: Կենդանական աշխարհում ատամ ցույց տալով պաշտպանում ես, մարդկային աշխարհում, իհարկե, դա վերափոխվել է…

Ըստ Դյուրկհեյմի՝ մարդը լաց է լինում, ոչ թե այն պատճառով, որ վախենում է, այլ վախենում է այն պատճառով, որ լաց է լինում: Այսինքն հասարակությունը մտցնում է մարդու մեջ լաց լինելու պահանջը, որից էլ բխում է իր վախենալը…

Հանրահաշիվ

առ. 18

ա) ոչ

բ) այո

առ. 21

ա) Գործակից – 2; 3

Ազատ անդամ – 1; 4

բ) Գործակից-2

Ազատ անդամ-x; y; 6

գ) Գործակից-3; 2

Ազատ անդամ-7; 5

դ) Գործակից – (-4); 2

Ազատ անդամ-5; 4

առ. 24

ա) 2×(-2)-1+5=0

-4-1+5=0

0=0

Լուծում է

—————————————

-2+1-3=0

-4=0

Լուծում չէ

բ) 2×(-2)+5×1=0

-4+5=0

1=0

Լուծում չէ

—————————————

3×(-2)-4=0

-6-4=0

-10=0

Լուծում չէ

առ.25

ա) (1; 2)

{3×1+2-5=0

{1-2+1=0

—————————————

բ) (0; 2)

{0-2×2+4=0

{2×0+3×2-6=0

առ.28

ա) x=4,5; y=2,5

4,5+2,5=7(x+y=7)

4,5-2.5=2 (x-y=2)

—————————————

բ) x=19,5; y=7,5

19,5-7,5=12 (x-y=12)

19,5+7,5=27 (x+y=27)