Աշխարհագրություն

  • Ինչ է ուսումնասիրում տարածաշրջանային աշխարհագրությունը։

Տարածաշրջանային աշխարհագրության գլխավոր նպատակն է կոնկրետ տարածաշրջանի կամ երկրի հստակ ու իրական «դիմանկարի»՝ տնտեսաաշխարհագրական այնպիսի համալիր բնութագրի ձևավորումն է, որում ապահովված է ընդհանուր և տարածաշրջանային աշխարհագրության օրգանական կապը։ 

  • Ինչ է տարածաշրջանը, որոնք են տարածաշրջանների առանձնացման հատկանիշները և սկզբունքները։

Տարածաշրջանն աշխարհի տարբեր մեծության տարածքային մասն է, որը միջազգային տերմինաբանությամբ անվանում են ռեգիոն։ Տարածաշրջանները պետք է բնութագրվեն իրենց պատմության, բնական պայմանների, ռեսուրսների քաղաքական քարտեզի ձևավորման, բնակչության, տնտեսության և մշակույթի ընդհանուր գծերով:

  • Որքանով է ստույգ տարածաշրջանների առանձնացման ընդունված սահմանագծերը

Տարածաշրջանների միջև սահմանները հստակ են այն դեպքում, երբ դրանք միաժամանակ երկու պետության սահմանագծեր են:

ԱՄՆ-ի ու Մեքսիկայի միջև սահմանը պետական սահման է: Այսինքն պետական սահմանի հստակ գծերը դեռ չեն նշանակում, որ այդ տարածաշրջաններն իրարից անջատված են:Որոշ դեպքերում էլ տարածաշրջանի միջև սահմանն ըստ էության անցումային գոտի է:

Աշխարհի քաղաքական քարտեզի փոփոխությունների հետևանքով տարածաշրջանների միջև սահմանները նույնպես փոփոխվում են:

Оставьте комментарий