Առաջադրանքներ
Կազմի´ր մտածել, կարդալ բայերի սահմանական եղանակի ժամանակաձևերը (բացի անցյալ կատարյալից)։
Մտածում եմ, մտածում ես, մտածում է, մտածում ենք, մտածում եք, մտածում են։
Մտածում էի, մտածում էիր, մտածում էր, մտածում էինք, մտածում էիք, մտածում էին։
Մտածելու եմ, մտածելու ես, մտածելու է, մտածելու ենք, մտածելու եք, մտածելու են:
Մտածելու էի, մտածելու էիր, մտածելու էի, մտածելու էինք, մտածելու էիք, մտածելու էին:
Մտածել եմ, մտածել ես, մտածել է, մտածել ենք, մտածել եք, մտածել են:
Մտածել էի, մտածել էիր, մտածել էր, մտածելու էինք, մտածելու էիք, մտածելու էին:
Կարդում եմ, կարդում ես, կարդում է, կարդում ենք, կարդում եք, կարդում են։
Կարդում էի, կարդում էիր, կարդում էր, կարդում էինք, կարդում էիք, կարդում էին ։
Կարդալու եմ, կարդալու ես, կարդալու է, կարդալու ենք, կարդալու եք, կարդալու են։
Կարդալու էի, կարդալու էիր, կարդալու էր, կարդալու էինք, կարդալու էիք, կարդալու էին։
Կարդացել եմ, կարդացել ես, կարդացել է, կարդացել ենք, կարդացել եք, կարդացել են։
Կարդացել էի, կարդացել էիր, կարդացել էր, կարդացել էինք, կարդացել էիք կարդացել էին։
Նախադասություններից դո՛ւրս գրիր սահմանական եղանակի ժամանակաձևերը (բացի անցյալ կատարյալից) և կողքը գրի՛ր ժամանակաձևը։
Գարնանային առավոտը խոստանում էր պայծառ և արևոտ օր։ Կուշտ կերած մեր ձիերը արագ քայլերով բարձրանում Էին քարոտ արահետը և ամեն քայլափոխին փնչում։ Քրտինքից խոնավացել Էր ձիերի մուգ կապույտ վիզը։
Օրանջիայի ձորակում ամեն գարնան մասրենիներն են ծաղկում, բացվում են վայրի վարդերը՝ դեղին, սպիտակ։ Երբ գարուն է լինում, տաքանում են Օրանջիայի քարերը և խլեզները, փորի մաշկը դեղին, պառկում են տաք քարերի վրա, լեզուները հանում։
Կաքավաբերդի գլխին տարին բոլոր ամպ է նստում, բերդի ատամնաձև պարիսպները կորչում են սպիտակ ամպերի մեջ, միայն սևին են անում բարձր բուրգերը։ Հեռվից ավերակներ չեն երևում և այնպես է թվում, թե բուրգերի գլխին հսկում կա, գոց են ապարանքի երկաթե դռները, աշտարակի գլխից մեկը ահա ձայն է տալու քարափը բարձրացողին։
3. Կարդա՛տեքստը և հարցերին պատասխանի՛ր: Պատասխաններն այնպես գրի՛ր, որ տեքստի համառոտ փոխադրության ստացվի:
Մի թագավոր կամենում էր ժողովրդին հաճոյանալ ու իր անունն անմահացնել: Օրերից մի օր բանտ գնաց, որ այնտեղ, ցմահ բանտարկվածների մեջ, դատապարտված անմեղներին ու իսկապես զղջացողներին գտնի, ազատ արձակի: Նա բանտարկյալներից յուրաքանչյուրին հարցուփորձ արեց: Բոլորն էլ բողոքի վայնասուն բարձրացրին ու կուրծք ծեծելով պահանջեցին ազատ արձակել իրենց:
-Իմ այստեղ լինելը մեծ անիրավություն է,- ասաց մեկը:
-Իմ դատավորը կաշառված էր,- ասաց մյուսը:
-Ինձ չարամտորեն զրպարտել են,- բողոքեց երրորդը:
Ու բոլորն էլ`
-Ես չար նախանձի դժբախտ զոհն եմ…
-Ես մի դժբախտ մարդ եմ…
-Ես անմեղ եմ…
Եվ զղջման կամ ներում հայցելու մասին ոչ ոք չէր մտածում: Բանտի վերակացուն էլ յուրաքանչյուրի հանցանքը մեկիկ-մեկիկ թվարկում էր, ու թագավորը տեսնում էր, որ բոլորն էլ չարսիրտ գազաններ էին` սուտ երդումներով, շահամոլ խաբեությամբ ու այլ պղծություններով աղտոտված: Ու նա գնալով մռայլվում էր:
«Մի՞թե ինձ վիճակված չէ անունս ժողովրդի մեջ անմահացնել»,- մտածում էր:
Մեծ տխրությամբ մթագնած` արքան պատրաստվում էր բանտից դուրս ելնելու, երբ բանտախցի ամենամութ անկյունում մի կալանավորի տեսավ, որը մինչ այդ ծպտուն չէր հանել:
-Ո՞վ ես,- նրան դիմեց թագավորը,- անունդ ի՞նչ է:
-Գործածս չարիքների պատճառով մարդիկ անեծքով են հիշում անունս, դրա համար էլ չեմ ուզում, որ դու իմանաս…,-ասաց երիտասարդը:
Թագավորը տեսավ, որ կալանավորը լայն ճակատ անի ու բաց, համարձակ հայացք: Նրան երիտասարդի խոսքը զարմացրեց, նա ասաց.
-Հրամանս է. պատմի՛ր` ժողովուրդն ինչի՞ համար անունդ անիծեց, և ինչո՞ւ չես աղմկում, թե անմեղ ես:
Եվ երիտասարդ կալանավորը մեկ առ մեկ պատմեց իր հանցանքները: Իր տխուր պատմությունը վերջացնելով` ասաց.
-Խոստովանում եմ, որ մահապատժի էի արժանի, բայց դատավորս արդարամիտ ու գթասիրտ էր, իմ երիտասարդությունը խնայեց, մահվան չդատապարտեց:
Այդ ժամանակ թագավորի մռայլությունը վերջապես անցավ, ու նա հրամայեց.
-Հեյ, վերակացո՛ւ, այս մարդուն դո՛ւրս քշիր, քանզի այս վայրագ գայլը կհոշոտի մյուս համեստ, անմեղ գառնուկներին…
Այդպես երիտասարդ հանցագործն ազատվեց, իսկ իրենց հանցանքներն ուրացողները մնացին սահմանված պատիժը կրելու:
ժողովուրդն էլ պահեց-պահպանեց ու մեզ հասցրեց այս ուսանելի պատմությունր:
Հարցեր
Ինչո՞ւ թագավորը բանտ գնաց:
Թագավորը ցանկանում էր բանտից ազատ արձակել անմեղ մարդկանց և այդպես անուն ձեռք բերել։
Բանտարկյալները թագավորին ինչպե՞ս ընդունեցին:
Բոլորը իրենց ձայնը բարձրացրեցին՝թագավորից խնդրելով, որ իրենց ազատ արձակի։
Թագավորն ինչպե՞ս վերաբերվեց կալանավորների արդարացումներին:
Թագավորը տխրեց, քանի որ բոլորը նրան խաբում էին:
Երիտասարդ բանտարկյալը մյուսներից ինչո՞վ տարբերվեց:
Նա չէր խոսում և չէր փորձում արդարանալ։ Բայց, երբ թագավորը նրան հարցրեց, նա պատմեց։
Թագավորն ի՞նչ վճիռ կայացրեց:
Թագավորը որոշեց, որ երիտասարդ բանտարկյալին ազատեն, ասելով, որ պետք է մյուս, անմեղ բանտարկվածներից նա հեռու լինի։