Ֆիզիկա

Դինամիկա

Դինամիկան նկարագրում է ոչ միայն մարմնի շարժումը, այլ նաև ինչու է հենց այդպես շարժվում։

Մեխանիկայի այն բաժինը, որն ուսումնասիրում է տարաբնույթ շարժումների առաջացման և փոփոխման պատճառները, կոչվում է դինամիկա։

Դինամիկայի հիմքում Նյուտոնը կազմել էր երեք օրենքներ, որոնք նպաստել են նաև այլ գիտնականներին՝ Գալիլեյին։

Օրենք 1

Մարմինը պահպանում է իր դադարի կամ ուղղագիծ հավասարաչափ շարժման վիճակը, եթե նրա վրա այլ մարմիններ չեն ազդում կամ դրանց ազդեցությունները համակշռված են:

Այն մարմինը, որի նկատմամբ ենք դիտարկում շարժումը կամ դադարը անվանում են հաշվարկման մարմին:

Օրինակ՝եթե զսպանակից կախված բեռը դադարի վիճակում է, նշանակում է նրա վրա ազդող ծանրության ուժը(mg) և զսպանակի առաձգականության ուժը(Fառ) մոդուլներով հավասար են կամ նրանց համազորը հավասար է զրոյի:

Օրենք 2

Մարմնի արագացումը ուղիղ համեմատական է մարմնի վրա ազդող ուժին և հակադարձ համեմատական է մարմնի զանգվածին:

Այսինքն՝Որքան բարձրանում է մարմնի վրա ազդող ուժը այնքան մեծանում է նրա արագացումը և որքան մեզանում է նրա զանգվածը այդքան փոքրանում է նրա արագացումը:

Բանաձև՝a=F/m, որտեղ a-ն մարմնի արագացման մոդուլն է, F-ը մարմնի վրա ազդող մոդուլը և m-ը մարմնի զագնվածը=>F=ma

Եթե մարմնի վրա ազդում է մի քանի ուժ ապա հաշվի առնելով դրանց ուղղությունները պետք է գտնել դրանց համազորը, օրինակ՝շարժվող մեքենայի դեպքում բանաձևը կլինի հետևյալը F(քաշիչ ուժ)-F(շփման ուժ)-F(օդի դիմադրություն)=ma

Օրենք 3

Երկու մարմիններ միմիանց հետ փոխազդում են մոդուլով հավասար և հակառակ ուղղված ուժերով:

Այս պնդումը կարելի է արտահայտել հետևյալ կերպ F1=-F2:

Оставить комментарий